Ջանք չի խնայվել, որպեսզի Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ լինի լավագույնը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Ասուլիսի մյուս բանախոսներն են եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Վստահ եմ, որ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք, ըստ էության, պատրաստ ենք, և կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ ենք ստանում:

Այսօր առավոտյան մասնակցել եմ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երևանում: Սա նույնպես մեծ իրադարձություն է, և եթե չեմ սխալվում, մենք նման իրադարձություն չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, ինչպես նաև այս առաջնության կազմակերպման փորձը թույլ են տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ և հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները և մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ հայ մարզիկները բավականին բարձր նշաձող են դրել իրենց առաջ և ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել մարզասերներին լինել մեր մարզիկների կողքին և ոգևորել նրանց:

Այս առաջնությունը կարևորվել է նաև այն առումով, որ մարզիկները մայրաքաղաք Երևանում Եվրոպայի լավագույն ծանրորդի տիտղոսը նվաճելուն զուգահեռ մրցելու են նաև Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշի համար:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին իր խոսքում նշել է, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները գերազանցել են բոլոր ակնկալիքները և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին իրականացված աշխատանքների համար: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, վերջին առաջնություններում Հայաստանի ծածանվող դրոշն ապացուցում է, որ երկիրը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի և այն առաջատար սպորտաձև է Հայաստանում:

Մուհամմեդ Ջալուդը նաև նշել է, որ այս առաջնությունը կարծես նշաձող լինի Հայաստանի համար, որը 2024 թվականի աշխարհի առաջնության համար հայտ է ներկայացրել և վստահություն հայտնել, որ բոլոր նախադրյալները կան այդ դիրքին հավակնելու համար:

Այնուհետև բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են եվրոպական չափանիշներին համապատասխան առաջնության անցկացմանը, մարզական միջոցառումների կազմակերպման նոր ստանդարտներ սահմանելու գործում Հայաստանի դերին, 2024թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը: Մանրամասներ են ներկայացվել բացման արարողության, անվտանգության ապահովման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման հետ կապված հարցերի շուրջ:

Տպել
1672 դիտում

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը