Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

16/04/2024 schedule10:23

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Դրանում ասվում է.

«Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,

Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։

Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության և ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։

Նախարարությունում այսօր ծավալուն բարեփոխումներ են իրականացվում: Նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված, տեխնիկապես հագեցած և բարեվարք ոստիկանության ձևավորումն է: Նպատակը ծառայում է հանուն մարդու իրավունքների բարձր պաշտպանության, հանուն հանրային անվտանգության, հանուն Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտների զարգացվածության ավելի բարձր նշաձողի։

Պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։ Այսօր արդեն ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։

Խորհրդանշական այս օրն ավարտվել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Քրեական ոստիկանության ձևավորման համար անցկացվող ընդունելության փուլերից վերջինը՝ հարցազրույցների փուլը, որի արդյունքներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, գործող ոստիկանները կստանան նոր որակի կրթություն, և դրա արդյունքներով միայն կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ոստիկանության հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

Կառավարությունը ջանք չի խնայել նաև ոստիկանության համակարգի սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում է ատեստավորման համակարգը, որը մի կողմից բարձրացնում է աշխատողի սոցիալական երաշխիքը, կրկնապատկում աշխատավարձը, մյուս կողմից համակարգը տանում է ինքնաճանաչման ճանապարհով, վեր հանում գիտելիքի, հմտության առկա բացերը, բարեվարքության հնարավոր խնդիրները։

Ջանք չենք խնայում և չենք խնայելու նաև համակարգում կանանց ավելի մեծ ներկայացվածության համար, քանի որ կանանց ներկայությունն ապահովում է աշխատանքում նոր որակ, կարգապահության նոր մակարդակ, խնդիրների լուծման նոր մոտեցում։

Հարգելի՛ ծառայողներ,

Ինչ խոսք, քայլերի այս շարքը կարելի է շարունակել, բայց պահպանելով զգոնությունը, չկորցնելով դրական փոփոխությունների համատեքստում մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը՝ ինքներս մեզ համար արձանագրում ենք, որ արված գործերի կողքին դեռևս շատ անելիքներ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունենք, և այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով գործողություններ են իրականացվում:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ։

Հարգելի՛ ոստիկաններ,

Համոզված եմ, որ բարեփոխումների ընդգրկուն գործընթացների արդյունքում, բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ, ունենալու ենք
այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները:

Հարյուրամյա պատմության ընթացքում այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ: Այդ նպատակի համար են մեր երկրի սահմանների պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խոնարհում նրանց պայծառ հիշատակին:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր սիրելի թոշակառուներին և մաղթում երկար ու անխռով տարիներ:
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:

Տպել
287 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել