Բարդ իրավիճակ. կենաց-մահու կռիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի համար

26/09/2015 schedule09:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նախագահությունը կարող է շատ թանկ նստել մեր երկրի վրա:

- Պարոն Սաֆարյան, ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների շրջանակներում կարեւոր հանդիպումներից առաջ Ադրբեջանը միշտ իրավիճակը սրում է շփման գծում, բայց առ այս պահը դեռ հայտնի չէ, Ալիեւը կմեկնի՞ Նյու Յորք, Սարգսյան-Ալիեւ հանդիպում տեղի կունենա՞, թե ոչ, կարծում եք, վերջին սրումն է՞լ է այդ հանդիպումով պայմանավորված եւ արդյոք իսկապես Ալիեւը կգնա՞ հանդիպման:

- Ադրբեջանին այլեւս բացարձակ հետաքրքիր չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Եթե Ադրբեջանը հույսեր փայփայեր ՄԽ հետ, հաստատապես չէր դիմի կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու ստրատեգիային եւ այդ կապակցությամբ ռեւերանսներ չէր անի մերթ Թուրքիայի, մերթ Ռուսաստանի հետ: Այս երկու երկրներն էլ Ադրբեջանի հետ միասին, շահագրգռված էին ՄԽ տապալմամբ: ՌԴ-ին բացարձակ պետք չէ ԵԱՀԿ-ի դերակատարումը տարածաշրջանում, Թուրքիան ուզում էր ֆորմատը փոխվեր եւ ինքը ներխուժեր ՄԽ, Ադրբեջանը դժգոհ էր ներկայիս ֆորմատից եւ սեղանին դրված փաստաթղթերից, որոնք այլեւս Ալիեւի ախորժակի հետ անհամատեղելի էին: Ալիեւը հրաշալի գիտի, որ եթե փորձի տապալել ԵԱՀԿ ձեւաչափի վերականգնումը եւ այդ ձեւաչափում նախագահական մակարդակով հանդիպումների կազմակերպումը, կարժանանա ՌԴ-ի խրախուսանքին, ինչը եւ մենք տեսնում ենք: Հետեւաբար, Ալիեւն ամեն ինչ անում է՝ տապալելու հանդիպումը: Ցանկացած հանդիպում ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում ենթադրում է վստահության որոշակի աստիճան կողմերի միջեւ, եւ ահա Ալիեւը ընտրել է շատ կարճ ճանապարհ՝ ընդամենը սահմանի վրա իրավիճակի գերլարում, որը բավական է, որ հանդիպումն անհնար դառնա կողմերի միջեւ էսկալացիայի պատճառով: Նյու Յորքի հանդիպումից առաջ Ալիեւը թեժացնում է իրավիճակը, որ իր կապրիզները առաջ տանի եւ ոչ թե խոսի փոխզիջման մասին:

- Այսինքն, Ադրբեջանը իրավիճակը սրում է՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է եւ ստանձնել է ՀԱՊԿ նախագահությո՞ւնը:

- Ադրբեջանը հերթական փորձարկումն է անում. ուղղակի փորձում է ստորացնել Հայաստանին, որ տես՝ դու կոլեկտիվ անվտանգության պայմանագրի նախագահող երկիր ես, բայց դա ինձ ընդհանրապես չի կաշկանդում: Սա կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա, որպես նախագահող երկիր: Սա Հայաստանի համար փորձություն է՝ փորձարկելու ՀԱՊԿ նշանակությունը ռազմաքաղաքական անվտանգության մեջ: Եվ վերջապես, եկեք չմոռանանք, որ Իրանի վերադարձը տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականություն ունի իր հակառակորդները՝ ե՛ւ Ադրբեջանն է, ե՛ւ ՌԴ-ն: Խառնել ամբողջ տարածաշրջանը, կոնֆլիկտի մեջ ներքաշել, նշանակում է խաչ քաշել այն ծրագրերի վրա, որոնք Արեւմուտքն ուզում է այսօր իրականացնել Իրանի հետ, որովհետեւ դրա ուղիներից մեկը կամ ՀՀ-ն պետք է լինի, կամ Ադրբեջանը: Իրավիճակը շատ բարդ է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է սադրել ՀՀ-ին, դրդել որոշակի գործողությունների, որպեսզի ՀՀ-ն դառնա նախահարձակ կողմը:

- Այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը հավանական համարո՞ւմ եք:

- Բացառել ոչինչ չի կարելի, բայց այս պահին նրանց ձեռնտու է ավելի լոկալ, բայց դաժան արկածախնդրության ռիսկ անել, քան լայնամասշտաբ պատերազմի, թեպետ, կրկնում եմ, կարող է իրավիճակը զարգանալ ձնագնդիի էֆեկտով եւ խախտել փխրուն խաղաղությունը:

- Ամերիկացի կոնգրեսականները մի շարք առաջարկներ են ներկայացրել եւ Կապիտոլիումում ստորագրահավաք սկսել ու հայտարարում են, որ չի կարելի արհեստական հավասարության նշաններ դնել կողմերի միջեւ: Սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հարցում փոխվում է:

- Այո, ԱՄՆ-ը, որ թերեւս ամենաակտիվն է այս հակամարտության կարգավորման գործում եւ ամենաշահագրգիռն է, որ տարածաշրջանային խաղաղությունը պահպանվի, հասկանում է, որ իրավիճակը նաեւ արդյունքն է նրա, որ Ադրբեջանը լկտիանում է, երբ ինչ անում է, դրա դիմաց անորոշ, անհասցե հայտարարություններ են ուղղվում 2 կողմերին, այսինքն, սա Ադրբեջանի ձեռքերը ազատող նշանակություն է ունեցել: Ամերիկյան կողմի նախաձեռնությունը լուրջ ազդանշան է Ադրբեջանին, որ եթե Ադրբեջանը շարունակի չենթարկվել միջազգային իրավունքին, ապա այո, ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխությունները կարող են իրատեսական դառնալ: Երբ արդեն ամերիկյան իսթեբլիշմենթն է խոսում, որ սխալ են անում՝ 2 կողմերին հավասարապես մեղադրելով՝ լավ իմանալով, թե ով է իրականում այս ամենի մեղավորը, սա արդեն կարելի է ասել, դառնում է Վաշինգտոնի ապագա գծի համար կանխորոշող մի բան, որի շարունակությունը կախված կլինի, թե Ադրբեջանը ինչ հետեւություններ կանի:

- Ըստ ձեզ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանից ի՞նչ կարելի է սպասել: Կարեւոր իրադարձություններ տեղի կունենա՞ն:

- Հասկանանք, որ կենաց-մահու կռիվ է մղվում բանակցային ֆորմատը պահելու համար: Արեւմուտքը հասկանում է, որ ՌԴ-ն փորձում է փակել վերջին ձեւաչափը հետխորհրդային տարածքում, որտեղ Արեւմուտքը ներկա է: ՌԴ-ն դա արդեն փակել է Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրիմում, եւ միակ ֆորմատը, որտեղ լեգիտիմ ներկայություն ունի Արեւմուտքը եւ ազդեցության լծակներ՝ իրավիճակի վրա, ՄԽ-ն է: Այս պահին, կարծում եմ, ամերիկյան կողմը ինքն էլ մեծ հույսեր չի փայփայում, որ կարգավորման տարբերակներ հնարավոր է քննարկվեն: Բայց պայքար է գնում մի կողմից Արեւմուտքի համանախագահների կողմից՝ վերսկսելու այդ լեգիտիմ ձեւաչափը, մյուս կողմից՝ Ադրբեջանը եւ ՌԴ-ն թաքնված ամեն ինչ անում են՝ դա թույլ չտալու համար: Միակ բանը, որ կարող ենք Նյու Յորքի հանդիպումից սպասել, ավելի շատ այն է՝ կվերականգնվի՞ արդյոք բանակցային պրոցեսը լիարժեք թափով: Արեւմուտքը գիտակցում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում, տեսնում են, որ ՌԴ-ն նույնպես շահագրգռված չէ, որովհետեւ ՌԴ նախագահը իր հովանու ներքո ստեղծել է մի ֆորմատ, որը փաստացի ավելի զորեղ է, քան ՄԽ-ն: ՌԴ-ն կարողանում է իր ֆորմատով ե՛ւ սրել վիճակը, ե՛ւ հանդարտեցնել ու ցույց տալ, թե ով է տարածաշրջանի տերը:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Պուտին-Օբամա հանդիպման ժամանակ, այդուամենայնիվ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն Ղարաբաղի հարցով:

- Ղարաբաղի հարցի հետ կապված Պուտին-Օբամա երկխոսության ֆորմատի վրա էապես ազդում է ուկրաինական իրավիճակը: Վախենամ, որ ՌԴ-ին պետք լինի Կովկասում ստեղծել մեկ այլ հարթակ, որը պարտադրի Արեւմուտքին՝ հաշվի նստել իր շահերի, ամբիցիաների ու պլանների հետ եւ կուլ տալ իր անօրինականությունները Արեւելյան Ուկրաինայում, Ղրիմում եւ այլուր: Այսօր, երբ ՌԴ-ն չի կարողանում էֆեկտիվ հակազդել Արեւմուտքին, Կովկասը, որտեղ Արեւմուտքը շատ լուրջ ծրագրեր ունի՝ նավթագազային, տրանսպորտային եւ այլն, պետք է ՌԴ-ին՝ դարձնելու այն հարթակը, որտեղ Արեւմուտքին կփորձի ստիպել՝ նստել իր հետ հավասար սեղանի շուրջ: Այս իրավիճակում, երբ դեռեւս ՌԴ-ն այդ հարթակը չի ստեղծել, իհարկե, Օբաման ընդառաջ չի գնա Պուտինի պահանջներին: Բայց եթե Վաշինգտոնում գիտակցեն, որ բանը բանից կարող է անցնել եւ ամեն ինչ դուրս գալ վերահսկողությունից, չեմ կարող ասել, թե ինչպիսի պայմանավորվածություններ կլինեն: Բոլոր դեպքերում, կարծում եմ, Օբաման ձգտելու է կառավարելի պահել իրավիճակը:

Տպել
3452 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց