Մահափորձի հետքերով

08/02/2013 schedule09:07

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շարունակում է հանելուկային մնալ: Մահափորձից անցել է մեկ շաբաթ, եւ այս ընթացքում որեւէ, փոքրիկ դետալ անգամ չի պարզվել, որ կարող էլ լույս սփռել այն հարցի վրա, թե ով է կանգնած դրա հետեւում: Միեւնույն ժամանակ՝ շարունակում են ի հայտ գալ նորանոր վարկածներ. դրսի ուժերի կողմից, ՀՀ իշխանությունների կողմից, անձամբ Հայրիկյանի կողմից կազմակերպված լինելու վարկածներին ավելացել են եւս երկուսը՝ կենցաղային հողի վրա կազմակերպված հանցագործություն եւ իշխանության թեւերից մեկի կողմից կազմակերպված մահափորձ: Արժե թերեւս նշված վարկածները դիտարկել դրանց հավանականության աստիճանը գնահատելու սկզբունքով: Նախ արձանագրենք մի փաստ՝ ՀՀ իրավապահ համակարգը առանձնապես չի շտապում այս գործի հետ կապված հանրությանը որեւէ տեղեկատվություն տրամադրել, եւ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ նույնիսկ ջանքեր է գործադրում տեղեկատվությունը թաքցնելու ուղղությամբ: Մասնավորապես այն փաստը, որ մինչ օրս չի կազմվել հանցագործի ֆոտոռոբոտը, առավել քան տարօրինակ է, եւ նշանակում է՝ կամ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դրա կարիքը չունեն, այսինքն իրենց համար արդեն պարզ է, ով է հանցագործը, կամ կարող է եւ կազմել են, բայց չեն հրապարակում միայն մի նկատառումով, որ պոտենցիալ մարդասպանի արտաքինը որեւէ հավելյալ տեղեկատվություն չհուշի մարդկանց. ասենք ազգություն, կամ սեփական հարեւանին ճանաչելու հնարավորություն տալ եւ այլն: Սակայն սկսենք վարկածների հավանականության աստիճանը գնահատելուց.

Մահափորձ կենցաղային հողի վրա. այս դեպքում իրավապահ մարմինները վաղուց հայտարարած կլինեին, որ իրենք առաջին հերթին քննում են նման վարկած, հրապարակած կլինեին ենթադրյալ հանցագործի տվյալները, նկարը: Դա կօգներ օր առաջ ազատվել ՀՀ պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացված ոտնձգության՝ բոլորի համար տհաճ, իսկ պետության համար ամոթալի խարանից:

Մահափորձ, որ կազմակերպել է ինքը՝ Հայրիկյանը. այս վարկածի հավանականությունը գնահատելու համար պետք է ընդամենը հնչեցնել մի քանի հարց. 1.Հայրիկյանն ինչ է, առաջին անգա՞մ է ՀՀ նախագահի թեկնածու, ինչո՞ւ նման բան ինքն իր հետ չարեց նախորդ որեւէ ընտրության ժամանակ: 2.Հայրիկյանն ինչ է, մտածում էր, որ ինքը հաղթելու շանսեր ունի եւ նման «մեծ PR ակցիան» կօգներ պակասող 10-15 տոկոս ձայներին տեր դառնա՞լ: 3. Որեւէ բան շահե՞ց Հայրիկյանն այս մահափորձից, որպես մարդ կամ որպես թեկնածու, արդյո՞ք մի քանի օր հեռուստաէկրանին եւ թերթերի առաջին էջերին լինելու ցանկությունը կարող էր Հայրիկյանին դրդել նման բանի: 4. Արդյո՞ք Պարույր Հայրիկյանի կենսագրությունն այնքան հարգանքի արժանի չէ, նրան նման «մեղադրանք» չներկայացնելու համար:

Մահափորձ, որ կազմակերպել են իշխանությունները. Այս վարկածի դեպքում նույնպես, ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ հնչում: Մասնավորապես, իշխանություններին եւ նրա թեկնածուին, ովքեր նպատակ էին դրել ՀՀ պատմության մեջ ամենախախանդ ընտրությունն անցկացնել եւ շատ մոտ էին իրենց այդ նպատակի իրագործմանը, ինչի՞ էր պետք պատմական «բիծ» դնել այդ ընտրության վրա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ «կուկլա» զեկույցը (մինչեւ մահափորձը զեկույցը սպառնում էր ընտրությունները քննադատել առավելագույնը հասարակության հարաբերական անտարբերության եւ անմրցակցային լինելու համար. առաջինը դեռ կարելի էր ուղղել, իսկ երկրորդի համար իշխանական թեկնածուն անուղղակիորեն է միայն պատասխանատու) հարվածի տակ դնել: Միթե՞ ՀՀ-ում կար որեւէ գործընթաց, որ սպառնում էր իշխանական թեկնածուի վերընտրությանը եւ նման ճանապարհով  իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղեց դրանից:

Մահափորձ, որ կազմակերպել է իշխանության թեւերից մեկը. դժվար է ասել, թե ում նկատի ունեն այս վարկածը առաջ քաշողները `իշխանության թեւերից մեկը ասելով: Հայաստանյան ներքաղաքական դասավորությունների մասին խոսելիս` մի քիչ համոզիչ չի հնչում իշխանության թեւեր արտահայտությունը: Առավել եւս համոզիչ չի հնչում, երբ իշխանության մի թեւ են առանձնացնում, որը կարող էր նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ կազմակերպել: Ո՞վ, ինչի՞ համար: Այս հարցերի պատասխանը չկա:

Մահափորձ, որ կազմակերպվել է արտաքին ուժերի կողմից. Այս վարկածը գնահատելու համար կրկին մի քանի հարց է պետք բարձրացնել: Գոյություն ունեն արդյո՞ք արտաքին ուժեր, որ կարող են Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ հրահրել եւ այդ պրոցեսները հարմարեցնել իրենց համար նախընտրելի իրադարձությունների եւ ժամանակացույցի հետ: Ընդհանրապես կա՞ արտաքին մի ուժ, որ սովոր է Հայաստանն օգտագործել իր սեփական շահերի համար, եւ որը տարածաշրջանում ունի սեփական ամբիցիաներն ու տարածաշրջանային երկրներին անհրաժեշտության դեպքում կարողանում է կառավարել: Արդյո՞ք այդ ուժը կարող է Հայաստանում նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ կազմակերպել եւ ոչնչացնել բոլոր հետքերը կամ չոչնչացնելու դեպքում, ստիպել համապատասխան մարմիններին` ուղղակի մոռանալ իրենց տեսածի կամ հայտնաբերածի մասին: Եւ վերջապես, կա՞ այնպիսի արտաքին մի ուժ, որի մատը խառն է Հայաստանում կատարված բոլոր աղմկոտ սպանությունների մեջ, որի գեներալները 2008 թվականի Մարտի 1-ի նկարների զարդն են:

Որեւէ երկրում որեւէ արտաքին ուժ չի կարող պրոցեսներ տանել` չունենալով ուժեղ դաշնակիցներ տվյալ երկրից: Իսկ արդյո՞ք Հայաստանում կա մի այնպիսի հզոր դաշնակից, ում շահերը Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու հարցում կհամընկներ արտաքին ուժի շահերի հետ: Այս հարցի պատասխանը ստանալու համար էլ ստիպված ենք մի քանի փաստ վերհիշել. Սերժ Սարգսյանն իշխանության եկավ մարտի 1-ի 10 զոհի արյան գնով, այդ արյան պատասխանատվությունն ընկնում է հավասարապես Սարգսյանի, ով դրա արդյունքում եկավ իշխանության եւ այդ իրադարձությունների ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի վրա, ում խոսքից էր կախված. դիմահար կրակ կբացվի անզեն ժողովրդի վրա, թե ոչ: Հիմա, այս հինգ տարիների ընթացքում Մարտի 1-ի թեման աստիճանաբար խամրեց, տարբեր ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան, եւ բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը մտավ նախագահական ընտրությունների քարոզչության փուլ կատարյալ «մաքուր», «քաղաքակիրթ», ճիշտ է մի քիչ անտարբերության մթնոլորտում, սակայն առանց մրցակից, առանց բռնության: Իսկ այդպիսի ընտրության արդյունքում բարձր տոկոսներով վերընտրվելով` Սերժ Սարգսյանն իր վրայից թոթափելու էր արյան վրա իշխանության եկածի խարանը, ընդհանրապես իրենից հեռացնելու էր արյունը: Այդ դեպքում նա կարող էր հայտարարել, թե տեսեք, երբ ես էի թիվ մեկ պատասխանատուն ընտրական բոլոր գործընթացների համար, որեւէ մեկի գլխից մի մազ անգամ չպակասեց: Հիմա արդեն բոլորովին այլ վիճակ է. Սերժ Սարգսյանի  վերընտրությունն էլ այլեւս արյունով ներկվեց. ընդ որում, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հոսեց նախագահի թեկնածուի արյուն:

Եւս մի քանի փաստ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել: Ինչո՞ւ Պարույր Հայրիկյանը: Իսկ ուրիշ` ո՞վ: Օրինակ՝ ինչպիսի՞ աղմուկ կառաջացներ նախագահի թեկնածու էպոսագետի դեմ կատարված մահափորձը: Դա ընդամենը կհամալրեր ռենջ-ռովերների, 2 միլիոն դոլարանոց քարոզարշավ անելու եւ այս կարգի այլ սկանդալների շարքը: Եթե մահափորձ իրականացվեր թեկնածուներ Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի կամ Անդրիաս Ղուկասյանի վրա, չափազանց հեշտ կլիներ դրան կենցաղային նշանակություն տալը կամ զուտ պատահականություն համարելը: Իսկ ահա նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի դեպքում աղմուկը շատ ավելի մեծ կլիներ, հետեւանքներն էլ ինչ-որ իմաստով `անկանխատեսելի: Այս երկու թեկնածուներն էլ ինչ-որ կարեւոր բանի հետ ասոցացվում են: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արեւմուտքի կամ ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի, Հրանտ Բագրատյանը՝ դեռեւս մարդկանց հիշողության մեջ թարմ մնացած համաժողովրդական շարժման:

Պարույր Հայրիկյանն ահա հիանալի թեկնածու էր, ոչ շատ անլուրջ, ոչ շատ լուրջ, իսկ  ասոցացվում էր միայն մեր խեղճուկրակ երկրի խեղճուկրակ անկախության հետ:

Եթե ընդունենք, որ այս մահափորձն, իսկապես իրականցրել է  արտաքին ուժը հայաստանյան դաշնակցի հետ միասին, ապա դաշնակիցը, կարծես թե ստացել է այն, ինչ ցանկացել է, ընտրություններն արյունոտվեցին պրծան, «տոնը փչացավ»: Իսկ թե ինչ պետք է դրա դիմաց ստանա արտաքին ուժը, շատ դժվար է կռահել: Կարող են լինել միայն ենթադրություններ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվի ինչ-որ իրադարձություններ, որոնց հետահայաց վերլուծությունը կկապվի այս մահափորձի հետ:

Թեմայի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանի նաեւ հարեւան Ադրբեջանում կատարվող իրադարձությունները. այս երկրում ներքին խռովություններ են տեղի ունենում, իշխանությունների հանդեպ ապստամբություն է հասունանում եւ տեղի վերլուծաբանների գնահատմամբ այդ ամենում խառն է Ռուսաստանի մատը, որը չի կարողանում Ադրբեջանի գործող իշխանություններին ներել Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված պատմությունը: Ադրբեջանում սկսված պրոցեսները դեռ խմորման փուլում են եւ կարող են ցանկացած ուղղությամբ զարգանալ:

Տպել
850 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին