Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը երևանյան առաջնությունը վերջին 10 տարիների լավագույնն է համարում

Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրերից Թուրքիայի մարզիկները 6 ոսկե մեդալ են նվաճել։ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյուն մեծ ուրախությամբ է նշում այս փաստը։ Նրա գնահատմամբ՝ առաջնությունը շատ լավ է կազմակերպվել Հայաստանում։

«Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված Եվրոպայի առաջնությունն է:

Ինչպես արդեն իսկ նշեցի, եթե չլիներ առաջին օրվա այդ դրվագը, երբ վառվեց Ադրբեջանի դրոշը, ապա ամեն բան կատարյալ կլիներ: Մեզ համար այստեղ ամեն բան հաշվի է առնված, խնդիրներ չունենք, նույնիսկ չափից շատ բան էր արվել, ինչից մենք մեզ անհարմար էինք զգում: Սակայն հասկանում ենք, որ արվել է այն, ինչ պետք է արվեր, դա նույնպես շատ լավ է կազմակերպված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Թալաթ Ունլյուն:

Միջադեպից հետո Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը վստահեցրել էր՝ միջադեպը շատ արագ հարթվել է, Ադրբեջանի ներկայացուցչին տրամադրվել է նոր դրոշ, ինչն ապահովել է արարողության հետագա կանոնավոր ընթացքը։ Թալաթ Ունլյուի խոսքով՝ բացի այս միջադեպից որևէ այլ խնդրի չեն բախվել այս ամբողջ ընթացքում.

«Մենք այստեղ լուրջ խնդրի հետ չենք առնչվել, ինչպես որ ասացի, շատ խիստ կերպով հաշվի են առնվել անվտանգային բոլոր նկատառումները, նույնիսկ կարծում ենք, որ այս ամենի կարիքը չկար»,- նշել է նա:

Թուրքիան լինելու է հաջորդ երկիրը, որը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են Անթալիայում։ Հիմա ուշադրությամբ հետևում են Հայաստանի կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի կարողանան նույն բարձր մակարդակով կազմակերպել հաջորդ տարվա առաջնությունը:

Այլ մանրամանսեր՝ սկզբնաղբյուրում:

Տպել
2606 դիտում

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը