Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ինչ առարկություններ ունի Էրդողանը

24/01/2024 schedule10:30

Թուրքիայի խորհրդարանը երկար ձգձգումներից հետո ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին (287 կողմ, 55 դեմ ձայներով):

Ակնկալվում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացման փաստաթուղթը կստորագրի մոտ օրերս։

Երբ Թուրքիայում վավերացման գործընթացն ավարտվի, Հունգարիան կմնա դաշինքի միակ անդամը, որը դեռ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը։

Շվեդիան, որը տասնամյակներ շարունակ չի միացել ռազմական դաշինքներին, Ուկրաինաում պատերազմի սկսվելուց հետո Ֆինլանդիայի հետ միասին որոշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:

ՆԱՏՕ-ի անդամներից շատերը արագ վավերացրել են երկու երկրների անդամակցությունը դաշինքին, սակայն Թուրքիան, որը Շվեդիային մեղադրում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին ապաստան տալու համար, հետաձգել էր գործընթացը:

Արդյունքում անցյալ տարվա ապրիլին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մինչդեռ Շվեդիան չկարողացավ ավարտին հասցնել անդամակցության գործընթացը։

«Այսօր մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցությանը»,- Թուրքիայի խորհրդարանի որոշումից հետո սոցիալական ցանցերում գրել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսենը:

Շվեդիայի հայտը դեռևս չի վավերացրել Հունգարիան. վարչապետ Վիկտոր Օրբանը երեքշաբթի իր գործընկերոջը հրավիրել է Բուդապեշտ՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարելու, սակայն Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է, որ այս փուլում հունգարական կողմի հետ քննարկումների պատճառ չի տեսնում, հայտնում է BBC-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հունգարիան նույնպես կաջակցի Ստոկհոլմի հայտին։

«Ես ակնկալում եմ, որ Հունգարիան հնարավորինս շուտ կավարտի վավերացումը: Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքը դարձնում է ավելի ուժեղ և մեզ՝ բոլորիս, ավելի անվտանգ»,- ասել է նա:

Էրդողանի առարկությունները Շվեդիայի դիմումի վերաբերյալ ի սկզբանե կապված էին այն փաստի հետ, որ Ստոկհոլմն իբր ապաստան է տալիս քրդական խմբավորումների անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Ի պատասխան այս պնդումների՝ Շվեդիան ուժեղացրեց հակաահաբեկչական օրենսդրությունը և ձեռնարկեց Էրդողանի պահանջած այլ միջոցները։

Այնուհետև թուրք առաջնորդը հայտարարեց F-16 կործանիչների խմբաքանակ մատակարարելու՝ ԱՄՆ-ի չկատարած խոստման մասին. որոշում, որը հանդիպեց Կոնգրեսի դիմադրությանը Անկարայի դեմ մարդու իրավունքների խախտման մեղադրանքների և Հունաստանի հետ Թուրքիայի դիմակայության պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա կատարած վերջին այցերի ժամանակ ասել է, որ Շվեդիայի հայտի վավերացումը կարող է օգնել հաղթահարելու Կոնգրեսի դիմադրությունը F-16-երի վաճառքի դեմ։

Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջենգիզ Քանդարն ասել էր, որ Անկարան գործնականում շանտաժի է ենթարկել արևմտյան իր գործընկերներին ձգձգվող բանակցային գործընթացի ընթացքում, հաղորդում է AFP-ն։

«Թուրքիան խախտել է արտաքին քաղաքականության երեք հենասյուները՝ կանխատեսելիությունը, հուսալիությունը և հետևողականությունը»,- նշել էր նա նախքան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն աջակցելը:

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։ Թուրքիան, որպես դաշինքի անդամ, դրել է պայմաններ, որոնք պետք է կատարեր Ստոկհոլմը, որպեսզի Անկարան վավերացնի մուտքը։ 2023 թվականի հոկտեմբերի վերջին Էրդողանը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման փաստաթղթերի փաթեթ։

Տպել
695 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է