Հայտնի են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հաղորդագրություն և լուսանկարներ է տարածել նախարարությունը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող:

1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց շնորհվել է 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանող, որոնք ստացել են 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի տրվել է 233.000-ական դրամ կրթաթոշակ: Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ասել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է:

Նախարարը նաև նշել է, որ ուսումնառության ընթացքում նա ևս արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը, որը շատ պարտավորեցնող է եղել:

«Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար, որ այսուհետ քո վարքը լավագույն ուսանողի վարք է և մեծ պատասխանատվություն ես զգում: Իրականում մեզնից յուրաքանչյուրն է ընտրում՝ արժևորելու այս մրցանակի կարևորությունը: Ձեր անձնական և անհատական արժևորումից է կախված նաև, թե դուք այս փոքրիկ հաջողությունն ինչպես կօգտագործեք ձեր հետագա կյանքի մեծ հաջողությունների ճանապարհին: Այս մրցանակը նաև վստահություն կհաղորդի ձեր ուժերի հանդեպ. այն ոչ միայն գիտելիքի գնահատում է, այլև ձեր՝ որպես քաղաքացու, գնահատականն է, ինչն այս մրցույթի կարևոր բաղադրիչներից մեկն է»:

Նախարարն ուսանողներին մաղթել է, որ այս հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»:

Լավագույն առաջադիմությամբ ուսանողների հավաստագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն ուսանողներին ողջունել է նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:

««Լավագույն ուսանող» մրցույթը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին չափելու իրենց գիտելիքները, ուսումնառության ընթացքը, այն կարևոր խթան ու օրինակ է նաև մյուս ուսանողների համար՝ համարձակ մասնակցելու մրցույթին»,- մեզ հետ զրույցում նշել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Նարե Շալունցը:

Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը, որը նաև «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդում դպրոցում, նշել է, որ այս մրցանակը նրան վերթևելու ևս մեկ հնարավորություն է տվել, որովհետև կրթությունը միակ զենքն է, որով կարելի է անգամ աշխարհներ նվաճել. «Այս մրցանակը ոչ միայն իմ, այլև իմ բուհի ու մարզի հաղթանակն է»:

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանող Էդգար Մանուչարյանը, շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպիչներին, վստահեցրել է՝ մրցույթն ազդակ է բոլոր ուսանողների համար առավել խորքային զբաղվելու հետազոտական աշխատանքով և ուսումնառության ընթացքում ակտիվ լինելու:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանող Միլենա Մկրտչյանի համար հանրապետության լավագույն ուսանող լինելը պարտավորեցնող է, իսկ մրցանակը լավագույն խրախուսանքն է պետության կողմից՝ զբաղվելու կրթությամբ ու գիտությամբ, հետազոտական աշխատանքով:

Հաղթող ուսանողների լուսանկարները՝ ստորև:

Տպել
1921 դիտում

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին