Երևան
14 °C
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ամոթալի է համարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունները, թե ԵԱՏՄ-ում ամենաշատ օգուտները՝ հարաբերական առումով, ստանում է Հայաստանը: Ըստ նրա՝ պատկերն իրականում հակառակն է:
«Իրականում, առնվազն 2 տարվա ընթացքում ՀՀ-ն կրկնակի կամ եռակի ավելի շատ է մաքսային տուրքերից վճարում կատարել ԵԱՏՄ բյուջե, քան ստացել է. խոսքը մի քանի 100 միլիոն դոլարի մասին է, և սա հերթական լավրովյան ոչ ճշգրիտ տեղեկատվությունն է: Ինչ վերաբերում է տնտեսական կախվածությանը, թե իբր Հայաստանը ամենաշատ օգուտներն է քաղում, ապա նշեմ, որ այսօր Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, ՀՀ-ին հավասար, շատ դեպքերում՝ անգամ ավելի շատ, տնտեսական օգուտ է ստանում, քան ՀՀ-ն, և պետք չէ սա պայմանավորել բացառապես ԵԱՏՄ գործոնով»,- ասում է նա:
Առաքելյանը նկատում է՝ տնտեսական հարաբերությունները որքան Հայաստանին են պետք, այնքան էլ Ռուսաստանին, առավել ևս՝ այս պայմաններում, երբ այդ երկիրը գտնվում է տոտալ բլոկադայի և սանկցիաների տակ:
«Խոսք եղավ նաև գազի գնի մասին, ես համոզված եմ, որ մի օր էդ գործիքն էլ է ՌԴ-ն կիրառելու, բայց կարծում եմ՝ ինչպես անվտանգային ոլորտը դիվերսիֆիկացրեցինք և այսօր փաստացի զրոյական կախում ունենք ռուսական զենքից և դրա մատակարարումներից, այնպես էլ կգա ժամանակը, երբ տնտեսական հարցերը կլուծենք: Իրանը մեր հարևանն է, և, ըստ էության, գազի և նավթի տակառ է մեր կողքին, անհրաժեշտության դեպքում կկարողանանք նաև Իրանից համապատասխան ծավալի գազ ներկրել: Կարծում եմ՝ ՌԴ-ում էլ են հասկացել, որ միայն դա է մնացել վերջին գործիքը՝ ՀՀ-ի վրա ճնշում բանեցնելու համար, և եթե փորձեն օգտագործել այն, ապա վերջնականապես ՀՀ-ին՝ արդեն նաև որպես տնտեսական գործընկերոջ, կկորցնեն»,- կարծում է զրուցակիցը:
Քաղաքագետը նկատում է՝ կար ժամանակ, երբ նման ձևով խոսում էին Հայաստանի անվտանգային հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ա՛յ, որ չլինեն ռուսական ռազմաբազան, ռուսական զենքի մատակարարումները, հակաօդային պաշտպանությունը, խնդիրներ կունենաք. «Վերջին 3-4 տարիների ընթացքում տեսանք, որ այդ ամենը սին էր, և, ըստ էության, ռուսական ռազմաբազան, հակաօդային պաշտպանությունը որևէ դեր չխաղացին ՀՀ-ի և Արցախի անվտանգության հարցում, ավելին՝ վերջերս նաև վարչապետը հայտարարեց, որ վերջին ռազմական իրադարձությունների ժամանակ, չնայած հայկական ողմի պահանջներին, չի միացվել հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգը: Հետևաբար խոսել ռուսական անվտանգային հովանոցի մասին պարզապես ծիծաղելի է»:
Ըստ Առաքելյանի՝ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, և Լավրովը իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են իրավաբանորեն, և դա լավագույն նկարագրությունն է հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների. «Ինչպես կասեր դասականը, թղթի վրա մենք դաշնակիցներ ենք, բայց փաստացի դաշնակցային հարաբերություններ վաղուց չկան»:
Քաղաքագետի խոսքով՝ Լավրովի հայտարարությունները հերթական անգամ փաստեցին, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում, ինչի մասին բազմիցս խոսել են ՀՀ շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը:
«ՀՀ-ն ու Ադրբեջանը ունեն սահման, ճանաչել են այդ սահմանները 1991 թվականին, իսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը վերջնական դետալային ճշգրտումներն են: Մենք Վրաստանի հետ էլ չունենք դեմարկացված և դելիմիտացված սահման, բայց չի նշանակում, որ չունենք սահման: Լավրովի հայտարարությունը հերթական ռուսական մանիպուլյացիաներն են՝ ամենաբարձր մակարդակով, որին այլևս ոչ ոք չի հավատում, և նման հայտարարությունները հայ հասարակության մեջ բարձրացնում են ՌԴ-ի նկատմամբ մերժման, շատ դեպքերում ատելության և անվստահության մթնոլորտը: Տպավորություն է, որ ՌԴ-ում մնացել են միջնադարում և նման կարծիք ունեն հայ հանրության մասին, որ ինչպես նախկինում, հիմա էլ իրենց ասած ամեն մի խոսք պետք է «հալած յուղի» նման ընկալվի, մինչդեռ իրականում հակառակն է. հայ հասարակությունը շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել»,- նկատում է նա:
Հերմինե Կարապետյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան
Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան
Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)
Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը
15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)
Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ
Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան
Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր
Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները
Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով
Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
© 2024 Հայկական ժամանակ