ՄԵԿ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԵՐԿՈՒ ԱԿՑԻԱ

04/09/2013 schedule09:07

Երեք օր է՝ «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնող խումբը սկսել է Փակ շուկայի ճարտարապետական տեսքի աղճատման դեմ բողոքի ակցիաները, ինչին շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը փորձում է հակադրել իրեն պատկանող բիզնես-կենտրոնների աշխատակիցների «միտինգներով», երբեմն էլ՝ հարձակումներով:

Երեկ նախաձեռնող խումբը պետք է հերթական բողոքի ակցիան անցկացներ շուկայի մոտ: Սակայն Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրենց մեծաքանակ ներկայությամբ փակել էին շուկայի մերձակա տարածքն ու, այսպես ասած, հակամիտինգ էին անցկացնում: Ընդ որում, դա անում էին իրենց հատուկ՝ հանրությանը քաջ հայտնի ոճով: Գործարար պատգամավորի հրահանգով այստեղ էին եկել «Երեւան Սիթի» եւ «Կայզեր» սուպերմարկետների ոչ միայն աշխատակիցները, այլեւ նրանց ընտանիքների անդամները: Երիտասարդ վաճառողները մեզ հետ զրույցում ասացին, որ մի մասը գիշերային հերթապահությունն առավոտյան հանձնել են ու միանգամից տեղափոխվել Մաշտոցի պողոտա, մյուսներն էլ ցույցից հետո հերթապահություն են ընդունելու: Ակցիային մասնակցում էին նաեւ «Ռիչ» տաքսի սերվիսի վարորդներ ու աշխատակիցներ, ինչպես նաեւ բազմաթիվ մանրավաճառներ, ովքեր ժամանակին պտուղ-բանջարեղեն էին վաճառում հուշարձանի ներսում, հիմա էլ Սամվել Ալեքսանյանից խոստում են առել իրենց տեղն ունենալ շուկայում: Նրանք պաստառներ ունեին՝ «Թողեք ապագա սերնդին ապրել արժանավայել քաղաքում», «Ոչ գրանտակերներին», «Ոչ վարձու ընդդիմախոսներին», «Այո աշխատատեղերին» գրություններով, ինչպես նաեւ բացականչում էին՝ «Ալեքսանյան-շինարար», «Ալեքսանյան-բարերար», «Մենք բացում ենք Փակ շուկան»: Ցուցարարները առանձնապես ոգեւորությամբ էին վանկարկում, երբ լրագրողների տեսախցիկներն իրենց էին ուղղվում: Յուրաքանչյուրն ուզում էր «շեֆի» աչքին ամենանվիրյալ երեւալ: Ալեքսանյանի թիմակիցները բազմությանն ապահովում էին «Նոյ» ջրով: Տասնյակ արկղերով ջուր մատակարարվեց երեկ, ինչից օգտվում էին ոչ միայն քաղաքացիները, այլեւ ոստիկանները:

2-3Նույն ժամին «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց, որ քաղաքացիական բախումներից խուսափելու համար խումբը հավաքվել է Մաշտոցի պուրակում: Որոշ քաղաքացիական ակտիվիստներ սրան անտեղյակ մոտեցել էին Փակ շուկային եւ հանդիպել Ալեքսանյանի կողմնակիցների հարձակմանը: Փակ շուկայի պատին՝ մեծ բարձրության վրա, կախված էր Նախախորհրդարանի անդամ, ակցիաների մասնակից Կարո Եղնուգյանի նկարով պաստառը, որի վրա սփյուռքահայ գործարարը նշվում էր որպես մասոն եւ օտարերկրյա լրտես: Եղնուգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա քրեորեն պատժելի արարք է, եւ մոտակա օրերին ինքը կդիմի իրավապահներին՝ զբաղվելու այս գործով:

Չնայած Լֆիկ Սամոյի մարդկանց «հզոր» հակաակցիային, «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ակցիան ստացվեց: «Մեր նպատակն է, որ կանգնեցվի շինարարությունը, սկսվի ապօրինի կառույցների ապամոնտաժումը, հատուցվի հուշարձանին հասցված վնասը: Թե ինչ ձեւերով դրանք կանենք, որտեղ կանենք, որ ժամին՝ անընդհատ փոխվելու է: Մենք էսօր ականատես եղանք, որ մեր քաղաքացիների մի ուրիշ հատված ակցիա է անում, ինչը մեզ ի նպաստ էր: Մենք գոհ ենք, որ էդ քաղաքացիները հազարներով հավաքվել են եւ իրազեկում են մեր ամբողջ ժողովրդին, որ կա լուրջ խնդիր՝ Ծածկած շուկայի հետ կապված: Էդ իրազեկման համար անգամ շնորհակալություն ենք հայտնում իրենց: Իրենց շնորհիվ շատ ավելի մարդիկ կհետաքրքրվեն եւ հարցերի պատասխաններ կտրվեն, թե ինչու են մարդիկ մի քանի օր շարունակ հավաքվում: Անկախ ամեն ինչից, կա հստակ միտում՝ ժողովրդի մի հատվածին մյուս հատվածի դեմ հանելու: Եվ մենք երբեք չենք տրվելու էդ սադրանքներին»:

Գագիկ Աղբալյան

Տպել
713 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ