Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար: «Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել՝ սա անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը:

24.jpg (690 KB)

Բրունո Ռետայոն իր հերթին նշել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը»: Պարոն Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:

25.jpg (740 KB)

Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:

Տպել
1459 դիտում

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան