Տարոնին չընտրեք, Սեդրակը կգա

16/03/2013 schedule09:00

Արդեն մի քանի օր է՝ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ մեր թղթակիցների հետ զրույցում ավելի քան անվստահությամբ են խոսում՝ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր հաղթանակի մասին: Նույն թեմայի շուրջ որոշակի անվստահ շեշտադրումներով, նրանցից ոմանք խոսեցին նաեւ հրապարակայնորեն՝ անցած շաբաթվա ընթացքում իրենց ասուլիսների ժամանակ: «Մենք միակ հաղթող ուժն են, ժողովրդի վստահությունը վայելող մեծամասնությունը, մյուս բոլորը պետք է մրցեն պատվավոր երկրորդ տեղի համար» ոչ վաղ անցյալում, ցինիկ տոնայնությամբ անընդհատ կրկնվող նախադասությունների՝ հետքն անգամ չի մնացել: Իսկ ահա անհատական զրույցներում նույնիսկ հնչում են կարծիքներ, որ Երեւանն այս ընտրությունների արդյունքում հանձնվելու է բոլորովին այլ ուժի, այսինքն ընտրություններում հաղթելու է այդ ուժը, եւ Երեւանի քաղաքապետն ու ավագանու անդամների մեծամասնությունը լինելու են հենց դրա ներկայացուցիչները: Այս տրամաբանությունը որքան էլ բնական է, հաշվի առնելով նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի տապալումը, միեւնույն ժամանակ տարօրինակ՝ այդ երբ են նրանք ընդունել իրենց թույլ դիրքերը, եւ ուր կորավ իրենց այդքան բնորոշ ցինիզմը: Բոլոր հիմքերը կան, սակայն, եզրակացնելու, որ հռետորաբանության այս կտրուկ փոփոխությունը բնական եւ բարոյական պատճառներ չունի, այլ հերթական քաղաքական տրյուկ է: Այն ուժը, որի հաղթանակը՝ ավագանու ընտրություններում, իրենց զրույցներում կանխագուշակում են ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ականները նույնպես մասնավոր զրույցներում վստահություն են հայտնում, որ Երեւանը իրենցն է լինելու: Մինչդեռ ԲՀԿ-ի հաղթանակը ավագանու ընտրություններում այսօր այնքան թեական է, որքան երկու ամիս առաջ ստեղծված որեւէ կուսակցության դեպքում կլիներ: Խոսքն, իհարկե իրական հաղթանակի մասին է: Նախագահական ընտրություններից առաջ այս կուսակցության անհասկանալի պահվածքը, եւ ընտրություններին չմասնակցելու որոշումը նրա համար ճակատագրական եղան՝ փոշիացնելով խորհրդարանական ընտրություններում, կարեւոր էլ չէ, թե ինչ գնով, ստացած ձայները: Եւ այդպիսի դիրքերով հավակնել հաղթանակի Երեւանում, մեղմ ասած, տարօրինակ է: ԲՀԿ-ի այսօրվա, առավել քան երբեւէ ցածր վարկանիշի փաստը, հանրապետականների համար բնականաբար գաղտնիք չէ: Այդ դեպքում՝ ինչու են նրանք շրջանառում «Երեւանն այդ ուժին հանձնելու» մասին խոսակցությունը: Այս հարցի պատասխանը իր ոտքով հասավ մեզ: Երկու օր առաջ, առաջին ձեռքից տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ-ականները արդեն սկսել են տնետուն մտնել եւ մայիսի 5-ի ընտրության համար քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքել, որպես երաշխիք, որ այդ անձը ընտրություններում ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու: Իսկ ահա ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար բերվում է շատ լուրջ փաստարկ. «Եթե Տարոնը չդառնա քաղաքապետ, քաղաքապետ կդառնա Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Սեդրակը» (սա բառացի ասվել է, մեզ հայտնի քաղաքացուն): ԶԼՄ-ներում արդեն տեղեկատվություն եղել է այն մասին, որ ԲՀԿ ցուցակը հնարավոր է գլխավորի Սեդրակ Քոչարյանը: Իհարկե հետո հերքվել է, հետո հայտարարվել, որ Վարդան Օսկանյանն է գլխավորելու այն, սակայն Քոչարյանների անունն այս իմաստով «զորեղ» է, մեկ անգամ շրջանառեցիր, արդեն կարելի է քաղաքացիներին շանտաժի ենթարկել: Վերջին նախագահական ընտրությունները ստիպել են՝ փաստորեն նոր բան մտածել՝ ձայներ առնելը, «կառուսելները», այլեւս արդյունք չեն ապահովում: Բանը հասել է շանտաժին:

Տպել
835 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին