«Քաղաքապետարանը «ծպտուն» չի հանել, հրապարակեք այն տնօրենների անունները, որոնք հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Խաչատրյան

Այսօր Երևան ավագանու նիստի իր ելույթում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց վերջերս որոշ դպրոցների տնօրենների և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումից և կոշտ քննադատեց դա:

«Փաստացի Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանի հետ փակել է Լաչինի միջանցքը, 120 հազար հայ պատանդի կարգավիճակում է: Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակումից առաջ ռուս զինվորականները լքել էին իրենց դիրքերը: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հրաժարվեց ճանաչել ՀՀ սուվերեն տարածքը: Երեկ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանի Հանրապետությունը, և այդ ֆոնին մի քանի օր առաջ Երևանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպում են ՌԴ դեսպանին ու նրա հետ խոսում ինչ-որ աշխատանքային խմբի մասին»,- ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ քաղաքապետարանը այդ մասին «ծպտուն» չի հանել, դրա մասին իմացել են ՌԴ դեսպանատան էջից:

«Որ ինչ-որ աշխատանքային խմբեր են ստեղծվել ռուսաց լեզվի խորացման, դասաժամերի ավելացման, նոր դպրոցների վերաբացման համար: Սովե՞տ ենք հետ գնում»,- հարցադրում արեց Խաչատրյանը:

Նա նաև մեջբերեց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած այն միտքը, որ ավագանին քաղաքական մարմին է:

«Քաղաքական մարմնի ներկայացուցիչներ, ինչո՞ւ չեք բղավում, որ այս քայլը դեպի միութենական պետություն տանող փորձի մեկնարկ է, ռուսական աշխարհի սահմանները ընդլայնելու հանրահայտ քաղաքականության մաս, իրական վտանգ ՀՀ ինքնիշխանությանը: «Եռաբլուր»-ում հանգչող մեր հերոսների 99 տոկոսը փայլուն տիրապետում էր ռուսերենին, բայց ռուս-թուրքական բարեկամությունը չխանգարեց Ադրբեջանի ձեռքով նրանց սպանել: Ինչո՞ւ ձեն չեք հանում, ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել»,- ասաց նա:

Ըստ ավագանու անդամի՝ ի տարբերություն մնացածի՝ ինքը պահանջում է թե՛ ԿԳՄՍՆ-ից, թե՛ քաղաքապետարանից հրապարակել այդ խմբի անունները. «Ովքե՞ր են այդ տնօրենները ու ինչո՞ւ են գնացել: Թո՞ւյլ եք տվել արդյոք, այդ ի՞նչ աշխատանքային խմբերի մասին է խոսքը»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արձագանքելով, նկատեց, որ ամենամյա հանդիպում է եղել Մարտի 8-ի շրջանակներում այն դպրոցների հետ, որտեղ ռուսաց լեզվի դասարաններ են եղել. «Աշխատանքային խումբ, որպես այդպիսին, իմ որոշմամբ պետք է ձևավորվի, ես այդպիսի թուղթ չեմ ստորագրել»:

Տպել
3136 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց