Ալիևի խոստովանությունը Զախարովայի համար «ասնավանի չէ». ռուսական խոսափողը ցինիզմի «վիսշի պիլոտաժ» է ցույց տալիս

15/01/2024 schedule23:15

Ռուսաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով վերջինս կասկածի տակ է դրել ԼՂ-ում էթնիկ զտման փաստը, ցինիզմի «վիսշի պիլոտաժ» կարելի է համարել։

«Կցանկանայի ինչ-որ փաստերի ներկայացում, եթե կա միջազգային կազմակերպության գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը Երեւանը համարում է հեղինակավոր։ Օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության։ Եթե կա հայտարարություն, որը կվկայի, որ նման «էթնիկ զտումներ» են տեղի ունեցել, բարի եղեք՝ մեզ տրամադրեք այդ փաստաթղթի հղումները»,- ասել է նա:

Փաստորեն, տիկին Զախարովան չի հավատում սեփական աչքերին ու ականջներին, չի հավատում էթնիկ զտման աղաղակող փաստերին, որոնք, ի դեպ, արձանագրվել են սկսած այն պահից, որ ռուս խաղաղապահների ոտքը դիպավ ԼՂ հողին, 150 հազար արցախցիների բռնի տեղահանությանը, Լաչինի միջանցքի բլոկադային, արցախահայությանը հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելուն, Ստեփանակերտի կառավարական շենքերի վրա փողփողացող ադրբեջանական դրոշներին, խաղաղապահների ամենօրյա բյուլետեններին, որտեղ ԼՂ-ն այլեւս նշվում է որպես «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջան Ղարաբաղ» ․․․․ նրան պետք են զեկույցներ, այն էլ՝ միջազգային կազմակերպությունների, այն էլ՝ ՄԱԿ-ի։ Այն ՄԱԿ-ի, որի մշտական անդամներից մեկն է իր երկիրը։

Ի դեպ, նախորդ տարի դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո երբ ՄԱԿ ԱԽ-ում քննարկում սկսվեց, ՌԴ-ն ամեն ինչ արեց, որ մաքրի Ադրբեջանի ցեղասպան երեսը՝ նպաստելով վերջինիս՝ էթնիկ զտման օպերացիան վերջնակետին հասցնելու հեռահար նպատակի իրագործմանը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվեց Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը:

Factor.am-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել եւ բանակցվել է Ֆրանսիայի առաջարկած ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ ԱԽ անդամների՝ փոխահամաձայնեցված հայտարարության տեքստ, որի որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամները դրանք չեն ընդունի, ինչը եւ տեղի էր ունեցել:

Զեկույց՝ թուղթ ու «բարաթ» պահանջող Զախարովային թերեւս արժե հիշեցնել մի շատ կարեւոր թղթի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որի հիման վրա էլ իր երկրի զինուժը տեղակայվել էր ԼՂ-ում եւ պիտի ապահովեր արցախահայության անվտանգությունն ու բնականոն կյանքին վերադառնալը: Ի դեպ, Պուտինի անձնական երաշխավորությամբ։ 

Առաջարկում ենք տիկին խոսափողին վերընթերցել իր երկրի խաղաղապահների մանդատի մասին փաստաթուղթը, որը, ի դեպ, Ադրբեջանն այդպես էլ չհաստատեց։ Ավելին, ինչպես օրերս բացահայտեց Ալիեւը, ինքը խորապես թքած ուներ նոյեմբերի 9-ի թղթի, դրա երաշխավորի ստորագրության վրա եւ այն դիտարկում էր որպես «պաուզա»՝ «ԼՂ-ի եւ ՀՀ-ի ուղղությամբ հարվածները նախապատրաստելու եւ դրանք հասցնելու համար»։  

««Ֆարուխ» օպերացիան, «Սարիբաբա-Գըրխգըզ» գործողությունը, այնուհետեւ «Վրեժ» գործողությունը մեր կողմից իրականացված կարեւոր ռազմական օպերացիաներ էին, որոնց արդյունքում վերականգնվեցին Ղարաբաղի տարածաշրջանի ռազմավարական բարձունքներն ու բարձունքները, որոնք այն ժամանակ մեր վերահսկողության տակ չէին։ Սա մեծ դեր խաղաց սեպտեմբերի 19-20-ի գործողությունն իրականացնելու հարցում»,- հայտարարել էր Ալիեւը։

Փաստորեն, Զախարովայի համար բավարար չէ այն, որ էթնիկ զտման իրականացման մասին սեփական բերանով խոստովանում է ինքը՝ էթնիկ զտում իրականացրածը՝ ի դեմս Ալիեւի։ Զախարովայի սիրտն ուզում է, որ այդ հանցագործության փաստն արձանագրեն միջազգային կառույցները, այն կառույցները, որոնք ուկրաինական պատերազմից հետո թիկունքով շրջվել են դեպի իր պետությունը՝ դրանից բխող հետեւանքներով։

Նկատենք, որ Զախարովայի ցինիկ հայտարարությանն արձագանքել է ԼՂ խորհրդարանի պատգամավոր, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն ու «Ֆեյսբուք»-ի իր էջում զետեղելով վերջինիս հայտարարության տեսագրությունը՝ ռուսերենով գրել․ «150 հազար «ապացույցները», որոնք ցրված են Հայաստանում եւ արտերկրում, քի՞չ են Զախարովայի համար»։ 

Հեղինե Մանուկյան

Տպել
11457 դիտում

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան