Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

18/04/2024 schedule12:32

Երբ թեմաների մեջ խորանում ենք, տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, սողանցքներ, և պրակտիկան էլ թույլ է տալիս, որ դրանք լայնորեն օգտագործվեն: 

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինծառայությունից ազատվելու դեպքերին: 

«Մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, ապա գոնե մի քանի նման աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում, և ՊՎԾ վերահսկողության ստուգումների արդյունքում զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ, անկեղծ ասեմ, իմ մտքով նման բան չէր էլ անցել: Արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո դա հնարավոր չէ նույնականացնել, էն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է, թե տիպային կիստա ունենք, որ «քսերոքս»-ով բոլորի գործերի մեջ դնում ու ազատում ենք։ Այսպիսի խորը խնդիրներ ու պրոբլեմներ կան»,- նշեց վարչապետը: 

Վերջինս նկատեց՝ ո՞ւմ մտքով կանցի, որ երկրի էլիտար երկու մասնագիտության ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության:

«Եվ շատ էական է, որ այս ահազանգերը, իրավիճակները մենք այդ համակարգերից չենք ստացել, այդ համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ՝ ժողովո՜ւրդ, ստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով, պտտվելով գնացել հասկացել ենք, որ ստեղ խնդիր կա: Պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, երբ դրա հետ առնչվում են, պետք է պետությանն ասեն՝ հարգելի Կառավարություն, սենց պրոբլեմ կա: Մեկը չի ասում՝ Կառավարություն, բա չե՞ս նայում, որ մեզ համար սողանցքներ ես թողել»:

Վարչապետը նաև հարցադրում արեց՝ բա ինչո՞ւ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչո՞ւ պաշտպանության առաջնային զորահավաքային օղակը չի զեկուցել մինչև նախարար: 

«Կարո՞ղ է՝ պետք է խումբ ձևավորենք, այս հարցի պատասխանը ստանանք, որովհետև մարդիկ համարել են, որ՝ վա՜յ, էս ինչ լավ ա։ Պետության ճգնաժամը ստեղ է, ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից նման զեկույցներ եկած լինեն: Խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երևում, որ մարդը, էդ չարաշահման՝ կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ ա, ոչ մի պրոբլեմ, շո՛ւտ արա, թող գնա ստեղից, մենք մեր գործն անենք: Սա կատաստրոֆա, է և մեր նախարարներն էլ պետք է հետևություն անեն սրանից. ովքեր զբաղվել են այս ամեն ինչով, էլ չպիտի զբաղվեն»,- ընդգծեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
798 դիտում

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին