Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար նաև դպրոցներում. ինչպես է գործում նոր կարգը

12-ամյա Գուրգենն արդեն 6 տարի է՝ հաճախում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց։ Ուսումնական հաստատության ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցը մատուցում է նաև ներառական կրթություն։

Տղայի մոտ առկա հենաշարժողական խնդիրների պատճառով սկզբնական շրջանում հայրն է նրան ուղեկցել դպրոց, գրկած բարձրացրել երկրորդ հարկ, հետագայում Գուրգենն սկսել է անվասայլակով հաճախել:

«Դժվարությունները շատ են, երեխայիս մտավոր ունակությունները բավականին բարձր են, բայց շարժումների որոշակի սահմանափակում ունի։ Ամեն տարի դրական տեղաշարժ ունենք։ Լավ է սովորում, գերազանցիկ է և հաջողություններ ունի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է տղայի հայրը՝ Հովհաննես Գևորգյանը։

Նրա խոսքով՝ երբ Գուրգենն սկսել է անվասայլակով հաճախել դպրոց, տարբեր հարցեր են առաջացել, սակայն հաստատությունը պատրաստ է եղել աջակցել ցանկացած հարցով, և առկա խնդիրները որոշ չափով լուծվել են: Մեկ տարի առաջ դպրոցում կառուցվել է թեքահարթակ, սակայն, որպեսզի երեխայի մուտքը դպրոց էլ ավելի հարմար լինի, վերջերս ծնողները դիմել են կրթական հաստատությանը, և դպրոցը պատրաստակամություն է հայտնել ներսում գտնվող առաջին երեք աստիճանների համար կառուցել նաև փայտից հարմարանք, որը դրվում է ներսի երեք աստիճաններին, և Գուրգենն իր էլեկտրոնային անվասալյակով կարողանում է հեշտությամբ բարձրանալ և մուտք գործել առաջին հարկում գտնվող դասարան։

343013854_1677857955985660_8040532985731733621_n (1).jpg (274 KB)

343482188_6504332632911166_1650872516522437541_n.jpg (332 KB)

«Դպրոցում փորձում են մեզ աջակցել բոլոր հարցերով, երբ գնում ենք, արդեն մուտքի դռները բաց են լինում, հետո տախտակից այդ հարմարանքն է դրվում, որ ավելի հեշտ լինի հաղթահարել աստիճանները»,- ընդգծում է տղայի հայրը։

Նմանատիպ հարմարեցումների համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն այս տարվա հունվարի 1-ից կարող են դիմել գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին, սա 2022 թվականին «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» որոշման ընդունմամբ հաստատել է Կառավարությունը։ Ըստ կառավարության որոշման՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը, ներառյալ՝ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս ակտը նախաձեռնել և ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց վարչության բաժինը։ Վերջինս մանրամասնում է՝ անձը, որը կարիք ունի որոշակի խելամիտ հարմարությունների, դիմում է գործատուին կամ կրթական ղեկավարին, և դրա արդյունքում որոշվում է՝ որն է հարմարվում տվյալ անձի կարիքներին համապատասխան հարմարեցումը, և ինչ ժամկետում կարող են նման հարմարություն տրամադրել, ինչ միջոցներով։

«Խելամիտ հարմարեցումները տրամադրվում են գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի ակտիվ երկխոսության արդյունքում։ Մենք այդ երկխոսությանը խառնվելու որևէ գործառույթ չունենք։ Աշխատակիցը կամ ուսումնական հաստատության սանը գրավոր դիմում են գործատուին կամ ուս․ կառույցի ղեկավարին, որն էլ նշում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, և նախաձեռնվում է գործընթացը։ Եթե անձն ստանա մերժում, և, նրա կարծիքով այդ մերժումը լինի ոչ օրինաչափ, կարող է դիմել դատարան և բողոքարկել»,- մեզ հետ զրույցում ասում է նախարարության ներկայացուցիչը։

Ըստ Հովհաննիսյանի՝ շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող անձն ինքը որոշի, թե որն է իր հարմար խելամիտ հարմարեցումը․ մի դեպքում դա կարող է լինել դռան բռնակի՝ ավելի ներքև տեղադրումը, մեկ այլ դեպքում՝ թեքահարթակի անհրաժեշտությունը, հեռավար աշխատանքը կամ ուսումը։

Խելամիտ հարմարեցումների հարցում Երևանի քաղաքապետարանը պատասխանատու է իր ենթակայությամբ գործող դպրոցների դեպքում, ԿԳՄՍՆ-ը՝ իր։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանի խոսքով՝ անկախ նրանից՝ օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ, 2019 թվականից Հայաստանում ներդրված ներառական կրթությանը զուգահեռ այսպես, թե այնպես խելամիտ հարմարեցումները ապահովվում էին։ Ուսումնական հաստատության միջավայրը հարմարեցվում էր կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող սովորողներին:

«Օրինակ՝ թեքահարթակ էր տեղադրվում, դասասենյակի տեղափոխություն էր արվում։ Այս նոր օրենքով առանձնահատկությունն այն է, որ ֆինանսական նոր բանաձևով դպրոցները ֆինանսավորվում են ոչ թե աշակերտների կարիքների քանակով, այլ ընդհանուր։ Այս հարցում դպրոցներին աջակցում ենք, փորձում օգնել։ Երբեմն լինում են դեպքեր, որ ուս․ հաստատությունը դժվարանում է, չի պատկերացնում, թե որն է խելամիտ հարմարությունը»,- ասում է նա։

Եթե տվյալ անձին անհրաժեշտ խելամիտ հարմարեցման միջոցները գերազանցում են դպրոցի բյուջեն, այդ պարագայում, ըստ Հարությունյանի, դպրոցը կարող է դիմել քաղաքապետարանին։ Հնարավոր է ֆինանսական վերաբաշխում անել․ երբ մի դպրոցի բյուջեն շատ է, դրա կեսը կարող է տրամադրվել համեմատաբար քիչ բյուջե ունեցող դպրոցի։ Եթե այդ կերպ էլ հնարավոր չի լինում, քաղաքապետարանը կարող է դիմել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի հարցին լուծում տալ։ 

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն էլ, պատասխանելով մեր հարցին, թե այս մասով նախարարությունն ի՞նչ աջակցություն է ցուցաբերում դպրոցներին, նշում է՝ խելամիտ հարմարեցումները սովորողներին տրամադրվում են՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» սովորողի Անհատական ուսուցման պլանի։ ԱՈՒՊ-ով սահմանվում են խելամիտ հարմարեցումները (ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ):

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերոգրյալ գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով 2023 թ-ի փետրվար ամսին հրատարակել և ուսումնական հաստատություններին է տրամադրել «Կրթության կազմակերպման գործընթացում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ» և «Մատչելի կրթական միջավայր. ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ» մեթոդական ուղեցույց-ձեռնարկները, որոնց օգնությամբ ուսումնական հաստատությունները կկարողանան ավելի կառուցողական մոտեցում դրսևորել խելամիտ հարմարեցումներ ձեռք բերելու հարցում»,- մանրամասնում է նա։

Իսկ սահմանված օրենքների պահպանման հարցում պատասխանատու է կրթության տեսչական մարմինը։

Մեզ հետ զրույցում տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը շեշտում է՝  տեսչականին վերապահված լիազորություններն են նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ՀՀ օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ՀՀ օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը և այլն։

«Տեսչական մարմինը մշակել և գործածության մեջ է դրել ուսումնական հաստատության ներառական կրթական միջավայրի գնահատման ձևաթուղթ: Ստուգումների ընթացքում տեսչականը լրացնում է վերոնշյալ ձևաթուղթը, և այդ տվյալների վերլուծությունն ու համապատասխան առաջարկությունները տրամադրվում են ուսումնական հաստատություններին, համապատասխան լիազոր մարմիններին և ԿԳՄՍ նախարարությանը»,- նշում է նա:

«Ագաթ» ՀԿ-ի հիմնած ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հաղորդակցության խմբի համակարգող Սիփան Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ ցանկալի կլիներ, որ ուս․ հաստատություններ կամ գործատուները չսպասեին օրենքի ընդունմանը, այլ իրենք էլ քայլեր ձեռնարկեին հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ ապահովելու համար։

Ըստ նրա՝ այս առումով պատկերն ավելի արդյունավետ կլինի, եթե նմանատիպ անձինք կամ ծնողներն ու օրինական ներկայացուցիչներն ավելի իրավագիտակից լինեն․ «Ես գիտեմ մի շարք ծնողների, որոնք նույնպես ցանկանում են դիմել կրթական հաստատությանն ու իրենց երեխայի համար ապահովել խելամիտ հարմարեցումներ։ Խելամիտ հարմարեցում կարող են համարվել, օրինակ, անձին ուղեկցողը, կույր անձանց համար ժեստերի լեզվի թարգմանիչները, թույլ տեսնող անձանց դեպքում գրառումներ կատարողները»:

Նրա խոսքով՝ կոալիցիան և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը, ֆինանսավորվելով Եվրամիության կողմից «Ես կարող եմ կոտրել կարծրատիպերը իմ համայնքում» ծրագրի շրջանակներում, այս մասով տարբեր իրազեկման աշխատանքներ են տանում, ունենում են աշխատաժողովներ, որի ընթացքում անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում են հաշմանդամություն ունեցող անձանց ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին Գյումրիում:  Կազմակերպությունն իր գործունեության 15 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 70 տեղական, ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքների իրացմանը և դրական ազդեցություն ունեցել ավելի քան 10 հազար շահառուների համար: «Ագաթ» կազմակերպությունը մատուցում է հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություններ, կազմակերպում կարողությունների, հմտությունների զարգացմանը և իրավագիտակցությանը, իրազեկության բարձրացմանն ուղղված տարբեր դասընթացներ և քննարկումներ:

Տպել
3326 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել