Փերինչեքի գործով ՀՀ կառավարության պահանջները ՄԻԵԴ-ի կողմից բավարարվեցին. դատախազություն

15/10/2015 schedule17:55

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ եւ այդ պատճառով ՄԻԵԴ էր գործուղվել պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին ՄԻԵԴ-ի կողմից:

«Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:

Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ  նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

Արդյունքում, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում: 

Տպել
675 դիտում

Երեկ Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ է բերման ենթարկվել

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ընթերական անհետացել է

ՀՀ զինուժը զորավարժություններ է անցկացրել «Սմերչ» համակարգերի մարտական կրակով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին

Թույլ գնաճային ազդեցություններ. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6%

Լոնդոնի մետրոյում տեղի է ունեցել փոքր հզորության պայթյուն

Կիպրոսում վստահեցնում են՝ հայերենը Կիպրոսի պատմության եւ մշակույթի անբաժանելի մասն է

Էրդողանը սպառնում է քրդերին. «Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը»

Բանակից խուսափած եւ արտերկիր մեկնածները կարող են վճարել 1.8 մլն դրամ եւ վերցնել զինգրքույկ

Արտաշատում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը

«Կամրջելով պատմությունները». հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների նոր համատեղ աշխատանքը

«Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է». Դավիթ Լոքյան

«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնաց նվեր չեմ ստացել.համաշխարհային հիթի հեղինակ

Թագը վերադարձրել են Միսս Արմենիայի կազմակերպիչները.«Արտյոմսը» հակարդաձում է հասարակությանը

1.62 միլիարդ դրամով վերակառուցված Մեղրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժինը փակվե՞լ է

Փայլանն աջակցություն է հայտնել «Ջումհուրիյեթ»-ի դատավարությունով անցնող թուրք լրագրողներին

Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրանի գյուղնախարար

Շարմազանովը Սերգեեւի հետ քննարկել է ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները

«Անհարգալից վերաբերմունք». ԱլԳ Հայաստանի պլատֆորմը քննադատել է վիզա կենտրոնների աշխատանքը

Եվրոպայի առաջնության չեմ մեկնելու, կպատրաստվեմ նոր մրցաշրջանին. Մհեր Մկրտչյան