Փոքրիկ Լեոի համար հավաքվել է $433,530, նրա մասին գրել է աշխարհի 43 լրատվամիջոց

07/02/2015 schedule10:09

Bring Leo Home դրամահավաքը, որ նախաձեռնել էր Երեւանում Դաունի համախտանիշով ծնված երեխայի հայրը նրան Նոր Զելանդիա տանելու եւ այնտեղ խնամելու հնարավորություն ունենալու համար, ռեկորդային արդյունքների է հասել: 

Ի սկզբանե անհրաճեշտ է եղել ընդամենը 60 հազար դոլար, այս պահի դրությամբ հավաքվել է 433 հազար 530 դոլար: Հանգանակությանը մասնակցել է 15 հազար 500 մարդ: Ընդ որում, ամեն տասը րոպեն մեկ թիվը փոխվում է եւ այս տեմպերով շարունակվելու դեպքում` հավակնում հասնել միլիոնի:

Այսօր արդեն Լեոի մասին գրել է 43 միջազգային լրատվամիջոց: Եւ հենց այս մասշտաբային լուսաբանման արդյունքում է, որ դրամահավաքը նման անսպասելի շրջադարձ ունեցավ: Պատմությանը անդրադարձած ԶԼՄ-ների մեծ մասը ամերիկյան են:

Իհարկե պատահական չէ, որ ամերիկյան հասարակությունն նման մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին: ԱՄՆ-ում պետությունն արդեն տասնամյակներ շարունակ վարում է «ոչ մի երեխա մանկատանը» քաղաքականությունը, ինչի արդյուն ամերիկյան միջին վիճակագրական ընտանիքները ոչ միայն չեն հրաժարվում իրենց «նորմալ» կամ «ոչ նորմալ» ծնված երեխաներից, այլեւ` որդեգրում են ինչ-ինչ հանգամանքներում մանկատանը հայտնված երեխաներին: 

Ստորեւ ներկայացնում ենք` Լեւոի պատմությանն անդրադարձած ԶԼՄ-ների ցանկը, ինպես նաեւ մեր երեկվա հրապարակումը:

1.Hawaii News Now, 2.Mashable, 3.Time Magazine, 4.CBS 19 Tyler, 5.WPIX 11 New York, 6.Perez Hilton, 7.People Magazine, 8. ABC 4 Salt Lake Cit, 9.WJAC 6 Johnstown, 10.Ottawa Sun, 11.ABC News 4 Charleston, 12.FOX 2 News Detroit, 13.KSAT San Antonio, 14.WTHR Indianapolis, 15.Global News, 16.WHP CBS 21 Harrisburg, 17.TheCelebrityCafe.com, 18.Oklahoma's NewsChannel 4, 19.KFDX Wichita Falls, 20.Daily Mirror, 21.WGN TV Chicago, 22.FOX 2 News St. Louis, 23.Indiana's NewsCenter, 24.SA Breaking News via Yahoo! 25.South Africa News, 26.Daily Record , 27.Daily Telegraph, 28.Yahoo7 News, 29.Stuff, 30.The Inquisitr, 31.WFLA, 32.First Coast News, 33.Newsday, 34.Practical Ecommerce, 35.Newser, 36.Metro, 37.Daily Caller, 38.fox8.com, 39.FOX10 News, 40.NEWS.com.au, 41.Huffington Post, 42.The Advocate, 43 New York Daily News:

Հազարավոր դոլարներ Դաունի համախտանիշով ծնված երեխային Հայաստանից հեռացնելու համար 

Ամերիկյան ABC  հեռուստաընկերության Good morning America ծրագիրը, ապա նաեւ` ABC News-ը, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ անդրադարձել են Երեւանում մի փոքրիկի ծննդյան պատմությանը:

Այն ուշադրության է արժանացել, քանի որ հայ մայրիկի եւ նորզելանդացի հայրիկի երեխան` Լեոն, ծնվել է Դաունի համախտանիշով, ինչից հետո հայ մայրիկը հրաժարվել է իր երեխայից, իսկ նորզելանդացի հայրիկը հայտարարել է, որ չի պատրաստվում նույնը անել, եւ որպես միայնակ հայր կպահի ու կմեծացնի իր որդուն: Նա դրամահավաք է սկսել Bring Leo Home խորագրով եւ արդեն հազարավոր դոլարների նվիրատվություն ստացել:

Ի դեպ` անհրաժեշտ է եղել 60 հազար դոլար, 9 օրվա ընթացքում հավաքվել է 177.856 հազար դոլար: Երեկ օրվա երկրորդ կեսին գումարը հասավ 215 հազարի:

Այս պատմության մասին երեկ գրել էր նաեւ հայկական Disabilityinfo կայքը:

Սեմյուել Ֆորրեսթը, երեխայի հայրը, Disabilityinfo-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնելիս շատ կարեւոր շեշտադրումներ է արել: Մասնավորապես` նա ասել է, որ հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ, եւ եթե երեխան չի համապատասխանում դրանց, պարզապես հրաժարվում են նրանից:

«Հիվանդանոցում, որտեղ տղաս ծնվել է, նշեցին, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 98%-ից ծնողները հրաժարվում են: Կարծում եմ` հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ. նրանք իրենց երևակայության մեջ գծում են իրենց իդեալական երեխային, և երբ նորածինը չի համապատասխանում դրան, կարող են լքել նրան: Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրների: Բացի դրանից, ծնողները վախենում են հասարակական կարծիքից»-ասել է նա: 

Բայց խնդիրը, ինչպես իրավամբ նշել է նորածնի հայրը, միայն հասարակությունը չէ, միայն մշակույթը չէ: «Խնդիրը տեղեկատվության, պետական աջակցության և ծառայությունների պակասն է: Մարդիկ պետք է անհրաժեշտ կրթություն և տեղեկատվություն ստանան այս մասին, իմանան դրական օրինակների մասին, որպեսզի կարողանան իրենց փոքրիկին լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ»,-ասել է միայնակ հայրիկը:

ABC-ի լրագրողին Սեմյուել Ֆորրեսթը հայտնել է, որ իր կինը, այսինքն երեխայի մայրը, իրեն ընտրության առաջ է կանգնեցրել` կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն: Մայրը` Ռուզան Բադալյանը հաստատել է սա:  

Սեմյուել Ֆորրեսթը խոստովանել է, որ նորությունը լսելուց հետո ինքը նույնպես շոկ է ապրել, սակայն հետո մտել է սենյակ որդուն տեսնելու.  «Ես նայեցի այս երիտասարդի վրա եւ ասացի. Նա գեղեցիկ է, նա հիանալի է, եւ ես միանշանակ վերցնում եմ նրան»:  

Ծագումով Նոր Զելանդաիայից այս տղամարդը, որ իր խոսքով շատ է սիրում Հայաստանը եւ իր որդու հետ դեռ կվերադառնա այստեղ, պատրաստվում է տեխափոխվել հայրենիք, քանի որ Նոր Զելանդիայում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները գնում են սովորական մանկապարտեզ, սովորական դպրոց, հետագայում աշխատանք գտնելու հնարավորություններ ունեն և լիովին ներառված են հասարակության մեջ: 

ABC-ի անդրադարձը մեծ արձագանք է գտել ամերիկյան հեռուստադիտողի շրջանում, հրապարակման տակ կան բազմաթիվ մեկնաբանություններ, հազարավոր «Like»-եր եւ այլն:

Հայ ընթերցողն իհարկե ավելի անտարբեր է, հայկական կայքում նույն թեմայով հրապարակումը շատ ավելի համեստ ցուցանիշներ ունի:

Հ.Գ. Այս պատմության կողքին հնարավոր չէ չհիշել աշխարհահռչակ Նիկ Վոյչիչին, ով ծնվել է Ավստրալիայում հազվագյուտ հիվանդությամբ` առանց երկու ոտքի եւ երկու ձեռքի: Ճիշտ է դա Դաունի համաշխտանիշի հետ ոչ մի կապ չունի, բայց հավատարիմ այն  կարծրատիպերին, որոնց մասին խոսում է Սեմյուել Ֆորրեսթը, ուղղակի սարսափելի է: Ու հետաքրքիրն այն է, որ նրա հոր խոսքերը շատ նման են նորզելանդացի միայնակ հայրիկի խոսքերին: Վոյչիչի հայրը նույնպես լուրն իմանալով շոկ է ապրել, ապա ցանկություն հայտնել տեսնել իր ոդուն: «Նա գեղեցիկ է, նա հիասքանչ է, նա իմ որդին է»,-տեսնելով երեխային ասել է նա, եւ ոչ միայն չի հրաժարվել որդուց, այլեւ` ամեն ինչ արել է նրան նորմալ,  լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալու համար:

Արդյունքում` Նիկ Վոյչիչն իհարկե այքան էլ նորմալ կյանքով չի ապրում:

Նա այժմ ամբողջ աշխարհում հայտնի է, միլիոնատեր, եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, դասախոսություններ է կարդացել բոլոր հեղինակավոր համալսարաններում: Նա նաեւ ամուսնացել է իսկական գեղեցկուհու հետ եւ որդի ունեցել:

Դրամահավաքը` այստեղ

ABC-ի հրապարակումը` այստեղ

Disabilityinfo-ի հրապարակումը` այստեղ

Նիկ Վոյչիչի մասին Ռուսական առաջին ալիքի ռեպորտաժը

Տպել
12623 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց