Հանցագործություն առանց հանցակազմի

05/04/2013 schedule09:05

Մի խումբ ճարտարապետներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Երեւանի «Փակ շուկայի» շինարարական աշխատանքների փաստով քրեական գործ հարուցելու եւ մեղավորներին պատժելու պահանջով: Երեկ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին պատասխանել է այդ դիմումին եւ հայտնել, որ «Փակ շուկայի» շինարարական աշխատանքներում հանցակազմ չկա: Հիմա մեջբերենք ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես. «Պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը»: Մեջբերում.

«1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝

- պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝

- պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով...»

Իսկ ո՞վ է որոշել, որ «Փակ շուկան» «Պատմության եւ մշակույթի հուշարձան» է: Սա էլ հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ, որը վերնագրված է այսպես. «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին»: Այդ որոշման թիվ մեկ հավելվածի 1.6 աղյուսակի 152-րդ կետն է, որտեղ գրված է . «Շուկայի շենք, կենտրոնական ծածկած շուկա: Հասցեն` Մաշտոցի պողոտա 3ա...»: Եւ ուրեմն ի՞նչ ունենք: Ունենք ուղղակի մեջբերում ՀՀ քրեական օրենսգրքից, ունենք մեջբերում ՀՀ կառավարության որոշումից: Ամենեւին էլ պետք չէ թույն իրավաբան լինել պնդելու համար, որ այս երկու մեջբերումներում որեւէ երկիմաստություն չկա` ամեն ինչ հստակ է ու միանշանակ: Եթե կառավարության որոշմամբ «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանը» վնասում ես, ապա դա ըստ ՀՀ քր օրի 264 հոդվածի՝ հանցագործություն է եւ այդ նույն հոդվածով սահմանված է պատժի չափը: Մնում է համոզվենք, որ «Փակ շուկան» վնասվել է: Դրա համար նայում ենք բերված լուսանկարին: Էլի միանշանակ է` վնասվել է: Ու հիմա կրկնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը ճարտարապետներին` հանցակազմը բացակայում է: Հանցակազմ չլինելու մասին պնդումները նոր չեն եւ դրանց հեղինակը միայն դատախազությունը չէ: Մի խումբ քաղաքացիներ դեռ մեկ ամիս առաջ դիմել էին ՀՀ ոստիկանություն «Փակ շուկայի» կամարները քանդելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Այնտեղից ստացել էին պատասխան, թե «կառույցը վնասելու կամ ոչնչացնելու վերաբերյալ տվյալները չեն հիմնավորվել, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Հասկանո՞ւմ եք, կառույցը վնասելու վերաբերյալ տվյալները չեն հիմնավորվել: Ոչ մի կերպ չի հիմնավորվում, որ կառույցը վնասվել է: Այն ինչ կատարվում է «Փակ շուկայի» հետ,  վնասում չէ, պարզապես մի քիչ փոշի է նստել վրան, հիմա փոշու շորով սրբում են: Պետք է հատուկ տաղանդ ունենալ, պետք է օլիգարխների նկատմամբ հատուկ «ակնածանք» ունենալ, որպեսզի «Փակ շուկայի» հետ տեղի ունեցածի մեջ հանցակազմ չգտնել: Առավել եւս երբ այդ հանցակազմը փնտրելու կարիք չկա, այն գտնվում է Մաշտոցի պողոտայի 3ա հասցեում:

Բայց արժե՞ արդյոք զարմանալ: Իսկ մեր օլիգարխների, կամ նրանց մերձավոր հարազատների որեւէ գործողության մեջ մեր իրավապահները երբեւէ հանցակազմ տեսե՞լ են: Հիշո՞ւմ եք նման դեպք: Մարդասպանությունը նույնպես ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն է: Ի՞նչ եք կարծում, եթե մեր օլիգարխները, կամ նրանց մերձավոր հարազատները օրը ցերեկով մի հազար հոգու աչքի առաջ մարդ սպանեն, մեր դատախազությունը կամ ոստիկանությունը նրանց գործողությունների մեջ հանցակազմ կտեսնի՞: Իհարկե չի տեսնի: Եթե Երեւանի կենտրոնում արդեն ավելի քան մեկ տարի ամեն օր հուշարձան քանդելու մեջ հանցակազմ չեն տեսնում, ինչո՞ւ պետք է մարդասպանության մեջ հանցակազմ տեսնեն:

Ընդհանրապես երկիրը թշվառության ու անհուսության հասցնելու ամենակարճ ճանապարհը մի խումբ մարդկանց գործողությունների մեջ ոչ մի դեպքում հանցակազմ չգտնելն է: Ու այդ ճանապարհով Հայաստանը գնում է արդեն տարիներ շարունակ: Հայաստանի բոլոր դժբախտությունները, առանց չափազանցության, հենց «հանցակազմի բացակայության» մեջ է: Թերեւս նաեւ  «հանցակազմի բացակայությունը» նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ իր հայտնի ասուլիսի ժամանակ ասում էր, թե «Նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հանցագործության մասին փաստաթուղթ կա՞: Չկա: Չկա, որովհետեւ «հանցակազմ չկա»: Ու եթե «հանցակազմ չկա»՝ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Սա փակ շղթա է:

Տպել
615 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ