Մարդիկ հարցնում են՝ ի՞նչ է «5-րդ շարասյունը», նմանությունը կգտնեք այն ամենի հետ, ինչ լինում է մեր երկրում հիմա. Բադալյան

«Բյուջեի կարևոր քննարկման ժամանակ իմ գործընկերները շատ նշումներ արեցին, հիշեցին, թե ինչ է արվել, ինչ չի արվել, ինչ պիտի արվի»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ շարունակելով.

«Հիշենք, որ մինչև 2018 թվականը գրեթե բոլոր իշխանությունները միշտ պատճառաբանում էին, թե ինչու այս կամ այն հարցը չի կատարվում, չի լուծվում: Ժողովրդին խնդրում էին դիմանալ աղքատությանը, բոլոր խնդիրներին, որովհետև բյուջեի ամբողջ միջոցները ուղղվում են բանակին: Ժամանակի ընթացքում պարզեցինք, որ այդ գումարները ո՛չ բանակին են ուղղվել և ո՛չ էլ հարցերն են լուծվել: Եվ ես ուզում եմ հատուկ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տարիների ընթացքում, չնայած բոլոր այն արհավիրքներին և ճգնաժամերին, մեկ անգամ Կառավարությունից այդ արտահայտությունը չի հնչել՝ ժողովուրդ, դիմացեք, հարցերը չեն լուծվում, որովհետև մենք պետք է օգնենք բանակին: Բանակում բարեփոխումները շարունակվում են, և խնդիրները՝ լուծվում»:

Ըստ նրա՝ 2018 թվականից հետո որոշ ուժեր փորձում են արժեհամակարգային փոփոխություններ անել մեր երկրում, քանի որ երկիրը կործանելու լավագույն միջոցը դա անելն է հենց ներսից: «Մենք այստեղ շատ ենք խոսում «5-րդ շարասյան» մասին, և մարդիկ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ է «5-րդ շարասյունը»: Նմանությունները միանշանակ կգտնեք այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում հենց այս պահին և տարիներ շարունակ, և դա պետք է արմատախիլ անել»,- նշեց նա:

Լուսինե Բադալյանը նաև հարցադրում արեց՝ ի՞նչ է նշանակում սեփական հայրենակիցներին, առանց վարանելու հպարտությամբ թուրք կոչելը:

«Առանց այդ էլ մեծաքանակ թուրքերի քանակը պետք չի ավելացնել՝ ի հաշիվ առանց այդ էլ փոքրաքանակ ձեր հայրենակիցների: Ի վերջո, եթե հաշվի առնենք, որ ժողովրդի 60 տոկոսին «ժեխ» եք անվանել, մի մասին՝ թուրք, մյուս մասին՝ դավաճան, «կապիտուլյանտ», զտարյուն հայերով մնացել եք ընդամենը մի քանի հոգի»,- նկատեց նա:

Տպել
2177 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը