Անձնագրով անվճար լավաշ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող արտադրամասից

22/10/2014 schedule16:27

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինությունում, որը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ, անվճար լավաշ են բաժանում:

Երեք լավաշ՝ անձնագրի տվյալների դիմաց: Բարեգործություն ներկայացվող այս ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ: Միեւնույն հասցեից եւս լավաշ կստանա մեկ անձ: Իսկ արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ են: Երեկ մեր այցելության ժամանակ սպասում էր շուրջ 30 հոգի՝ բոլորն էլ միջին կամ կենսաթոշակային տարիքի եւ բոլորն էլ ակնհայտորեն սոցիալապես անապահով: Առաջին խմբի ներկայացուցիչները մեր զրույցում ասում էին, որ աշխատանք չունեն, ուստի 200-300 դրամի հաց ստանալու համար գալիս, հերթ են կանգնում: Իսկ թե ի՞նչ հեռահար նպատակ ունի այդ լավաշաբաժանումը, հավաքվածներին այնքան էլ չէր հետաքրքրում: «Մեր օրվա պրոբլեմներն այնքան շատ են, որ ինչ նպատակ ուզում ա ունենա: Աստված ասում ա՝ էսօրվա հոգսով ապրի: ...Համակերպված ապրում ենք: ...Բա ի՞նչ անես, աշխատանք չկա, ոչ էլ կարող ես տանը թխել»,- ասում էր նրանցից մեկը, ով իր խոսքով՝ կրճատված ուսուցչուհի է: Մինչ մենք զրուցում էինք, հերթն առաջ էր գնում: Մարդիկ խումբ-խումբ ներս էին մտնում, ստանում իրենց բաժին լավաշն ու դուրս գալիս: Իսկ զուգահեռ՝ ավելանում էին նորանոր բնակիչներ, այնպես, որ շուրջ 3 տասնյակ մարդուց կազմված հերթը չէր պակասում: Հավաքվածները հայտնում էին, որ լավաշը բաժանում են առավոտից մինչեւ երեկոյան ժամը 7-ը, եւ այդպես է արդեն շուրջ 10 օր: Անձնագրի վերջին էջերում առաջին այցելության ժամանակ նաեւ նշագրում է արվում այն մասին, թե տվյալ քաղաքացին որերորդն է: Հավաքվածների մեջ կային մարդիկ, ում հերթական համարը 500-ին մոտ թիվ էր: Ասել կուզի՝ առնվազն այդքան մարդ Սամվել Ալեքսանյանի անունից ամեն օր լավաշ է ստանում: Բայց պետք է ենթադրել, որ իրական թիվը դրա գոնե կրկնապատիկն ու եռապատիկն է, որովհետեւ տվյալ անձնագրի վրա մոտ 500 թիվը նշվել էր մի քանի օր առաջ, ինչից հետո, հաստատ, ավելացել են այդ բարեգործությունից օգտվող այլ մարդիկ եւս:

«Ոնց ա էսօր սրա ձենը դուրս չի գալիս»,- ներսում գտնվող երիտասարդ տղաներից մեկի մասին ասում էր հերթի մեջ կանգնած տարեց մի կին եւ անտեղյակիս բացատրում, որ նա հաճախ գոռգոռում է, պահանջում կարգուկանոն պահպանել: «Որովհետեւ հիմա խելոք կանգնած են»,- ի պատասխան՝ նկատեց մեկ ուրիշը: Պարզվում է՝ հաճախ է պատահում, որ անհամբերները փորձեն առաջ ընկնել, պնդեն, որ լավաշ ստանալու հերթն իրենցն է եւ ոչ մյուսներինը, թեպետ, ըստ նրանց, բոլորին էլ անպայման այդ հացը հասնում է: Ասում էին, որ լինում է նաեւ այնպես, որ միեւնույն բնակարանում գրանցված երկու քույրեր են գալիս եւ երկուսն էլ լավաշ պահանջում, լինում է՝ գալիս եւ վստահեցնում են, թե կորցրել են անձնագիրը, եւ այլն:

Երբ մենք էլ, ներս մտնելով որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, համակարգչի մեջ տվյալները մուտքագրող երիտասարդից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այս ակցիայի նպատակը, եւ արդյո՞ք անվճար լավաշից օգտվելով պարտավորություն ենք ստանձնում, ասենք, ընտրությունների ժամանակ քվեարկել Սամվել Ալեքսանյանի օգտին, նա վստահեցրեց, թե այս ամենն ընտրությունների հետ կապ չունի: «Առանց նպատակ, ուղղակի բարեգործություն: Ընտրությունների հետ կապ չունի»,- հայտարարեց նա: Իսկ հարցին, թե որքա՞ն է տեւելու այդ բարեգործությունը, այստեղ պատասխանեցին. «Անժամկետ»:  Հարցրեցինք նաեւ, թե կիսակառույց այդ շենքն իսկապե՞ս «Մալաթիա-մոլ» է դառնալու: Երիտասարդը վստահեցրեց, որ տեղյակ չէ:

Փորձեցինք տեղի ունեցողի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ պատգամավոր Ալեքսանյանից: Վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել մեզ չհաջողվեց: Նրա օգնականն ավելի ուշ փոխանցեց, որ Սամվել Ալեքսանյանը քաղաքում չէ, իսկ անվճար լավաշի վերաբերյալ մեր հարցերը կարող ենք ուղղել միայն նրան: Նկատենք, որ «Փակ շուկա» սուպերմարկետը շահագործելուց առաջ, այնտեղ էլ մի որոշ ժամանակ բնակիչներին անվճար հաց ու լավաշ էր բաժանվում: Դա դադարեց սուպերմարկետի գործունեությունը սկսելուց հետո: Տպավորություն է, որ հիմա էլ «Մալաթիա մոլ» բացելուց առաջ է այսպիսի գովազդային ակցիա սկսվել:

Տպել
8880 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել