Լեոնիդ Իլյիչը եւ Գագիկ Նիկալայիչը

23/12/2011 schedule11:00

Ու՞մ հետ է համերաշխ եղել Ծառուկյանը, ինչպես եւ ինչու` առանձնապես ջանք մի թափեք հասկանալ, որովհետեւ ի դեմս ԲՀԿ ղեկավարի` գործ ունենք այսօրինակ դժվար հասկանալի մրցանակներ ստանալու երեւի թե աշխարհի չեմպիոնի հետ:

ԲՀԿ նախագահը Յուրի Գագարինի անվան մեդալի շքանշանակիր է, որ նրան տրվել է ԱՊՀ երկրներում տիեզերագնացության համբավն ու հեղինակությունը բարձր պահելու գործում անձնական մեծ ներդրման համար: 

2009 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն եվրոպացի: Ոչ ավել, ոչ էլ նույնիսկ պակաս: Պարգեւի հիմնավորումը հետեւյալն է. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, երիտասարդ քաղաքական գործիչներին օգնելու, եվրոպական ավանդույթները հասարակական-քաղաքական կյանքում զարգացնելու համար:

Բայց միայն արեւմտյան արժեքները չեն, որ Հայաստանում ակտիվորեն ներդրվում են պարոն Ծառուկյանի կողմից, այլեւ արեւելյանը: Ժուկով ժամանակով, նկատի ունեմ` էական էլ չէ երբ, Գագիկ Ծառուկյանը սեւ գոտի 7-րդ դան է ստացել Հայաստանում արեւելյան մարտարվեստները զարգացնելու իր անուրանալի ներդրման համար: Պարզաբանենք. արեւելյան մարտարվեստներով երբեք չի զբաղվել ու այս իրավիճակում սեւ գոտի 7-րդ դան ստանալով, կարելի է ասել, վաստակել է պատվավոր կառատեիստի կոչում:

Բայց պատվավորների մեջ միայն համերաշխ, կասմանավտ, եվրոպացի ու կառատեիստ չէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, այլ նաեւ, պատկերացնո՞ւմ եք, պրոֆեսոր: Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր: Այս կոչումը նրան շնորհել է շնորհակալ բուհը, որի խորհրդի նախագահն է նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Պրոֆեսոր լինելով` նա նաեւ ուսանող է. նրան շնորհվել է Հայաստանի ուսանողական ֆորումի պատվավոր անդամի կոչում:

Բայց միայն համերաշխ, կասմանավտ, եվրոպացի, կառատեիստ, պրոֆեսոր եւ ուսանող չէ պարոն Ծառուկյանը, այլ նաեւ` ասպետ: Ծառուկյանի կենսագրականներից մեկում գրված է, որ աշխարհի ասպետների միջազգային միության կողմից նրան շնորհվել է ասպետական կոչում:

Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը իսկապես կնախանձեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գործընկեր Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ կոչումների, մեդալների, մրցանակների այսպիսի բազմազանություն նույնիսկ ինքը չի ունեցել: Դեռ պետք է ուսումնասիրել Կիմ Չեն Իրի կենսագրությունը` հասկանալու համար, թե արդյոք նրա տաղանդները կարելի է համեմատել Ծառուկյանի ունեցած տաղանդների հետ: Ընդ որում, հաշվի առեք, Կիմ Չեն Իրը հոգին արդեն ավանդել է` տնից տեղից հեռու, իսկ պարոն Ծառուկյանի կարիերան դեռ առջեւում է: Ու չնայած սրան, հիմա այնքան մեդալներ ու պարգեւներ է ստացել, որ հնարավոր չի լինի տեղադրել նույնիսկ նրա XXXL ռազմերի կուրտկաների վրա: Բայց որեւէ մեկնաբանություն չանեմ, այլ թվարկեմ նրա ունեցած տիտղոսների ու պարգեւների ընդամենը մի պուճուրիկ մասը: «Գրիգոր Լուսավորիչ» մեդալ` շնորհված Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պատվո շքանշան: Ուկրաինացի հոգեւորականները նրան պարգեւատրել են նաեւ «Նեստոր Լետոպիսեց» շքանշանով, ընդ որում` պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Երեւանի գինու-օղու-կոնյակի գործարանի խիստ հոգեւոր մթնոլորտում: «Սուրբ իշխան Ալեքսանդր  Նեւսկու» շքանշան, «Դմիտրի Դոնսկոյ» առաջին աստիճանի շքանշան, Ալեքսանդր Գրիբոյեդովի մեդալ` ռուս գրողների կողմից: Պարգեւատրման արարողությունը կրկին` Երեւանի գինու-օղու-կոնյակի, թե՞ օղու-կոնյակի-գինու գործարանում: Էական չէ, ճաշակի հարց  է: Անցանք Ուկրաինա-Ռուսաստանից, մտանք Եվրոպա, աշխարհ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգեւ՝ ոսկե մեդալ: Ոսկե մեդալ` Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից: «Թագուհի Վիկտորիա» հուշաշքանշան` «Եվրոպական բիզնես ասամբլեա» կոչվող կազմակերպության կողմից: Պիեռ դը Կուբերտենի մեդալ` Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Մի ուրիշ շքանշան` էլի իրենց կողմից:

Հիմա` հայկական պարգեւների մասին: Ադամանդե աստղ` «Հայթեք» ամսագրի կողմից: «Հայելի» ակումբը էս վերջերս Ծառուկյանին հռչակել էր տարվա մարդ: «Ակսել Բակունց» մեդալ` Սյունիքի մարզպետ Լիսկայի կողմից: Ալեքսանդր Մանթաշեւի անվան ոսկե մեդալ` հասկանալի չէ, թե ում կողմից: Բայցեւայնպես` հայրենիքի հանդեպ ցուցաբերած անձնուրաց սիրո, ազգին մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային գանձանակին նվիրաբերած հոգեւոր, նյութական եւ մարդասիրական արժեքների համար:

Ծառուկյանը նաեւ ստացել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամի վկայագիր, Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալ, Համահայկական խաղերի պատվո շքանշան, Աբովյանի պատվավոր քաղաքացու կոչում, Արարատի պատվավոր քաղաքացու կոչում: Պետական պարգեւներ է ստացել նաեւ. Ռոբերտ Քոչարյանը նրան պարգեւատրել է «Մովսես Խորենացու» մեդալով, Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պարոն Ծառուկյանը, ինչպես վերը երեւաց, սիրում է նաեւ պարգեւներ ստանալ իր իսկ կողմից ղեկավարվող կառույցներից, որ բրեժնեւյան սինդրոմի թերեւս գերագույն աստիճանն է: Այսպես. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երախտիքի պարգեւ ունի ստացած: Պարգեւ` ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի կողմից: Նրան ոսկե մեդալով է պարգեւատրել սպորտի եւ երիտասարդության նախարարը, որը նշանակվում է ԲՀԿ կոալիցիոն քվոտայով, էլ չենք ասում, որ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի ուսումնամարզական եւ վերականգնողական կենտրոնն անվանակոչվել է Գագիկ Ծառուկյանի անունով: 

Արա, ո՞վ էր ասում էն դոդ Իլյիչը մեռել է: Հիմա էլ նա կենդանի է բոլոր կենդանիներից:

Արմեն Մադաթյան
վերլուծաբան

Տպել
888 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը