«Հոկտեմբերի 27»-ի վկաները մահանում են վաղաժամ

25/03/2014 schedule16:49

Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: 

Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային Ժողովի  դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել  նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը: 2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանն Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ ու այլեւս չէր վերադարձել: Որոշ ժամանակ հետո ՀՀ ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից: Հոկտեմբերի 27-ի գործով վկան բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչելու դեպքում:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով 99-ին վերլուծական էր գրել տեղի ունեցածի մասին, երեկ մեր զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող կարեւորագույն բոլոր վկաները կյանքից հեռանում են վաղաժամ: Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաների վաղաժամ մահերը չեն կարող առնվազն հարցեր չհարուցել: «Տիգրան Նազարյանը հեռախոսային վկայություն է տվել Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ եւ նշել է, որ, ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով: Ըստ էության` կամ հաստատելով, որ այդպիսի ձայնագրություն կա, կամ հասկացնելով, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա դա տարօրինակ է: Նա նաեւ արժանացել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սպառնալիքին, որոնք եղել են կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ:

Դրանից հետո որեւէ փորձ չարվեց պետական մարմինների կողմից բացահայտելու, թե ով է սպառնում Տիգրան Նազարյանին եւ ինչու նրան թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան: Նշեմ նաեւ, որ Տիգրան Նազարյանը չափազանց մտերիմ է եղել Նաիրի Հունանյանի հետ եւ կարող էր շատ արժեքավոր  տեղեկություններ փոխանցել նրա կենսագրությունից, որոնք անհայտ են հասարակությանը, եւ վերջին հաշվով, հաստատ ավելին կիմանար, քան որեւէ մեկը, մասնավորապես` նրա կապերի, նրա դեգերումների մասին»,- մեր զրույցում պատմեց Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացել են: Մասնավորապես` մահվան առաջին դեպքը տեղի է  ունեցել ողբերգության հաջորդ տարին:

2000 թվականին  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է սույն գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ, ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն պաշտոնապես չի հաստատվել:

2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվել եւ դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

Մահվան հաջորդ դեպքը  տեղի է  ունեցել  2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության,  ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն, դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

Այնուհետեւ, Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն գիտակցության չգալով, մահացել: Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:  

2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ ահա 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիրների չի ունեցել:

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը:

Տպել
7865 դիտում

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ