Մեր քաղաքը կարիք ունի առողջացման․ առաջին ծրագիրը կառավարման մոդելի փոփոխությունն է լինելու. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ կուսակցությունն արդեն կազմել է նախընտրական ծրագրերը, որոնք ներկայացնելու է հասարակությանը։ Իսկ ավագանու ցուցակում ընդգրկելու են թե՛ քաղաքական անձանց, թե՛ ժողովրդական արտիստների ու գիտության ոլորտի ներկայացուցիչների:

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Պարոն Թարվերդյան, ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել Երևանի ավագանու ընտրությունների ձեր նախընտրական ծրագիրը:

- Նախընտրական որոշ թեզեր ներկայացրել ենք մանրամասներով։ Այժմ որոշում ենք կայացրել պարզապես թեզի տարբերակով ներկայացնել ծրագրերը, քանի որ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ սկսել են կրկնել մեր թեզերը։ Մասնավորապես, իշխանությունը սկսել է խոսել առանձնացված տրանսպորտի մասին, մինչդեռ այդ հարցը մեզ մոտ առաջնային էր․ հստակ ընդգծել ենք, որ տրանսպորտային խնդիրների լուծման համար և մարդու տեղափոխման իրավունքը հարգելու տեսանկյունից ավտոբուսների համար կլինի առանձնացված ուղի։

Մենք ասել ենք՝ շատ ենք հարգում մեր տաքսու վարորդներին, այս ուղղությամբ նրանց նույնպես օգնելու ենք՝ այդպիսով լուծելով նաև խցանումների կարգավորման հարցը։ Ծրագրերը տարբեր են հասարակության տարբեր շերտերի համար։ Երիտասարդ ընտանիքների համար, օրինակ, ունենալու ենք բնակարանաշինության ծրագիր․ առաջարկելու ենք ընդամենը 700 ամերիկյան դոլարին համարժեք դրամով մեկ քառակուսի մետրի համար 60 քառակուսիանոց բնակարաններ տրամադրեն մինչև 40 տարեկան Երևանի բնակիչներին։ Միակ պայմանն այն է լինելու, որ այդ բնակարանները նրանք 5 տարի չեն կարող վաճառել։ Այսինքն՝ բիզնեսի չվերածեն։

Երևանը իր բնակիչների մասին է մտածելու, հոգալու։ Կլինեն ավտոկայանատեղիներ, որպեսզի քաղաքի կենտրոնում մեքենանները չկանգնեցնեն։ Ճանապարհը միայն երթևեկելու համար պետք է լինի։ Առաջիկայում կանդրադառնանք նաև մեր մյուս ծրագրերին, որոնք կրեատիվ են, տարբերվող։ Այնպիսին են լինելու, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա կրկնել դրանք։

- Ո՞ր ծրագրերին եք հիմնականում առաջնահերթությունը տալու և ընտրվելու դեպքում աշխատելու դրանք իրականացնելու ուղղությամբ:

- Մեր քաղաքը կարիք ունի առողջացման․ առաջին ծրագիրը կառավարման մոդելի փոփոխությունն է լինելու։ Անգործության համար շատ խիստ պատիժների ու պատասխանատվության ենթարկելը։ Հստակեցվելու են բոլորի պարտականություններն ու իրավունքները։ Ես, ունենալով պետական համակարգում բավականին լուրջ փորձ կառավարման ոլորտում, պատկերացնում եմ՝ ինչ է կառավարումը։ Դա աթոռ չէ, դա իրավասությունների շրջանակներում որոշումների կայացումն է։ Քաղաքապետը չպետք է իշխանության թևի ներկայացուցիչ լինի կամ ունենա քաղաքական մոնոպոլիա։ Մեզ մոտ քաղաքապետները ազատվում են աշխատանքից, ոչ թե հրաժարական տալիս։ Ես շատ կզարմանայի, եթե դերասանը, որը քաղաքապետ էր նշանակվել, հրաժարական տար, եթե լիներ անկախ քաղաքապետ։

30 տարի է՝ մենք չունենք անկախ քաղաքապետ, իշխանության կողմից են առաջադրվել և ընտրությունների միջոցով ընտրվել։

- Ինչպե՞ս եք պատկերացնում կառավարման մոդելի փոփոխությունների իրականացումը։

- Տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվում, որոնք վերաբերում են կոռուպցիոն գործարքներին, դրանք վախի բացակայության հետևանքով են։ Թաղապետարանները պետք է իրավասություններ ունենան: Իշխանությունը պետք է լինի ուղղահայաց և հորիզոնական, այդպես ստացվում է խաչի պատկեր, իսկ դա ուժ ունի։ Սուրճ խմողների ինստիտուտը պետք է վերանա։ Աշխատանքի չպետք է գնան ժամանակ անցկացնելու համար։ Գործադիրը պետք է պարծենա, որ լավագույն մասնագետներն են լինելու կառավարման ոլորտում։

Նախատեսում ենք նաև երկուսից երեք անգամ բարձրացնել աշխատավարձերը քաղաքապետարանի աշխատողների: 100 հազար դրամով լավ աշխատող չես գտնի։ Գուցե կրճատենք աշխատողների քանակը, բայց աշխատավարձերը բարձրացնել է պետք։ Ավագանին պետք է ֆունկցիոնալ դառնա։ Պետք է լինի համակարգ, որտեղ որոշումները ընդհանուր կկայացվեն։

- Կազմե՞լ եք արդեն ավագանու ցուցակը։ Ովքե՞ր են լինելու առաջին համարներում:

- Ավագանու ցուցակում կընդգրկվեն ինչպես քաղաքական անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալներ։ Չի բացառվում, որ այլ քաղաքական ուժի կամ կառույցի հետ դաշինք կազմենք, բայց դեռ վաղ է հայտնել՝ ովքեր կլինեն ցուցակում։ Մեկ փաստ կա․ ես՝ որպես կուսակցության ղեկավար, լինենք առանձին, թե դաշինքով, գլխավորելու եմ ցուցակը։ Մնացածը լինելու է պրոֆեսիոնալ անձանց մասնակցությամբ։ Կան ժողովրդական արտիստներ, որոնք իմ կողքին կլինեն, գիտությունների թեկնածուներ, բոլորն ասում են՝ քեզ հետ հաճելի է թիմային աշխատանքը, դու լսում ես։ Կարծում եմ՝ ցուցակը կարժանանա քաղաքի բնակիչներից շատերի աջակցությանը։

- Չընտրվելու դեպքում շարունակելո՞ւ եք Ձեր քաղաքական գործունեությունը:

- Շատ ընկերների ասել եմ՝ կապված քանի տոկոս աջակցություն կստանանք, ես շատ լուրջ որոշում եմ կայացնելու հետագա իմ քաղաքական գործունեության վերաբերյալ։ Եթե հասարակությունն ուզում է միշտ լինի հների ու նորերի պայքարում, թող տառապի նրանց միջև։ Բոլորը փնտրում են նորին։ Քաղաքականություն մտնելն ու դուրս գալը ընտրությունների արդյունքով չէ, եթե բնական գործիչ է և մտածելով է այդ քայլը կատարել։ Լինելով հաջողակ բիզնեսմեն՝ մեծ պատասխանատվություն եմ ստանձնել իմ հասարակության առջև։ Դժվար թե արդյունքն այնպես լինի, որ ես հիասթափվեմ։ Ես սիրում եմ այս քաղաքը, երկիրը։

Բացառիկ խնդիր պետք է լինի, որ Երվանդ Թարվերդյանը, որն իր կյանքի լավ տարիները տրամադրում է քաղաքական գործունեությանը, դուրս գա։

- Ընդդիմադիր ուժերը կարծես թե դեռ չեն շտապում ընտրությունների մասով: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը:

- Բազմիցս ասել եմ՝ նախանձում են դաշնակցականներին․ 130 տարի ունենալ նման քաղաքական ուժ, ամբողջ աշխարհով մեծագույն պատիվ է, բայց, ինչպես տեսնում ենք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան դաշինքը» այլևս գոյություն չունեն, տրոհվել են։ Եթե նկատի ունենանք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, պետք է նշեմ՝ քաղաքապետը պետք է երևանցի լինի։ Սա երևանցու ընտրություն է, և անցյալ կուսակցությունները մերժվել են ժողովրդի կողմից։ Այդ ուժերը չպետք է աջակցեն նաև որևէ ուժի, քանի որ եթե ժողովուրդը տեսնի այդ աջակցությունը, չի դիտարկի այդ ուժերին որպես մաքուր ուժ։

Տպել
3952 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է