ԵՄ դիտորդները զսպող դեր են ունենում, չենք կարող ասել՝ երեկ ինչից ենք խուսափել. Արմեն Խաչատրյան

«ԵՄ դիտորդները ՀՀ-ում գտնվելիս իրականացնում են զսպող ազդեցություն ադրբեջանական ագրեսիայի դեմ»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դեռ ապրիլի սկզբին ԵՄ դիտորդական առաքելությունը եղել է Տեղ գյուղում, դիտարկումներ իրականացրել:

«Չեմ կարող ասել՝ ինչ փաստագրում են արել, բայց նրանք զսպող դեր են ունենում։ Չենք կարող ասել նաև՝ երեկ ինչից ենք խուսափել։ Ես երեկ չգիտեի, թե վերջն ինչ է լինելու, բայց տևեց մի քանի ժամ ու ավարտվեց»,- ասաց նա։

Չնայած ԵՄ դիտորդների հանգամանքին, Խաչատրյանը վստահ է, ադրբեջանական երեկվա ագրեսիան կանգնեցրել է ՀՀ բանակը․ «Չեմ կարող ասել, թե որ դիրքում քանի մետր են առաջ և այլն, բայց երեկվա միջադեպից հետո որևէ դիրքային կորուստ չունենք։ Բանակն իր խնդիրը կատարել է: Գուցե եթե բանակի կոշտ պատասխանը չլիներ, դիրքային այլ փոփոխություններ լինեին։ Բանակն իր առջև դրած խնդիրը փայլուն կատարել է»։

Խաչատրյանի խոսքով՝ երեկվա լարված իրավիճակում կրակոցներ են հնչել նաև Սոթքում։ Ըստ նրա՝ մի վայրի լարվածությունը ենթադրում է ընդհանուր լարվածություն, այդ պատճառով զորքը բերվել է առաջին աստիճանի պատրաստության։

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանական կողմը ե՞րբ է հեռանալու ՀՀ ինքնիշխան տարածքից, Խաչատրյանը նկատեց․ «Երբ որ ռեսուրսներ կունենանք, կարող են վռնդել, բայց դա կարող է վերածվել մասշտաբային պատերազմի։ Բոլորիս գաղտնիք չէ, թե մեր ռեսուրսները որքան են ու ինչքան կարող ենք դիմակայել։ Լոկալ խնդիրներ լուծելու համար բանակը խնդիր չունի, կարող է մի ժամվա մեջ նրանց այդտեղից վռնդել, բայց պետք է հաշվի առնել, թե հետոն ինչ կլինի»։

Ըստ նրա՝ Տեղում վայրեր կան, որ Ադրբեջանը մեր վարչական տարածքներ է մտել, բայց հայկական կողմը չի հանդուրժելու որևէ պրոցես իր տարածքում։

Խաչատրյանը վստահեցրեց, որ ինժեներական աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են։

Տպել
1002 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)