«Թվիթեր»-ը BBC-ին փակցրել է պետական ​​ֆինանսավորմամբ գործող մեդիայի պիտակ. ընկերությունում վրդովված են

BBC-ն «Թվիթեր» ամերիկյան ընկերության ղեկավարությանը խնդրել է հեռացնել «Պետական միջոցներով ֆինանսավորվող մեդիա» պիտակը, որը կիրառվել է բրիտանական հեռարձակման կորպորացիայի համանուն սոցիալական ցանցի էջերից մեկի վրա։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հենց հեռարձակող կորպորացիան։

BBC-ն հայտարարել է, որ անկախ է և միշտ այդպես է եղել ու պահանջել՝ «որքան հնարավոր է, շուտ լուծել հարցը»։

Պիտակը պարունակում է փոքրիկ ամբիոնի պատկերակ: Ինչպես պարզաբանել են «Թվիթեր»-ի աջակցման կենտրոնում, դա նշանակում է, որ հաշիվը պատկանում է կառավարամետ ցանցին։ Այս հաշիվն ունի 2,2 միլիոն բաժանորդ և օգտագործվում է հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, փոդքասթերի և կորպորացիայի այլ ոչ լրատվական բովանդակության գովազդի համար: BBC-ի մյուս հաշիվները, ներառյալ՝ սպորտը և նորությունները, այս կերպ չեն պիտակավորված:

Ինչպես պարզաբանել են հեռարձակող կորպորացիայից, իր ֆինանսավորման աղբյուրը Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր անձի հեռուստացույցի օգտագործման վճարն է: Գունավոր հեռուստացույցի օգտագործման վճարը տարեկան 159 ֆունտ է (200 դոլար), սև և սպիտակը՝ 53,50 ֆունտ (67 դոլար): Վճարը վերաբերում է բոլոր տնային տնտեսություններին, նույնիսկ նրանց, ովքեր չունեն հեռուստացույց՝ պայմանով, որ մարդիկ ուղիղ հեռարձակումներ (պարտադիր չէ, որ BBC-ի ալիքներով) դիտեն համակարգիչներով, պլանշետներով կամ հեռախոսներով: Կույրերը նույնպես պետք է վճարեն, բայց՝ 50% զեղչով։ 74 տարեկանից բարձր անձանց համար վճար չկա։

Այսպիսով, կորպորացիան տարեկան ստանում է մոտ 3,8 մլրդ ֆունտ (4,75 մլրդ դոլար) կամ իր բյուջեի մոտ 70%-ը։

Տպել
574 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)