Մոսկվայի հաճախ թիրախավորվելու ֆոնին ՌԴ-ն ԱԹՍ-ներ որսալու նոր համակարգեր է գործարկել. ինչ է հայտնի գաղտնի սարքերի մասին

17/03/2024 schedule20:00

Ուկրաինական կողմից ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի շրջակայքում անօդաչու թռչող սարքերի հարձակումները վերջին շրջանում ավելի ու ավելի են աճել: Այս ֆոնին Ռուսաստանը երկու նոր հակաօդային պաշտպանության համակարգ է ներկայացրել՝ սեփական արտադրության և մշակման։

Ռուսաստանը հայտարարել է «Յենիսեյ» ինքնավար թիրախային նշանակման համակարգի և «Վալդայ» ռադիոտեղորոշիչ համակարգի արտադրության ավարտի մասին՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների՝ օր օրի աճող սպառնալիքի պատճառով։

Ակնկալվում է, որ «Յենիսեյ» ինքնավար թիրախային նշանակման համակարգը կընդլայնի S-400 հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորությունները, իսկ «Վալդայ» ռադարը կկարողանա հայտնաբերել նույնիսկ ամենափոքր անօդաչու թռչող սարքերը։

«Ալմազ» գիտաարտադրական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Գենադի Բենդերսկին արաբական Asharq News լրատվականին ասել է, որ ձեռնարկությունը մշակել է անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր միջոցներ, որոնք ներկայումս գործարանային փորձարկումներ են անցնում։
«Յենիսեյ» համակարգն աջակցում է С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործմանը, իսկ «Վալդայ» ռադիոտեղորոշիչ համակարգերն օգնում են հայտնաբերել անօդաչու թռչող սարքերը և հակազդել դրանց, բացատրել է Բենդերսկին։

Այս երկու համակարգերի մասին տեղեկատվությունը մնում է գաղտնի, և դրանց մասին քիչ բան է հայտնի, սակայն ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ   համակարգը մշակվել է S-500 հակաօդային պաշտպանության համակարգի համար և կարող է ընդլայնել S-400 ՀՕՊ համակարգերի հնարավորությունները:

Ինչ է հայտնի «Յենիսեյ» համակարգի մասին

«Յենիսեյ»-ի ռադարն ի վիճակի է հայտնաբերել և հետևել աերոդինամիկ և բալիստիկ թիրախներին հարյուր կիլոմետրից ավելի բարձրության և ավելի քան 600 կիլոմետր հեռավորության վրա: Հրամանատարական կենտրոնը ստանում է տվյալներ թիրախի մասին, որոնք այնուհետև փոխանցվում են այլ բաղադրիչներին, որոնք աշխատում են արագորեն հետևել և ոչնչացնել թիրախը:

Էլեկտրոնային գաղտնալսման և օդային մոնիտորինգի համար ռադարն ունի նաև պասիվ աշխատանքային ռեժիմ։ Վերջին դեպքում այն կարող է փոխանցել թիրախի նշանակման տվյալներ՝ թիրախի խոցման նպատակով С-400/S-500 համակարգերի բազմաֆունկցիոնալ ռադարները ակտիվացնելու համար։

«Յենիսեյ» համակարգը կարող է նաև հետևել սեփական հակաօդային պաշտպանության հրթիռներին և ճշգրիտ որոշել՝ արդյո՞ք թիրախը լրիվությամբ խոցվել է։

Ռուսական տվյալների համաձայն՝ համակարգը կարող է ճանաչել նաև հիպերձայնային թիրախները և ունի 360 աստիճան հսկողության հնարավորություն։

Ինչի համար է ծառայելու «Վալդայ» համակարգը

Ռուսական լրատվամիջոցների կցկտուր հրապարակումներից հավաքված և ամբողջացված տվյալների համաձայն՝ «Վալդայ» ռադիոտեղորոշիչ համակարգը նախատեսված է շատ ցածր ռադարային հպմամբ թիրախները հայտնաբերելու և հետևելու համար։

Այս ռադարը կարող է տարբերակել շատ փոքր անօդաչու թռչող սարքերը և այլ օդային օբյեկտներ, ինչը կարևոր է ճշգրիտ չեզոքացման համար:

 «Վալդայ» համակարգը տեղադրված է եռասռնանի ինքնագնաց մեքենայի վրա՝ կոնտեյների կորպուսով, և դրա կառուցվածքային բաղադրիչները ներառում են ռադարային մոդուլ, օպտիկա-էլեկտրոնային մոդուլ, հեռակառավարման վահանակով կառավարման մոդուլ, ռադիոազդանշանի ուղղություն որոնող մոդուլ, աղբյուրներ և հակաքայլեր կառավարող մոդուլ: Համակարգը նաև ինքնուրույն ապահովում է կապի, էներգիայի և այլնի հնարավորություններ, իսկ էլեկտրաօպտիկական հայտնաբերումը, ուղղության որոնումը և ռադարը ինտեգրված են մեքենայի վրա տեղադրված համակարգին, որը բաղկացած է 360 աստիճան սկանավորելու եռաչափ X-ռադարից:

Ռադարն աշխատում է ռադիոուղղություն որոնող մոդուլի հետ՝ որոշելու անօդաչու թռչող սարքերի և դրանց օպերատորների գտնվելու վայրը, ինչպես նաև հայտնաբերելու անօդաչու թռչող սարքի կառավարման և կապի ուղիները:

Սարքը ջերմային տեսախցիկը ուղղում է թիրախին, որը գտնում է ուղղությունը որոնիչի կամ ռադարի միջոցով, իսկ օպտիկա-էլեկտրոնային մոդուլը հետևում է թիրախին և գնահատում հակաքայլերի արդյունավետությունը։ Խցանման մոդուլը հակադրոնային համակարգում կարող է արգելափակել տրվող նորարարական կառավարման ազդանշանները։

Երկուսն էլ կարևոր սպառազինություն են

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է ուկրաինական հատուկ ռազմական գործողության տարածքներում զենիթահրթիռային համակարգի կարևորությունը՝ միաժամանակ նշելով ինչպես ռադարների, այնպես էլ սպառազինության համակարգերի օգտակարությունը։

«Զենքերի շրջանակը, որին պետք է հակազդեն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, «ամեն օր ընդլայնվում է», - ասել է Շոյգուն՝ նշելով, որ հակառակորդն ունի FPV անօդաչու թռչող սարքեր, ավելի հեռահար և ավելի հզոր հարվածային անօդաչու սարքեր, HIMARS հրթիռներ, ինչպես նաև ԽՍՀՄ-ում մշակված զենքեր»:

Հայտարարությունը նա արել է այժմ, երբ Ուկրաինան ուժեղացնում է անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական օբյեկտների վրա առաջնագծի հետևում՝ ստիպելով Ռուսաստանին ուժեղացնել իր հակաօդային պաշտպանությունը:

Տպել
2195 դիտում

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի