Տավուշի մարզպետը արջեր է պահում ապօրինի կերպով

25/07/2014 schedule11:20

Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում: Լուսանկարում պատկերված է մարզպետի առանձնատունը՝ ծննդավայր Կողբի անտառում, եւ այդ առանձնատան բակում, վանդակի մեջ պահվող արջերը: Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակում է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Կառավարության 2009թ. հունիսի 27-ի 725-Ն որոշման համաձայն, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք անազատ եւ կիսաազատ պայմաններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ՝ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով:

Ֆեյսբուքի «Պաշտպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին» խմբում տեղադրված է մի փաստաթուղթ, որը լույս է սփռում այս պատմության վրա՝ իրավական առումով: «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին Բնապահպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս Բնապահպանության նախարարություն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել: Սա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելը օրինական չէ: Երեկ մարզպետը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի՝ արջերի թեմայով հարցերին:

Ինչ մնում է մարզպետի առանձնատան շինարարությանը, ապա Հովիկ Աբովյանն այն սկսել է մինչեւ մարզպետի պաշտոնը ստանձնելը: Հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատել է հարկային եւ մաքսային մարմիններում: 1994-1998 թթ. Աբովյանը Բագրատաշենի մաքսային տեսուչի աստիճանից հասել է մաքսակետի պետի տեղակալի, այնուհետեւ՝ պետի պաշտոնին: Դրանից հետո նրան է վստահվել նախ՝ Բավրայի մաքսակետի, հետո՝ Բագրատաշենի մաքսակետի, ապա՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետի պետի պաշտոնը: 2007-2009-ին նրան են վերադարձրել Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնը, իսկ ահա 2009-2014թթ.-ին, մինչեւ մարզպետ դառնալը, նա ղեկավարել է Գուգարքի մաքսատունը: Թերեւս այս վերջին պաշտոնին եղած ժամանակ էլ Աբովյանը մտադրվել է Կողբի բարձունքներից մեկի վրա, բոլորի համար տեսանելի վայրում քառահարկ առանձնատուն կառուցել:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետը վերջերս սկանդալի կենտրոնում հայտնվեց. նրա հովանավորությամբ կառուցված, Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարիչը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը եկեղեցու համար կրկնօրինակելով՝ Հովհաննես Առաքյալի փոխարեն նկարել էր Հովիկ Աբովյանի դեմքը: Հասարակական աղմուկի արդյունքում նկարիչը սրբագրեց նկարը՝ «առաքյալի» դեմքին մորուք ավելացնելով: Արդյունքում, մարզպետի սափրված դեմքին փոխարինել էր մարզպետի՝ թրաշով դեմքը:

Սուրբ Հովհաննես եկեղեցին, ի դեպ, Հովիկ Աբովյանը կառուցել է իր առանձնատան հենց դեմ-դիմաց, բարձր բլրի վրա, որտեղից Կողբ եւ Բարեկամավան գյուղերը ասես ափի մեջ լինեն:

Տպել
3206 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)