Աղմկոտ օրինագծի և շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Մակրոնի վարկանիշի աննախադեպ անկում է գրանցվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդական դժգոհության պատճառով, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակվել են Le Journal du dimanche թերթի տպագիր տարբերակում։

Հրապարակված տվյալներով՝ ֆրանսիացիների թիվը, ովքեր գոհ են Մակրոնի գործողություններից, վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով։

Ըստ սոցիոլոգների՝ Ֆրանսիայի առաջնորդի վարկանիշը հասել է երբևէ եղած ամենացածր մակարդակին վերջին չորս տարիների ընթացքում և վերադարձել 2019 թվականի սկզբի մակարդակին, երբ երկրում տեղի ունեցավ «դեղին բաճկոնների» շարժումը։

Սոցիոլոգիական ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին կարծում է, որ պետության ղեկավարի ցածր վարկանիշը «նրա ստացածն է հասարակության մեջ կենսաթոշակային ոչ պոպուլյար բարեփոխումների համար»։

«Սա վատ հաջորդականություն է գործադիր իշխանության ժողովրդականության անկման համար»,- հավելել է նա։ 2022 թվականի դեկտեմբերից Մակրոնի վարկանիշը իջել է 8 տոկոսային կետով, ավելացրել են IFOP-ում։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ժողովրդականության վարկանիշը նույնպես ընկել է մինչև 29%, ինչն ամենացածրն է կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հարցումն անցկացվել է մարտի 9-ից մարտի 16-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր գրեթե 2000 մարդ։

Կենսաթոշակային աղմկոտ բարեփոխումները

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու  օրինագծի ընդունման մասին՝ առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության։ Կառավարությունն այդ նպատակով օգտագործել է Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված լիազորությունները։ Նման որոշման դեպքում օրինագծի տեքստը համարվում է ընդունված, եթե 24 ժամվա ընթացքում խորհրդարանը չպահանջի քննարկել կաբինետին վստահություն հայտնելոըհարցը։

Ուրբաթ օրը «Ազգային հանրահավաք» կուսակցության մեծ խմբակցությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, և մի խումբ անկախ պատգամավորներ այլ տարածքներից, առաջ քաշեցին Բորնի կաբինետին անվստահություն հայտնելու իրենց սեփական բանաձևերը: Այս երկու առաջարկների քվեարկությունը կարող է տեղի ունենալ երկուշաբթի օրը։ Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է հավաքել խորհրդարանի ստորին պալատի առնվազն 287 պատգամավորի ձայները։ Ազգային ժողովն ունի 577 մանդատ, որից 4-ը թափուր է։

Բարեփոխումը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից 64-ի և կենսաթոշակային մի շարք հատուկ ռեժիմների վերացում՝ սոցիալական համակարգի ֆինանսական հավասարակշռությունն ապահովելու նպատակով, ներկայացվել է հունվարին։

Առաջարկվող փոփոխություններն անմիջապես առաջ են բերել բազմաթիվ բողոքներ։

Արհմիությունները անարդար և անհիմն կոշտ են համարում կենսաթոշակային բարեփոխումները և կոչ են անում հանրաքվե անցկացնել այս թեմայով։ Հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների երկու երրորդը դեմ է կառավարության առաջարկած փոփոխություններին։

Արհմիությունների ղեկավարները դատապարտել են վարչապետի՝ խորհրդարանը շրջանցող օրինագիծն ընդունելու որոշումը և խոստացել շարունակել բողոքի ակցիաներն ու գործադուլները, փոխարենը՝ անկարգությունների շարունակության դեպքում Մակրոնը սպառնացել է ցրել խորհրդարանը:

Տպել
1065 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով