Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

24/04/2024 schedule22:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է, որ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ դնել անհիմն կլիշեները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով նրա այս հայտարարությունը՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ կլիշեներից, միարժեք է, որ պետք է հրաժարվել, սակայն դա չի նշանակում պատմական իրականությունից կամ պատմական արդարությունից հրաժարվել:

«Ես մտահոգություն ունեմ, որ թուրքական կողմում որոշ պաշտոնյաներ, հնարավոր է՝ նաև Թուրքիայի նախագահը հայկական կողմի կառուցողական մոտեցումը և հարաբերությունները կարգավորելու մեծ պատրաստակամությունը շփոթում են, ըստ էության, կապիտուլյացիայի և ամեն ինչ հանձնելու պատրաստակամության հետ: Չեմ կարծում, որ հայկական կողմն ունի նման պատրաստակամություն կամ երբևէ կունենա: Պետք է չակերտների մեջ պահել բոլոր այն թեմաները, որոնց շուրջ կա հստակ տարաձայնություն և գնալ հարաբերությունների կարգավորման»,- ասում է նա:

Քոչինյանի կարծիքով՝ նման հայտարարություններն այս օրերին հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ չեն նպաստում:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն միտքը, թե Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որը թույլ կտա դուրս գալ խավարից, որում, Էրդողանի խոսքով, «Հայաստանին թակարդել է սփյուռքը»՝ Քոչինյանն ասում է՝ Թուրքիայում կա բավականին կուռ պատկերացում, որ հայկական սփյուռքը շատ ավելի ռադիկալ է, քան Հայաստանը, և որ հայկական պահանջատիրությունը կամ Հայ դատը ավելի շատ կենդանի է պահում սփյուռքը:

«Կարծես թե կա նաև տպավորություն, որ թուրքական կողմը կարող է ՀՀ-ի և սփյուռքի միջև առաջացած վերջին ճգնաժամը դարձնել անջրպետ և այդտեղից քաղաքական դիվիդենտներ շահել: Նորից մեր արձագանքը սրան բավականին հստակ և կասեցնող պետք է լինի. Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի հարաբերությունները սեփական սփյուռքի հետ, Թուրքիան չի կարող դիրքորոշում հայտնել այն թեմայով, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ: Մեր գործը մեր դիմադրողականությունն ավելացնելն է, հասկացնելն է թուրք գործընկերներին, որ այստեղ իրենք անելիք չունեն»,- նկատում է նա:

Ըստ զրուցակցի՝ հարաբերությունների կարգավորման գնալը ինքնանպատակ գործողություն չէ, դա տարածաշրջանում համակեցությունն է, խաղաղությունը. «Հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն և համակեցություն ունենալ, եթե թուրքական կողմի պահանջը նրանում է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչումից կամ ցեղասպանության մասին հիշողություններից: Դա բարոյապես անհնար է, և կարծում եմ՝ սա հասկանում են նաև Թուրքիայում»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, պետք է շարունակել ձգտել Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները. «Ես չգիտեմ՝ Էրդողանի այդ պահանջը բանակցային գործընթացում ձևակերպվա՞ծ է, թե՞ զուտ հանրային էլեմենտ է, հուսով եմ՝ հանրային է: Բոլոր պարագաներում բանակցային գործընթացում եղած պահանջը մեկն է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, և այդ ուղղությամբ Հայաստանն աշխատում է ոչ միայն Թուրքիայի պահանջով, այլ նաև սեփական շահերից ու կարիքներից ելնելով: Այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել, ինչպես նաև պետք է շարունակել աշխատել սեփական տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքային կարողությունների ավելացման ուղղությամբ: Ինչպես նշեցի, միակ ճանապարհն այն է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր լինի, քան վերոնշյալ պահանջները»:

Հարցին, թե ո՞ր պարագայում դա կարող է ավելի կարևոր լինել, քան պահանջները, քաղաքագետը արձագանքում է.

«Մի կողմից, եթե կարգավորման որոշակի մակարդակի հասնի հայ-ադրբեջանական գործընթացը, օրինակ, եթե ստորագրվի «Խաղաղության պայմանագիր»-ը: Մյուս կողմից, եթե բավականաչափ մակարդակի հասնեն Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, այսինքն, օրինակ, Հայաստանը դառնա Եվրոպայի հետ ասոցացված համաձայնագրի անդամ՝ խոր համապարփակ առևտրի շրջանակային պայմանագրի պետություն, որի անդամ է նաև Թուրքիան: Այդ պարագայում այդ նույն միության անդամի հետ փակ սահման ունենալը Թուրքիայի համար բավականին ավելի բարձր քաղաքական գին կունենա, ինչպես նաև՝ տնտեսական: Միևնույն ժամանակ պատրաստակամություն ցուցաբերելը Թուրքիայի հետ աշխատելու՝ տնտեսական, քաղաքական ենթակառուցվածքային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ միաժամանակ նշելով և պաշտպանելով սեփական կարմիր գծերը ու հասկացնելով թուրքական կողմին, որ պատրաստ ենք կարգավորման համար գնալ շատ քայլերի, բայց չկա նման հնարավորություն այդ թեմայով (-խմբ. նկատի ունի ցեղասպանության) մեզանից որևէ բան կորզելու»,- ասում է Քոչինյանը:

Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը առաջին հերթին դիտարկում է անվտանգային համատեքստում. «Այսինքն՝ ունենալ Թուրքիայի հետ ավելի կառավարելի, բարվոք հարաբերություններ նշանակում է ունենալ կայուն անվտանգային իրավիճակ և ավելի քիչ կախվածություն ՌԴ-ից: Սա նաև ենթակառուցվածքային առումով Հայաստանին դուրս կբերի փակուղու կարգավիճակից, երբ, ըստ էության, մեր սահմանների 80 տոկոսը փակ են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, հնարավորություն կլինի այդ վիճակից դուրս գալու: Եվ վերջապես, հնարավորություն կլինի տարածաշրջանում համակեցության ավելի կայուն իրավիճակ ստեղծել»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2132 դիտում

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից