Երևանի սրտում տեղադրված «Նեմեսիս»-ը ջղաձգել է Թուրքիային ու լռեցրել «ռոբասերժական» ընդդիմությանը

Վերջին օրերի լրահոսի բազմազանության մեջ «կորավ» «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացման մասին լուրը։ Իրադարձություն, որը բնույթով գուցե կարելի է շարքային համարել՝ որպես «հերթական «օբյեկտի» բացման արարողություն, սակայն նպատակի, խորհրդի, նշանակության առումով՝ ոչ շարքային եւ անչափ կարեւոր, որը, կարծեք, պատշաճ քարոզչական էֆեկտ չունեցավ։  

Լրատվական հոսքերը կառավարող հայտնի «մեդիամագնատները», ըստ ամենայնի, իրադարձությունն ակտիվ լուսաբանելու, տիրաժավորելու պատվեր չէին իջեցրել սեփական «նյուզմեյքերներին», քանի որ թեման չէր համապատասխանում իրենց «քարոզչական կուրսին»։

Հուշարձանը, որը կոչվում է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող, բացվեց Հայաստանի համար արտաքին քաղաքական, անվտանգային առումով, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ՝ լարված շրջանում եւ մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փխրուն գործընթացի շրջափուլում։  

Նկատենք, որ պաշտոնական Անկարան արձագանքել է հուշակոթողի բացմանը՝ դատապարտելով այն։ 

«Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ամոթալի հուշարձանի բացումը փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունը, որի ժամանակ սպանվել են 31 թուրք դիվանագետ եւ նրանց ընտանիքի անդամներ»։

Ըստ Անկարայի՝ «նման կարգի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա»։ (Ավելի վաղ հուշակոթողի տեղադրումը դատապարտել էր նաեւ Ադրբեջանը)։

Սա հուշակոթողի տեղադրման «թուրքական մեկնաբանությունն է», «Նեմեսիս»-ի գնահատման եւ ընկալման «թուրքական դիտանկյունը»։ Այն, բնականաբար, հակասում է հիշյալ գործողության «համահայկական ընկալմանն ու մեկնաբանմանը», որոնք լավագույնս ձեւակերպված են հուշակոթողի բացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ. «Հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ»՝ «1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հանդեպ՝ Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան»։ 

Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները: Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երեւանի ավագանու 2021 թ․ սեպտեմբերի 15-ի որոշմամբ:

Հուշակոթողի բացումը, նկատենք, կարեւոր է դիտարկել ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքաղաքական զարգացումների համատեքստում՝ հաշվի առնելով քաղաքական հայտնի դերակատարների կողմից իշխանության գլխին թափվող մեղադրանքների տարափը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գինը «Հայց ցեղասպանության ուրացումն է», «1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի անարգումը»։ 

Այս քարոզչական նարատիվների շահառուները, հիշեցնենք, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվող քաղաքական ուժերն ու գործիչներն են, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն:

Քաղաքական այս ուժը, որի 9-րդ Ընդհանուր ժողովում էլ (1919 թ․) հավանության արժանացավ «Նեմեսիս» անվանված «Հատուկ գործ»-ը, բնականաբար, անտարբեր չէր կարող մնալ հուշակոթողի բացմանը եւ չէր կարող այդ իրադարձությունը չծառայեցնել սեփական PR-ին։  

Դաշնակցական մամուլը ծանուցում է՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիներ (կոթողի պաշտոնական բացումից մեկ օր անց -խմբ․) այցելել են հուշարձան եւ ծաղիկ խոնարհել։ Հուշարձանի ֆոնին հաղթական դեմքերով խմբանկարներում, ֆեյսբուքյան գծուծ գրառումներում, սակայն, ոչ մի հիշատակում կամ հիշեցում չկա «Ցեղասպանության ուրացման մասին», այն մասին, թե ով է հատկապես «ուրանում», եւ ինչպես է տեղի ունենում ուրացման գործընթացը։

Մինչդեռ մեկ տարի առաջ այս օրերին նույն մայրաքաղաքի սրտում, հիշեցնենք, «քնած Լաոյին» ոգեկոչելու ակցիա էր տեղի ունենում, որը պիտի զարթներ ու դիմադրեր «խուժան», «թուրք ասկեարին», Երեւանի փողոցները թնդում էին «ոչ թրքացմանը» գոչյուններից, խորհրդարանի եւ արտախորհրդարանական ամբիոններից հնչում էին Ցեղասպանությունն ուրացողներին ուղղված «հաճոյախոսություններ» ու սպառնալիքներ․․․

Հուշակոթողի բացումը վկայությունն է այն բանի, թե որքան ճղճիմ ու փուչ են «ուրացման» մասին ահազանգողների «փաստարկները», եւ որքան վտանգավոր՝ ֆալշ, սնանկ թեզերի վրա կառուցված քաղաքական քարոզչությունը։

Հ․Գ. Մեկ տարի առաջ, երբ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջին քայլերն էին արվում, եւ, բնականաբար, Ցեղասպանության ուրացման մասին ագրեսիվ քարոզչությունը թափ էր հավաքում, լրատվականներն ու սոցցանցերը ողողված էին հրապարակ նետված կեղծ լուրով, թե՝ իշխանությունները մտադիր են ապամոնտաժել Մարալիկում տարիներ առաջ տեղակայված Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։ Իբրեւ թե նման պահանջ են ներկայացրել թուրքական իշխանությունները։

Կեղծ լուրը, որի աղբյուրը ԱԺ նախկին պատգամավոր էր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ (Ն.Զ.), տիրաժավորվում էր նույնիսկ հիշյալ համայնքի ղեկավարի հերքումից հետո։

«Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս «Ֆեյսբուք»-ի միջոցով բարձրաձայնել, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց, կես ժամ հետո եկավ հաղորդագրություն, որ դուք հանրային կարծիք ձեւավորող անձ եք, եւ իրավունք չունեք, իրենց կարծիքով, նման «տոտալ» անձնավորության գովազդել»,- ազդարարել էր, ինչպես պարզվեց, «գրազը կրված» նախկին պատգամավորը։

Թեհլիրյանի՝ Մարալիկում տեղակայված հուշարձանին ոչ ոք մատով չի դիպել, ավելին, ի հեճուկս սույն պատգամավորի՝ «եվրոպացի գործընկերների ստույգ տեղեկությունների», Երեւանի սրտում եւս ոչ միայն Թեհլերյանի, այլեւ «Նեմեսիս»-ի ողջ անձնակազմին նվիրված հուշակոթող է բացվել։ Ի դեպ, Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաեւ Թալինի շրջանի Մաստարա գյուղում, Երեւանում եւ ԱՄՆ-ում՝ Ֆրեզնոյում։     

Նշենք, որ երբ այս նույն որակի «քարոզչական սոխակներն» ու նոխազերգուները աղաղակում էին «թուրքի առաջ կզելու» եւ «սրբադասված նահատակների արյունը պղծելու» համար, մայրաքաղաք Երեւանում անցյալ տարեվերջին տեղի էր ունենում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումը, որին ներկա էր, իրենց բնութագրմամբ, «Ցեղասպանությունն ուրացող» քաղաքական վերնախավը՝ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ հանրահայտ ցեղասպանագետներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դեսպաններ, որոնք ցեղասպանված ժողովրդի հայրենիքում ի լուր աշխարհի ազդարարեցին՝ թող մոլորակի վրա այլեւս երբեք չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ։ 

Հեղինե Մանուկյան

Տպել
5704 դիտում

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել