Ադրբեջանցիները երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաները, այնուհետ՝ նաև քաղաքացիներին. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը ևս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, Ադրբեջանը առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ նշելով. «Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում, այս քաղաքականությունը Ադրբեջանը որդեգրել է վաղուց. տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով՝ նա փորձում է դիմել նման սադրանքների»:

Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ, անվտանգությունն ապահովվելու են Ադրբեջանի կողմից, և քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռները անվտանգ անցնելու են երկու կողմից:

«Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը և այլն: Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարևորագույն էլեմենտ էր, և 2020 թվականին տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է նա:

Ըստ Ղազարյանի՝ արցախցիները պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում, և այժմ Արցախում փորձում են հասկանալ՝ արդյոք կա՞ վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով:

Հարցին, թե արդյո՞ք սա նաև Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ, արտաքին գերատեսչության ղեկավարը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքով ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:

Տպել
2393 դիտում

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ