ԱՅԴ ՄՈԳԱԿԱՆ ԹԻՎԸ` 700 ԱՇԽԱՏԱՏԵՂ

10/10/2013 schedule14:07

Արդեն իսկ հիմնահատակ աղճատված նախկին հուշարձան շենքը` «Փակ շուկան», որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) վերածել է շարքային սուպերմարկետի, երեկ կրկին դարձել էր «բախման» թատերաբեմ: Հուշարձանը վերականգնելու կողմնակիցները երթով կրկին շարժվել են դեպի «Փակ շուկա» եւ նրանց կրկին անգամ դիմավորել են Լֆիկի «քաղաքացիական ակտիվիստները»: Վերջիններս իրենց տիրոջը` Լֆիկ Սամոյին պաշտպանող պլակատների վրա գրում են` «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի բացմանը»: Իբր բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ «Փակ շուկան» ստանա իր` հուշարձան շենքի տեսքը, դեմ են, որ Լֆիկը 700 աշխատատեղ բացի իր սուպերմարկետում: Ալեքսանյանի հետ կապված պատմություններում այդ 700 աշխատատեղը արդեն ինչ-որ մոգական իմաստ է ձեռք բերում: Ուղիղ 3 տարի առաջ` 2010 թվականի հոկտեմբերի 23-ին, Սերժ Սարգսյանը այցելել էր նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարան («Լուսաստղ Շուգր») եւ խոսել այդ գործարանում բացված աշխատատեղերի մասին: Կռահեք, թե քանի աշխատատեղի մասին էր հայտարարել Սերժ Սարգսյանը: Դե իհարկե` 700: «Հիմա արդեն աշխատում է 700 հոգի»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Ընդամենը մեկ տարի անց պարզվեց, որ այդ գործարանում նույնիսկ 100 հոգի չի աշխատում: ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկանքներում, որտեղ նշվում են ավելի քան 100 աշխատող ունեցող ձեռնարկությունների անունները, բացակայում է «Լուսաստղ Շուգր»-ի անունը: Այլ կերպ ասած, այդ 700 աշխատատեղի մասին հայտարարությունը սուտ դուրս եկավ: Հիմա արդեն «Լուսաստղ Շուգրը» նույնիսկ խոշոր հարկատուների ցանկում չկա: Մի խոսքով, այդ ձեռնարկությունը, դատելով պաշտոնական ցուցանիշներից, ընդհանրապես չի գործում` չկա: Եւ ուրեմն կարելի է պնդել, որ այդ «700 աշխատատեղեր» արտահայտության հեղինակային իրավունքը ոչ թե Սամվել Ալեքսանյանինն է, այլ Սերժ Սարգսյանինը: Եւ ահա այստեղ տխուր, շատ տխուր եզրահանգումներ են առաջանում: «Փակ շուկա» հուշարձան շենքի հիմնահատակ ավերման հեղինակային իրավունքը նույնպես Սերժ Սարգսյանինն է: Դրա ապացույցն է այն, որ երկու տարի շարունակ մայրաքաղաքի կենտրոնում հետեւողականորեն քանդվում էր այդ շենքը, սակայն պատկան մարմինները որեւէ քայլ չէին ձեռնարկում դա կանխելու համար: Որովհետեւ գիտեին, որ Լֆիկը «դաբրո» ունի հենց Սերժ Սարգսյանից: Վերջինիս` հեղինակային իրավունքով պատկանում է նաեւ Լֆիկի «քաղաքացիական ակտիվիստների» պարզած թերեւս ամենաարտառոց պլակատը «Ո՛չ օտարերկրյա լրտեսներին» գրառմամբ: Ըստ այս «քաղաքացիական ակտիվիստների», հուշարձան շենքը վերականգնելու պահանջով հանդես եկողները օտարերկրյա լրտեսներ են: Սա արդեն բոլորովին այլ հարթություն է: «Օտարերկրյա լրտեսներ» էին նաեւ Չարենցն ու Բակունցը, որոնք մոտ 70 տարի առաջ հենց այդ մեղադրանքով էլ գնդակահարվեցին: Ո՞վ կասի, որ մեծ հաշվով` սրա հեղինակային իրավունքը նույնպես նախկին կոմերիտական ակտիվիստ Սերժ Սարգսյանինը չէ:

տես նաեւ էջ 2

Տպել
684 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց