Կինոյի աշխարհում գաղափարի սով է. իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայ

16/07/2014 schedule17:43

Իսրայելցի հռչակավոր ռեժիսոր Ամոս Գիտայը, որ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկն է, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կինոյի վերաբերյալ իր մոտեցումների ու սկզբունքների մասին:

Նա, մասնավորապես, կարեւորեց գաղափարի առկայությունն ու համբերատարությունը: Կինոյի աշխարհում, ըստ ռեժիսորի, գաղափարի սով է, եւ միեւնույն ժամանակ, այն հարուստ է փողով: Գիտայը համոզված է, որ եթե դու ունես հետաքրքիր գաղափարներ, թեկուզ պակաս հմտությունների առկայության պարագայում, կարող ես համարձակորեն դիմել անվանի դերասանների: Նա, ի դեպ, աշխատել է Ջուլիետ Բինոշի, Նատալի Պորտմանի եւ այդպիսի մեծության այլ աստղերի հետ: Ամոս Գիտայը, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, իր աշակերտներին խորհուրդ է տալիս ռեժիսոր դառնալու համար ճարտարապետություն սովորել: «Կինոյի դպրոցներն իրականում անվերջ կրկնում են իրենք իրենց եւ անվերջ վերամշակում են նույն ինֆորմացիան: Ես կարծում եմ, որ երիտասարդները պետք է կարողանան նաեւ այլ դիսցիպլիններից ունեցած իրենց ինֆորմացիան օգտագործել: Երիտասարդ սերնդի հիմնական նպատակն անմիջապես ու արագ հաջողության հասնելն է: Բայց դա այնքան էլ իրատեսական չէ: Ես ինքս բավականին մեծ հաջողություններ եմ ունեցել, 9 անգամ Կաննի մրցույթում եմ ներկայացվել, բայց դա այն բանի արդյունքն է, որ ես համբերատար անցել եմ այդ դժվարին ճանապարհը»,- ասաց իսրայելցի ռեժիսորը:

Նա համաձայն է գոյություն ունեցող կարծիքի հետ, որ իր ֆիլմերը սուբյեկտիվ են, եւ դրանց միջոցով դժվար է պատկերացում կազմել Իսրայելի իրական դեմքի մասին, բայց եւ ընդգծում է, որ ինքը պաշտոնական խոսնակ չէ, ու իր գործը, ի վերջո, զուտ լրատվություն փոխանցելը չէ: «Մյուս կողմից, կարեւոր է նկատի ունենալ, որ նույնիսկ զանգվածային լրատվամիջոցները սուբյեկտիվ տեսանկյունից են ներկայացնում լրատվական հաղորդումները: Այն, ինչ անում եմ ես, հնարավորություն է տալիս սեփական ընկալումները ներկայացնելու միջոցով ձեւավորել անկախ կարծիք»,- ասաց ռեժիսորը: Ի դեպ, Ամոս Գիտային համարում են ամենահաջողակ ռեժիսորը Իսրայել պետության ողջ պատմության ընթացքում, Եվրոպայում ամենահայտնի իսրայելցի ռեժիսորը, բայց  հայրենի Իսրայելում, այդուհանդերձ,  նրա արվեստը միանշանակ չի ընդունվում: Գիտայից հետաքրքրվեցինք, թե նշված հանգամանքն իրեն դիսկոմֆորտ պատճառո՞ւմ է, կամ, գուցե, իր արվեստը չընդունողների թիվն իրականում այնքա՞ն էլ մեծ չէ: «Եթե նույնիսկ այդպես է, ես չեմ ուզում մեղադրել այն մարդկանց, որոնք համաձայն չեն ինձ հետ: Բոլորն էլ իրավունք ունեն ունենալու իրենց կարծիքը»,- պատասխանեց ռեժիսորը: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա Ամոս Գիտայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կինոսիրողներին կներկայացվի նրա հայտնի եռապատումը` «Ավետյաց երկիր», «Չեզոք գոտի» եւ «Սահմանազատում», որոնք ունեն մի ընդհանուր անվանում` «Սահման»:

«Ոսկե Ծիրան-2014»-ի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի ամբողջական ցանկին եւ ժամանակացույցին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աֆիշա» բաժնում:

Տպել
913 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին