Սպանության կատարողները ժամանել էին Վրաստանից, դիմահար կրակոցներ արձակել. հանցագործներից ևս մեկն է բռնվել (տեսանյութ)

Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածնեցի 36-ամյա մի երիտասարդի:

Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները հունիսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից ժամանել էին Հայաստան, որտեղ նրանց դիմավորել էր էջմիածնեցի 35-ամյա ընկերը: Այնուհետև երեքով գնացել էին նախապես վարձակալած բնակարան, որտեղ պլանավորել և նախապատրաստել էին Արթուր Առաքելյանի սպանությունը:

«Օգոստոսի 18-ին՝ ժամը 17.40-ին, տեղեկանալով Արթուր Առաքելյանի տեղաշարժի մասին, «Օպել» մակնիշի մեքենայով գնացել էին Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, դարանակալել և սպասել էին նրան։ Երբ Արթուր Առաքելյանի «Մերսեդեսը» ընթացել էր տվյալ խաչմերուկի ուղղությամբ, Թումանյան փողոցում մեքենայով փակել էին նրա ճանապարհը։ Այնուհետև 36-ամյա տղամարդը դիմահար կրակահերթ էր արձակել «Մերսեդեսի» ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Առաքելյանը և ուղևորը, ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, մեքենայով դիմել էին փախուստի։

Չէր ուշացել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգը. հրազենային վնասվածքներով բուժհաստատություն էին տեղափոխվել 28-ամյա երկու երիտասարդ։ Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Արթուր Առաքելյանը մահացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին հանցակիցներից 37-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
7651 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները