Մենք այսօր չունենք այդ կերպարը. Արմեն Աշոտյան

02/06/2015 schedule22:06

Հարցազրույց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ

- Պարոն նախարար, ձեր կարծիքով՝ ո՞րն է այն հավաքական կերպարը, որը հիմք ընդունելով՝ Հայաստանում դաստիարակվում են տղա երեխաները, խնդրում եմ թվարկեք բնորոշիչները: Այսինքն՝ ինչպիսի՞ կերպարն են հայ ծնողները օրինակ ընդունում իրենց տղա երեխաներին դաստիարակելու համար: Գոյություն ունի՞ այդպիսի կերպար, թե ոչ:

- Հարցը հետաքրքիր է, արդիական եւ իրականում՝ կրթական հարց չէ: Այն ավելի շատ առնչվում է հասարակության ներսում արժեհամակարգային նախատիպերին, որոնք գոյություն են ունեցել նախկինում՝ Խորհրդային Հայաստանում, իսկ այսօր էլ դեռեւս չեն բյուրեղացել՝ որպես նորանկախ պետության արժեհամակարգի բաղկացուցիչներ: Խնդիրն այն է, որ մենք այսօր չունենք պետական մակարդակով հանրային կոնսենսուսով քարոզվող եւ ընկալվող գաղափարականություն: Իհարկե, կրթության մասին օրենսդրությունը բանաձեւում է նաեւ դաստիարակության բաղադրիչը, այդ բաղադրիչից ակնկալվող արդյունքները եւ ուսումնառության ընթացքում տրվելիք ոչ միայն գիտելիքներն ու հմտությունները, այլ նաեւ՝ արժեքները: Առհասարակ, արժեքային ճգնաժամը մենք չենք հաղթահարել, եւ համազգային կոնսենսուսը՝ արժեքների շուրջ, որպես այդպիսին, չի բյուրեղացել: Գուցե դա այն պատճառով է, որ մենք շատ ժողովրդավար պետություն ենք դարձել եւ կարծում ենք, որ պետական գաղափարախոսություն կամ իդիալոգիա հասկացությունը հարիր չէ ժողովրդավար հասարակություններին: Գուցե այն պատճառով, որ իրականում տարբեր շահեր հետապնդող խմբեր կան մեր հասարակության ներսում եւ այդ խմբերը չեն կարողանում բանաձեւել խնդիրը, որովհետեւ իշխող վերնախավը այս 25 տարիների ընթացքում նման հարցով պետական առաջադրանք չի դրել: Տարբեր պատճառներ կարող են լինել: Ակնհայտ է, որ մենք այսօր մասնավորապես կրթական համակարգում փորձում ենք ինքնուրույն անել այն, ինչ կարծում ենք՝ ճիշտ է: Մենք այսօր չունենք այդպիսի կերպարներ:

- Այսինքն՝ դուք ընդունում եք, որ տղա երեխայի դաստիարակության հավաքական կերպար մենք չունենք: Դա, կարծում եմ, մեր բոլորիս բացթողումն է՝ մամուլի, պետության, գրականության, արվեստի: Արդեն երկար տարիներ հնչում է դժգոհություն, որ մեր տղա երեխաների համար օրինակ են ծառայում կիսագրագետ ու գռեհիկ ինչ-որ պաշտոնյաներ, անուս օլիգարխներ, անտաշ տղամարդկանց կերպարներ, որոնք քարոզվում են նաեւ սերիալներով: Բոլորը դժգոհում են այս իրականությունից: Բայց չե՞ք կարծում, որ տեղը ի սկզբանե դատարկ է, այդ իսկ պատճառով՝ լրացվում է ժամանակի հետ անցողիկ, այս փուլում խիստ անհաջող կերպարներով: Հարցը առաջին հերթին ձեզ եմ ուղղում, որովհետեւ գտնում եմ, որ առաջին հերթին դպրո՛ցը մեծ անելիք ունի այս կերպարի ձեւավորման հարցում:

- Դպրոցը պատվեր կատարող է: Բանաձեւեք, որպես հասարակություն այն արժեհամակարգը, որ ուզում եք հեռարձակվի դպրոցներում, տվեք այդ համակարգը դնենք մեր կրթական բովանդակության մեջ եւ այդպիսի քաղաքացիներ դաստիարակենք: Հիմա նախարարությունն անում է այն, ինչ նվազագույն դիմադրության պետք է հանդիպի: Այսինքն՝ մեր հասարակությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հասարակության մտավորական շերտը, պետք է մտահոգվի եւ ձեւավորի այն կերպարը, որով մեր տղա երեխաները պետք է առաջնորդվեն, ձգտեն դառնալ այդպիսին: Ես չեմ վախենում պատասխանատվությունից, պարզապես ասում եմ, կամ թողեք դա անենք մենք, որպես կրթության նախարարություն, ինչը սխալ է, կամ եկեք բովանդակությունը բանաձեւենք սերուցքով եւ հետո այդ սերուցքը փորձենք տարածել կրթական համակարգի միջոցով:

- Եթե թողնենք ձեզ, ինչպիսի՞ն կլինի նա:

- Իմ անձնական պատկերացումները շատ պահպանողական են, եվրոպական պահպանողական: Եթե որոշողը լինեի միայն ես,  ավելի շատ շեշտադրումը կանեի ազգային ինքնության պահպանման եւ զարգացման վրա, նաեւ՝ առաքելական եկեղեցու միջոցով, ավելի շատ տեղ կտայի բանակին դպրոցներում, ռազմահայրենասիրական դաստիարակությանը՝ միանշանակ, կփորձեի ապացուցել, որ հնարավոր  է ունենալ ժամանակակից հայ, որ հայ, բառի այն քյոթուկ իմաստով, չի նշանակում հետամնաց, դա նշանակում է հայ, պարզապես կողքինից տարբերվող, որը կարող է լինել շատ ժամանակակից:

Մյուս կողմից՝ խաբկանք է, երբ ասվում է, որ տնտեսական զարգացումը հնարավոր է միայն հասարակական լիբերալ պայմաններում:  Դա այդպես չէ, բոլոր մեր նման երկրները, որոնք թռիչքաձեւ զարգացում ապրեցին, անցել են ավտորիտար կառավարման մեխանիզմներով եւ ուժեղ տրադիցիոն հասարակություններով՝ Չիլի, Ճապոնիա, Թայվան, Չինաստան, Հարավային Կորեա: Այսինքն՝ հնարավոր չէ գնալ առաջ՝ միայն կոնսենսուսի վրա հիմնված: Հետեւաբար՝ էլիտայի, տվյալ պարագայում՝ մտավորական վերնախավի գործն է ստեղծել այդ պրոդուկտը եւ հետո հրամցնել, երբեմն նաեւ՝ պարտադրել հասարակությանը:

- Իսկ ինչպիսի՞ կերպարով են դաստիարակում տղա երեխաներին այսօր նախակրթարաններում դաստիարակները, երեք դպրոցում՝ ուսուցիչները, բուհերում՝ պրոֆեսորները:

- Այդ կերպարը մենք չունենք: Մենք կարող ենք հպարտանալ մեր բազմաթիվ հերոսներով՝ ե՛ւ հին անցյալի, ե՛ւ անցյալի, ե՛ւ ղարաբաղյան պատերազմի, ե՛ւ այսօրվա: Այդ հերոսները, իհարկե, դառնում են քարոզչության հիմնական կերպարները, մեթոդական կերպարները, որ մենք օգտագործում ենք:

Ես այստեղ ուրիշ լրջագույն պրոբլեմ եմ տեսնում, որ վերջին տարիներին սրվել է: Երբ որ նայում եք լավ սովորող ուսանողների գենդերային կառուցվածքը, ապա տեսնում եք, որ ճնշող մեծամասնությունը աղջիկներն են: Սա ի՞նչ է, սա, իհարկե, էմանսիպացիայի արդյունք է, որովհետեւ կինը այսօր շատ ավելի ազատ է իրեն պահում ինքնադրսեւորման եւ կյանքը ինքնուրույն անցնելու առումով: Բայց սա ինչի՞ է բերելու: Սա բերելու է նրան, որ վաղը-մյուս օրը կանայք, ովքեր ավելի լավ են սովորել, անցնելու են ավելի լավ աշխատանքի, եւ ավանդական դերերը ընտանիքում, երբ տղամարդը ընտանիքը պաշտպանողն ու պահողն էր, իսկ կինը՝ տան օջախի տիրուհին, երեխաների տիրուհին եւ ի վերջո՝ ամուսնու տիրուհին... այս դերերը խեղվելու են: Ավանդական հայկական ընտանիքի դրվածքի փոփոխության միտում կա: Եւ ի՞նչ պատճառով՝ այսօրվա տղաների մի զգալի մասի իներտության, թաթալաբազության եւ պատանեկան տարիներից կյանքը վայելելու ցանկության պատճառով: Ի դեպ, այդ վայելքներն էլ կեղծ վայելքներ են, որովհետեւ, կներեք արտահայտությանս համար, թրեւ գալ, ինչ-որ սրճարանում՝ հեռախոսով ուսումնասիրելով ինչ-որ նոր մեքենա, կամ, կներեք բառիս համար, հոտոտելով հերթական աղջկան, որ անցնում է իրենց կողքով, դա կյանքի վայելք չէ: Մեզ մոտ ձեւավորված կարծրատիպ կա, որ սովորող տղան թույլ տղան է, թույլ տղամարդ է, տարբեր մականուններով: Այս կարծրատիպը մեծ վնաս է տալիս հենց այդ տղաներին, ովքեր վաղը-մյուս օրը ընտանեկան դերաբաշխման մեջ չեն կարող արդարացնել իրենք իրենց «ես»-ի ակնկալիքները եւ իրենց ընտանիքների ակնկալիքները:

Տպել
1729 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա