Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

27/03/2024 schedule23:00

«Հայերենը «գողի» պես սողոսկել է մտքերիս մեջ ու բայց չի թողնում, բայց ոչ անցանկալի «գողի», այլ այս լեզուն բալանսավորել է իմ կյանքն ու հայտնվել իմ երազներում»:

Այս կերպ է հնդիկ երիտասարդ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալին մեկնաբանում իր սերն առ Հայաստանն ու հայերենը, որը, երկու տարի ապրելով մեր երկրում, որոշել է գիրք գրել այստեղի իր կյանքի ու արկածների մասին։

432923251_247560551679703_5265933194194926573_n.jpg (199 KB)

«Կյանք, Սեր, Գինի» գրքում Արջունը պատմում է ոստիկանական բաժանմունքում հոր հետ միասին հայտնվելու, Երևանում սպորտային մեքենա վարելու, մեքենայի մեջ դանակի առկայության և շատ ուրիշ պատմությունների մասին:

Գրքի շապիկն էլ պատմություն ունի, սակայն գաղտնի է պահում, միայն ասում է․ «Ում գրկել եմ, հիմա այստեղ չէ, բայց դեռ զայրացած է ինձ վրա»։

Չնայած գիրքը գրել է անգլերեն, սակայն այն թարգմանվել է հայերեն, ինքը հեղինակն էլ հայերենին տիրապետում է բավականին լավ:

432754451_407210861908036_3692681725417421174_n.jpg (196 KB)

Կորոնավիրուսի շրջանում կես տարի տանը մեկուսացած մնալու ժամանակ հասկացել է, որ իր կյանքում նոր բան է պետք, համացանցում փնտրել ու գտել է տարբեր երկրներ, քաղաքներ․ Երևանն է գրավել իր տեսքով ու որոշել է 5000 կիլոմետր տնից հեռանալ ու գալ Հայաստան։ Սկզբում մտածել է, թե այստեղ միակ հնդիկն է լինելու, սակայն Երևանում հնդկական 5 լեզվով խոսակցությունները ամեն օր ու գրեթե ամենուր է լսում:

Մտածում էի՝ հնդիկները չգիտեն այս երկրի մասին

Երբ եկա այստեղ, մտածում էի՝ գտել եմ մի երկիր, ուր միայն ես եմ լինելու, քանի որ հնդկական սփյուռքը 60 միլիոն է ու ամենուր։ Ասում էի՝ երևի մյուս հնդիկները չգիտեն այս երկրի մասին, բայց եկա ու ինչ․ ամեն օր տեսնում եմ հայրենակիցներիս, լսում հարազատ լեզուն (ծիծաղում է) ։ Բժշկական համալսարանում են մեծամասնությունը սովորում, հիմա արդեն աշխատողներ էլ կան։ Այստեղ ինձ տանն եմ զգում։

Հայերենն ու հնդկերենը նման են

Հայերին շատ եմ սիրում, դրա համար որոշեցի նաև լեզուն սովորել, այդքան էլ դժվար չէր։ Իհարկե, ամեն լեզու դժվար է, բայց հայերենն ու հնդկերենը նմանություն ունեն․ մենք «շալվարին» ասում ենք «սալվար», պանիրը նույնն է, էլի բառեր կան։

Բոլորն ի՞նձ են սիրահարվում

Հետաքրքիր պատմություն կա հայերենում «ջան» ու «յար» բառերի վերաբերյալ։ Հնդկաստանում մենք «յար» բառը օգտագործում ենք այնպես, ինչպես այստեղ միմյանց կասեն «ախպերս», իսկ «ջան»-ը ավելի մտերիմ բառ է։ Ասում ենք նաև, օրինակ, երբ սիրահարված ենք միմյանց։ Երբ եկա այստեղ, ու ինձ դիմում էին «ջան»-ով, մտածում էի՝ բոլորն ի՞նձ են սիրահարվում (ծիծաղում է): Այսպիսի պատմությունները գրքում կան․ իմ ամենաուրախ ու ամենատխուր օրերի մասին հիշողություններն են, որ գրում էի Կասկադ բարձրանալով:

Հայտնվեցինք ոստիկանությունում՝ առանց թղթերի, սպորտային մեքենայով ու դանակով

Ընտանիքս մեկ տարի առաջ էլ էր եկել Հայաստան, հիմա էլ են այստեղ։ Ես ուզում եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ հիասքանչ է անցնելու (ծիծաղում է): Մեկ տարի առաջ, երբ եկել էին, հայրիկին ասացի՝ նախքան ճաշելը ուզում եմ միասին սպորտային մեքենայովս շրջենք քաղաքում, վարեցինք տարբեր փողոցներով, Աբովյան փողոցը միակողմանի երթևեկության համար է, մի քիչ շփոթեցինք, ոստիկանությունը կանգնեցրեց, թղթերը պահանջեցին, վարորդական վկայական հայրս ուներ, ցույց տվեց, հետո տեխզննման մասին հարցրին։ Ես մտածում էի դրա վերաբերյալ թուղթը փակցված է լինում մեքենայի դիմապակուն, բայց չկար։ Մոռացել էի, որ ընկերներիցս մեկի ծննդյան արարողությանը ես տորթը կտրել էի ու մեքենայում էի թողել դանակը։ Դա էլ նկատեցին, ու մենք հայտնվեցինք ոստիկանությունում․ առանց թղթերի, սպորտային մեքենայով ու դանակով։ Անմոռանալի օր էր։ Ես փորձում էի բացատրել իրավիճակը հայերենով, մեզ էլ ջերմ էին վերաբերվում, բաց թողեցին։

Ուզում եմ օգնել այստեղի հնդիկներին

Հնդկաստանում շատ գործակալություններ խաբում են հնդիկներին, թրաֆիքինգի են ենթարկում։ Ասում են՝ այստեղ շատ գումար կաշխատեն, կարող են իրենց լեզվով խոսել։ Գալիս են՝ ուրիշ պատկեր տեսնում, ու ես որոշեցի, որ պետք է հնարավորություն ունենան կիսվել իրենց դժվարություններով։ Ուզում եմ հասարակական կազմակերպություն ստեղծել՝ «Սահյոք», որը հնդկերենից թարգմանաբար նշանակում է աջակից, որ օգնեմ նրանց լուծել խնդիրները։

432813325_435253392193450_3486376805168209500_n.jpg (349 KB)

 

Մերի Խաչատրյան

Տպել
1655 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել