ՀՀ «թագուհի». Սահմանադրության փոփոխությունների տարբերակով նախագահի լիազորությունները նվազում են

16/07/2015 schedule10:04

Երեկ հրապարակված Սահմանադրության առաջին 7 գլուխների նախագծով պետական կառավարման մի շարք արմատական փոփոխություններ են առաջարկված, որոնք առաջիկայում, վստահաբար, թեժ քննարկումների առարկա են դառնալու:

Սույն փոփոխությունները ընդունվելու դեպքում այլեւս բացառվում է երկրի նախագահի համապետական ուղղակի ընտրությունը: Բացի այն, որ ՀՀ քաղաքացիների փոխարեն երկրի նախագահին ընտրելու է ԱԺ պատգամավորների եւ ՏԻՄ ներկայացուցիչների կողմից ձեւավորված Ընտրիչների ժողովը, նաեւ գործող Սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված լիազորությունները փոխանցվելու են Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին: Մասնավորապես՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը այլեւս երկրի նախագահը չի լինելու: Խաղաղ պայմաններում նման լիազորություն չունի ոչ ոք, իսկ ահա պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է: Նախագիծը հրապարակվելուն պես՝ սոցցանցերում բուռն քննարկումներ սկսվեցին՝ հիմնականում բացասական շեշտադրումներով:

Ընտրիչներ, նոր մարմիններ...

Այսպիսով, Սահմանադրության նոր տեքստով խիստ նվազում են երկրի նախագահի լիազորությունները եւ ամենամեծ լիազորությունները տրվում են Ազգային ժողովին: Երկրի նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով, մեկ անգամ ընտրվելու իրավունքով, ընտրիչների ինստիտուտի կողմից: «Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից եւ Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն 1/5-րդը»,- գրված է տեքստում: Նշված է, որ ՀՀ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն 3/5-րդը: Եթե որեւէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել 1-ին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրի նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որեւէ թեկնածու 2-րդ փուլում չի ստանում ԸԺ անդամների ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է քվեարկության 3-րդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: 3-րդ փուլում ՀՀ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայներ: Թե ինչպե՞ս է ընտրվելու ընտրիչների ժողովը՝ տեքստում չկա, նշված է, որ հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով: Հիշեցնենք, մասնագիտական հանձնաժողովը քննարկում էր նաեւ ընտրիչների ժողովում ընդգրկել սփյուռքի ներկայացուցիչների, բայց, փաստորեն, հրաժարվել է այդ մտքից: Ի դեպ, նախագահի թեկնածուի տարիքային շեմն է բարձրացվել՝ 35-ի փոխարեն հիմա նախագահ կարող է առաջադրվել 40 տարին լրացած, առնվազն վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընդ որում՝ ՀՀ նախագահը իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Նոր տեքստում ֆիքսվել է խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգը: «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն եւ կառավարության ծրագրի հիմնադրույթներ»,- նշված է 4-րդ գլխում: Նշված է նաեւ, որ ԱԺ-ն, որը գործելու է 5 տարի ժամկետով, կազմված է լինելու առնվազն 131 պատգամավորներից: Ֆիքսված է նաեւ, որ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար եւս: 104-րդ հոդվածում էլ ֆիքսված է, որ ԱԺ փոխնախագահներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված պատգամավորը: Նախատեսվում է նաեւ, որ Ազգային ժողովը Ազգային ժողովի խորհուրդ պետք է ունենա: «Ազգային ժողովում ձեւավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից»,- նշված է 104 հոդվածի 3-րդ կետում: Խորհրդարանում մեկ այլ նոր մարմին էլ է նախատեսվում ստեղծել՝ քննիչ հանձնաժողովներ: «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն Զ-ի պահանջով հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը»,- նշված է 108 հոդվածում:

Վեցերորդ գլուխը վերաբերում է կառավարությանը: Սահմանվում է, որ մի քանի փոխվարչապետեր են լինելու: Թե քանի՞՝ նշված չէ, սահմանվելու է առանձին օրենքով: Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին նշանակում է հանրապետության նախագահը: Ընդ որում՝ խորհրդարանում վարչապետի ընտրությունը անցկացվում է անվանական քվեարկությամբ: Վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը ֆիքսվել է 5-րդ՝ Ազգային ժողովին վերաբերող գլխում: «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում վարչապետը ներկայացնում է իր հրաժարականը»,- նշված է 115 հոդվածում: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել միայն առնվազն վեց ամիս հետո: Փոխվարչապետներին եւ նախարարներին նշանակում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ (հոդված 149):

Տպել
7967 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց