Որոշ «տաք գլուխներ» սխալվեցին

02/02/2015 schedule20:21

Հունվարի 31-ին գրեթե միաժամանակ երկու լուր ստացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Առաջինն այն մասին էր, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նույն օրը ժամը 13.00-14.00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական երկու դիրք, մեկ մարդատար ավտոմեքենա, խփվել է հակառակորդի երկու զինվոր:

Պաշտպանության բանակը, այսպես ասենք, ամեն օր չէ, որ հակառակորդի դիրքեր է գրավում, իսկ հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային աննախադեպ լարվածությունն ու ադրբեջանական կողմի շարունակական դիվերսիոն հարձակումները, այս լուրը, իհարկե, երկար սպասված էր հայ հանրության կողմից:

Երկրորդ լրատվությունն այն մասին էր, որ նույն օրը՝ գրեթե նույն ժամին, ԼՂՀ ոստիկանությունը Բերձորի հատվածում կանգեցրել է Դեպի Ստեփանակերտ ուղեւորվող` «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոշարասյունը, թույլ չի տվել նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք` առհասարակ, աննախադեպ բռնություններ գործադրելով ստիպել է ետ շրջվել եւ վերադառնալ Երեւան:

Րոպեների ընթացքում տարածվեցին մանրամասնությունները Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համակիրներից մի քանիսի ստացած մարմնական վնասվածքների, կանանց եւ երեխաների նկատմամբ բռնություններ գործադրելու, այդ ընթացքում զենք օգտագործելու եւ ընդհանրապես` ԼՂՀ ոստիկանության եւ նրանց շրջապատող քաղաքացիական հագուստով երիտասարդների վայրենի պահվածքի մասին: Ավելի ուշ տարածվեց տեղի ունեցածի տեսաձայնագրությունը:

Այս երկու լուրերի մեջ երկրորդը, բնականաբար, ստվեր գցեց առաջինի վրա, թեեւ համոզված ենք հակառակորդի դիրքերը գրավելու օպերացիան ծրագրվել էր՝ իբր ի հակակշիռ Բերձորի իրադարձությունների, նպատակ ունենալով ցույց տալ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նաեւ` Հայաստանի Հանրապետության) իշխանությունը վերահսկողության տակ է պահում ինչպես ներքին, այնպես էլ սահմանային իրավիճակը:

Հնարավոր է իհարկե, որ առաջին տպավորությամբ այդ իշխանությունը լուծեց իր առջեւ դրված խնդիրը, սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Համենայնդեպս Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:

1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու` Լեռնային Ղարաբաղի հանրապետության երկար տարիների վաստակին:

2. Ավելի քան երբեւէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:

3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ. հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով` ոչ:

4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների եւ նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:

Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում` ում եւ ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետեւից ավելի բացասական բանի հանգեցներ, քանի հանգեցրեց այն` այդպես վայրենի կերպով ընդհատելը:

Ընդ որում իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաեւ սեփական ժողովրդին, նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ: Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում ԼՂՀ:

Այսինքն` որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետեւանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել: Եւ «իզուր» էիր նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում: Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին Բերձորի իրենց «օպերացիայով»:    

Տպել
10900 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)