Ինչ սպասելիքներ ունենալ Ֆրանսիայից. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է (տեսանյութ)

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Այս մասին նա նշել է այսօր Ջերմուկ այցի ավարտից հետո, հայտնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Ջերմուկ այցի ընթացքում ամբողջ ճանապարհին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ զրուցել և քննարկել են իրավիճակը։ Նախարարին առաջարկվել էր այցելել Ջերմուկ, որպեսզի նա ավելի լավ պատկերացնի և տեղում տեսնի իրավիճակը։ Գրիգորյանի տպավորություններով՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պաշտոնյան ամբողջովին պատկերացնում է ստեղծված իրավիճակը։

«Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,- նշել է Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում, որ աջակցություն կստանան։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ առաջարկվել է ընդլայնել ԵՄ դիտորդների կարողություններն ու մարդկանց թվաքանակը, որպեսզի պատշաճ դիտարկում իրականացվի։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները՝ Գրիգորյանը պատասխանել է․

«Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2427 դիտում

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան