ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

18/04/2024 schedule21:24

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին:

Վաշինգտոն այցի առաջին օրը մեկնարկել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ հանդիպումով, որի ընթացքում ՖՆ կողմից ներկայացվել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձ կատարվել ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին ու գրանցված արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ԱՄՀ շարունակական աջակցության համար` հատկապես տեխնիկական աջակցության գործիքների միջոցով: Իր հերթին ԱՄՀ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակելու աջակցությունը:

ՖՆ պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՀԲ կրթության և տրանսպորտի թիմերի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են նշյալ ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտային խոշոր տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀԲ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» առանձին հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի դոնոր հանդիսացող մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը, ինչպես նաև մշակվող միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Վերջինիս շրջանակներում հատուկ շեշտադրվել է բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման առաջնահերթությունը:

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հիմնադրված «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Concessional Financing Facility», Հիմնադրամ) շահառու, որի նպատակն է աջակցել փախստականներ ընդունող երկրներին: Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ հիմնադրամին թիրախային՝ Հայաստանի օգտին հատկացրել է 10 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 5 միլիոն եվրո։

ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների երկրորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է «Միջին միջանցքի» ներքո համագործակցության և խաղաղության նախաձեռնությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնավորապես, քննարկվել են «Միջին միջանցքի» նախագծին ՀՀ հնարավոր մասնակցության հեռանկարները և ուղղությունները։ Հայկական կողմն ընդգծել է նման տարածաշրջանային նախաձեռնություններին ՀՀ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վերջինիս միանալու համար անհրաժեշտ աշխատանքներին։

ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանն ընդգրկող երկրների խումբը համակարգող գործադիր տնօրեն պարոն Եվգենի Ռուգենաթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին, այնպես էլ առաջիկայում ջրային, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերին, կարևորվել է նաև ընթացիկ բյուջետային աջակցության ծրագիրը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները և դրանց հասցեագրման հնարավոր տարբերակները, ինչպես նաև նրանց ինտեգրման մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։

Հանդիպումներ են կայացել նաև ԱՄՀ՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին:

Տպել
647 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար