Լուրջ մարտահրավեր բոլորին

13/03/2013 schedule09:02

Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իրադարձությունների այլ զարգացման պարագայում, արդեն պաշտոնապես ճանաչված պետք է լիներ՝ որպես հաղթած թեկնածու եւ պատրաստվեր  ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը, ստիպված եղավ դիմել ծայրահեղ քայլի: Ինչպես ինքը հայտարարեց Ազատության հրապարակում մարտի 10-ի հերթական հանրահավաքի ժամանակ, մինչեւ ապրիլի 9-ը նույն հրապարակում հացադուլ կանի: Այսքանով սակայն Հովհաննիսյանը չբավարարվեց, նա նաեւ բավական կտրուկ հռետորաբանություն կիրառեց ասելով, որ Սերժ Սարգսյանը Աստվածաշնչի վրա կեղծ երդում կտա միայն իր դիակի վրայով: «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի, դա իրենք կանեն իմ դիակի վրայով: Մարտի 31-ը Սրբ Հարության տոնն է, մինչեւ մարտի 31-ը եւ դրանից հետո` մինչեւ ապրիլի 9-ը, եթե ուժ չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ իրենց համար: Հնարավոր է ես Սուրբ Զատկի պատարագի չհասնեմ, եթե մինչեւ մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու»,-ասաց Հովհաննիսյանը: Սա իսկապես ծայրահեղ քայլ է, որը՝ ոչ միանշանակ ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների, քաղաքական ուժերի կողմից. համախոհները անհանգստացած էին, քաղաքական ուժերը՝ շփոթված: Նախագահական ընտրություններում՝ պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմից երկարաժամկետ հացադուլի նստելու որոշումը  չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա: Ոչ միջազգային հանրությունը, ոչ  Հայաստանի իշխանությունները, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները չեն կարող պարզապես չնկատելու տալ այն փաստը, որ նա Ազատության հրապարակում հացադուլ է անում, եւ անցնել առաջ՝ յուրաքանչյուրն իր օրակարգով: Նրանք պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ եւ առաջիկա իրենց բոլոր գործողությունների առանցքում ունենան դա: Եթե հարցը դիտարկենք ընտրողների տեսակետից, ապա նրան ձայն տված ցանկացած ընտրողի համար, ով այս ընթացքում զլացել է գալ Ազատության հրապարակ հանրահավաքի, տատանվել կամ զգուշացել, իր ընտրած թեկնածուի այս քայլը՝ սեփական գործողությունները վերանայելու, ավելի համառ ու համարձակ, նախաձեռնող ու ակտիվ լինելու առիթ է: 540 հազար ընտրողներից յուրաքանչյուրն այս ընթացքում չի կարող ամեն օր գոնե մեկ անգամ չմտածել Ազատության հրապարակում հացադուլի նստած, նաեւ իր ձայնի շնորհիվ նախագահական ընտրություններում հաղթած մարդու մասին եւ հարց տալ ինքն իրեն՝ արդյոք ինքը չպետք է կանգնի նրա կողքին, արդյոք իր կողմից ճիշտ է նրան այսօր միայնակ թողնելը: Այս հարցը չեն կարող իրենց չտալ նաեւ այն բոլոր ընտրողները, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանին չընտրելով՝ դեմ են քվեարկել նաեւ Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Նաեւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր համոզված են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ եւ առնվազն իրենց վիրավորված կզգան, եթե նա հայտնվի նախագահի պաշտոնում: Եթե հարցը դիտարկենք միջազգային հանրության տեսակետից, ապա նրանք առավել եւս չեն կարող փակել աչքերը եւ չտեսնելու տալ այն, որ Հայաստանում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն երկարաժամկետ հացադուլի է նստում: Սա լուրջ խնդիր է, ինչպես հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանին շնորհավորած, սեփական հեղինակությունը բարձր գնահատող երկրների համար: Հետընտրական, հատկապես մարզային գրեթե բոլոր հանրահավաքների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիջներ էր ուղարկում այդ երկրներին, հորդորում նրանց՝ հետ կանչել իրենց շնորհավորանքը, ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը: Այդ մեսիջներն ու հորդորները նրանք կարող էին անտեսել, ինչը եւ անում էին, հացադուլը՝ ոչ: Ու սա ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ՝ սեփական շահերը, հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունից: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա տպավորություն է ստեղծվում, որ նրանք իսկապես չգիտեն ինչպես վարվել. ճնշումների, ահաբեկումների ճանապարհը փակ է, հայտնի եւ բազմիցս օգտագործված՝ «թողնենք թող շարժումն ինքն իրեն մարի» մոտեցումը՝ վտանգավոր, 540 հազար ընտրողի ձայն ստացած, բայց հացադուլից հյուծվելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխված թեկնածու ունենալու հեռանկարը համաշխարհային խայտառակություն ու սկանդալ է խոստանում, սիրաշահելու, պաշտոններ խոստանալու, տարբեր առանցնքների շուրջ միավորվելու առաջարկներն անարդյունավետ ու այլեւս սպառված են թվում:

Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը՝ հասարակ ընտրողից մինչեւ Սերժ Սարգսյան, հայաստանցի մտավորականից մինչեւ սփյուռքահայ մտավորական, Եվրոպայից մինչեւ ԱՄՆ եւ  Ռուսաստան:

տես նաեւ էջ 2, 3, 4, 5, 6

Տպել
855 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց