Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի. դատավորը պարզաբանել է՝ ինչու

17/10/2023 schedule13:18

Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի:

Այս մասին Խաչատրյանի շինծու «քրեական գործով դատավարության» ժամանակ հայտարարել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը՝ նշելով, որ, Ադրբեջանի օրենսդրության համաձայն, 65 տարեկանից բարձր քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ չի կիրառվում, մինչդեռ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955թ և 68 տարեկան է:

Դատարանում ցուցմունք են տվել Ադրբեջանի Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տարիներ առաջ ապրած մի շարք բնակիչներ, որոնք հայտարարվել են որպես Վագիֆ Խաչատրյանին առնչվող քրեական գործով «տուժողներ»:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «տուժողներից» Իլհամ Քազիմովը դատարանում հայտարարել է, որ այս գյուղի վրա հարձակման ժամանակ եղել է Մեշալիում:

«Գյուղը շրջապատված է եղել հայերով։ Նրանք սպանել են 25 մարդու, այդ թվում՝ երեխաների։ Վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ ես։ Հայրս մահացել է, նա որսորդ էր: Վագիֆը և նրա հանցախմբի մյուս անդամները գիտեին, որ հայրս սուր կրակող է։ Մեր գյուղի բնակիչ Նուբար Գասիմովան վազելով եկավ և ասաց, որ Վագիֆի բանդան սպանել է իրենց։ Պահանջում եմ նրան դատապարտել ցմահ ազատազրկման. Բադարա գյուղի բոլոր հայերը մասնակցել են Մեշալիի ցեղասպանությանը։ Նուբար Գասիմովայի ամուսինը նահատակվել է, նա վիրավորվել է ոտքից։ Բադարում միայն մեկ Վագիֆ կար, որին ճանաչում էինք՝ Վագիֆ Խաչատրյանը։ Վահիդ էլ կար, բայց ուրիշ Վագիֆ չկար»,- հայտարարել է նա։

Հենց ի պատասխան այս խոսքերի է դատավորը հայտարարել, թե Վագիֆ Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել չեն կարող, օրենսդրությունը թույլ չի տալիս:

Կեղծ «տուժողները» հայտարարել են, թե Խաչատրյանը եղել է զինված խմբավորման հրամանատարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է հուլիսին առևանգված ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատական նիստը։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Տղամարդը հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ իրեն վերագրվող  «հանցագործություններից» ոչ մեկին։

Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար, այնտեղ տեղի ունեցած գործողություները որակում իբրև «ցեղասպանություն», Խաչատրյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Տպել
11914 դիտում

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի