Ուզում եմ վստահություն հայտնել, որ նորաթուխ պատգամավորը կզրկվի մանդատից խուլիգանության համար. Սաֆարյան

Խստիվ դատապարտում եմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ գործադրված տմարդի և ցինիկ բռնությունը և ուզում եմ վստահություն հայտնել, որ Հայաստան խմբակցության նորաթուխ պատգամավորը կզրկվի պատգամավորական մանդատից և կենթարկվի քրեական պատասխանատվության խուլիգանության համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Ըստ կայքերում հայտնված տեղեկատվության՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստում պատրաստվելիս են եղել քննարկել Միջազգային քրեական դատարանին միանալու Հռոմի կանոնադրության հարցը, և նորաթուխ պատգամավորի՝ կանոնակարգի խախտումով ու ագրեսիվ բարձրացրած հարցը վերաբերել է Ռուսաստանին... Պատգամավորը ագրեսիվ տոնով բացատրություն է պահանջել, թե ի՞նչ կարծիքի են իշխող կուսակցությունն ու հանձնաժողովը Ռուսաստանի մասին, ինչին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը պահանջել է չխախտել կանոնակարգը և սպասել իր հարցերի պատասխանն ստանալուն: Դրան հաջորդել է երիտասարդի սաստիկ «տղամարդկային» քայլը՝ հանձնաժողովի նախագահին վնասվածք հասցնելն ու կայծակնային արագությամբ կանացի զուգարան փախչելը..

Մինչ իրավապահները կզբաղվեն Ազգային ժողովը ախոռի հետ շփոթած պատգամավորով, անհնար է հրապարակային հարց չտալ.

1. Ի՞նչ գործ ունի Ռուսաստանի շահերը հետապնդող պատգամավորը, խմբակցությունը Ազգային ժողովում...

2. Ինչո՞ւ պետք է նման ուժը կրի Հայաստան անվանումը՝ մեր երկրի անվան տակ անթաքույց դարձնելով, որ իրենց սրտում և մտքում այլ երկիր է...

3. Իշխող քաղաքական ուժը պատասխանատվություն չի՞ զգում այն բանի համար, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտավոր էր չեղյալ համարել այս ուժերի գրանցումը և թույլ չտալ ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հայտնվել խորհրդարանում:

Հետգրություն. Նորաթուխ պատգամավորի մասնագիտական անցյալի մասին համացանցում հայտնված տեղեկատվությունն ընթերցելիս ակամայից հիշեցի, որ գրեթե ամիս առաջ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ պաշտոնական օրգան yerkir.am-ը զարմացել ու «շահերի», «բարեվարքության խախտում» էին հայտնաբերել նաև այն բանում, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր անվտանգային ու այլ նկատառումներով վարորդ է վերցրել Արցախյան 3 պատերազմների մասնակից ամուսնուն: Իսկ որ իրենք երկրի օրենսդիր մարմին են բերել իրենց վարորդին, որը «պատգամավորական գործունեությունը» համատեղում է խուլիգանության հետ, այ դրանից զարմացած չեն:

Շուտափույթ ապաքինում և զորակցություն Վլադիմիր Վարդանյանին»:

Տպել
1795 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը