ԱԱԾ-ի վնասազերծած խմբի ղեկավարին կարող էր օգնել ԻՊ-ը. Վահան Բադասյան

27/11/2015 schedule10:00

Մեր տեղեկություններով, Նորքում ԱԱԾ հատուկ ջոկատայինների  վնասազերծած խմբի ձերբակալված անդամների թիվը 15-ից անցել է: Ենթադրվում է, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը այսօրվա ասուլիսում նոր թիվ կհրապարակի: Երեկ  ուժայինները շարունակել են ուժեղացված աշխատանքը:

Մասնավորապես, կառավարությունում, ինչպես արձանագրել է մեր թղթակիցը, անվտանգության աշխատակիցները շրջել են ավտոմատներով: Տեղեկացրել էինք, որ Նորքում իրականացրած հատուկ գործողություններից հետո իրավապահները շարունակել էին խուզարկությունները Շիրակի, Կոտայքի մարզերում: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանը եւ ԱԱԾ տարել ռադիոկայանի երկու պատասխանատուների, ինչպես նաեւ «Մարիամի» համակարգիչները: Հենց այս ռադիոկայանով էր հեռարձակվել նախօրեին վնասազերծված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հարցազրույցը: Վարդանյանը, հիշեցնենք, «Հայոց վահան» գնդի ղեկավարն է. այդ գունդը, ըստ «Հայոց վահանի» ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության, ստեղծվել է 1.5 տարի առաջ՝ Սիրիայի Քեսաբ բնակավայրի պաշտպանության նպատակով: Խմբում ընդգրկվածները, առաջին տպավորությամբ, ծայրահեղ ազգայնականներ են, հրապարակված լուսանկարներում ոմանց դեմքերը ծածկված են,  ոմանք պարբերաբար ֆաշիստական խորհրդանիշ «սվաստիկան» են տարածել՝ տարօրինակ բովանդակությամբ գրառումներով:

Պարզվում է, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, որը հայտնի է իր արմատական ընդդիմադիր հայացքներով, շփում է ունեցել «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ եւ խիստ բացասական տպավորություն ստացել: Բադասյանը, հիշեցնենք, 2014-ին մի քանի հոգու հետ Քեսաբ էր մեկնել: Երեկ մենք զրույցել ենք նրա հետ:

- Պարոն Բադասյան, պարզվում է, ծանոթ եք Արթուր Վարդանյանին:

- Այդ տղային ես հանդիպեցի Բեյրութում: Մեր տղաներից մեկի միջոցով նա ցանկություն էր հայտնել հանդիպել, մենք ուրախացանք, որ ուզում է միանալ մեզ: Բայց եկավ, պարզվեց, որ ուզում է մեզ միացնել իրեն եւ տանել չգիտես ուր: Ինքը արդեն հանդիպել էր սիրիական բանակի սպաների հետ, զենք էր ստացել, հագուստ, որ գնա, կռվի Դամասկոսում, Հալեպում: Ես նրա մոտ ոչ թե արկածախնդրություն տեսա, այլ տեսա ոչ հայեցի եւ շատ վտանգավոր պահվածք: Ես նրան զգուշացրի, որ այդ մտադրություններով Քեսաբ չմտնի եւ գործիք չդառնա: Նույնիսկ հիվանդության նշույլներ տեսա այդ մարդու մոտ: Երբ ես խոսում էի Քեսաբի ինքնապաշտպանության ջոկատի տղաների հետ, նրանք էլ նույնը ասացին, որ արկածախնդրի մեկն է, չենք հասկանում՝ ինչն է իր խնդիրը: Փոքր ջոկատ էր ստեղծել, չգիտես ինչու, ջոկատի անունը դրել «Հայոց վահան», հետագայում տեսա, թե ինչպես է սիրիական բանակի հագուստ հագած՝ այստեղ-այնտեղ նկարվում: Չի կարելի սիրիական բանակի տարազով Սիրիայի հողի մեջ կանգնել եւ Հայաստանի իշխանությունների վրա զենքով հոխորտալ: Նա իրավունք ունի դա որպես ՀՀ քաղաքացի անել միայն այստեղ, Հայաստանի մեջ: Մենք չէինք գնացել այնտեղ կռվելու, Սիրիայի ներքին խնդիրներին խառնվելու: Եթե այդպես անեինք, դա կլիներ արկածախնդրություն ազգային հարցերի վերաբերյալ՝ ազգին, պետությանը ներքաշել կեղտոտ խաղերի մեջ: Խայտառակություն է հայկական դրոշով խումբ ստեղծել: Ես նրա հետ քառորդ ժամ զրույցից նկատեցի, որ դա նրա ուղեղի բանը չէր, նրան ղեկավարել են:

- Կոնկրետ ի՞նչ էր ասում:

- Դուք պետք է միանաք ինձ, գնանք Սիրիա: Ասում էր՝ ես եղել եմ Սիրիայում, հատուկ մարդկանց եմ հանդիպել, ինչ-որ գեներալների եմ հանդիպել, ինձ խոստացել են, որ պետք է գնանք այնտեղ, զենք վերցնենք, կռվենք: Ո՞ւմ համար, ինչո՞ւ:

- Եթե ղեկավարել են, ստացվում է՝ նրա այստեղի գործողություններն է՞լ դրսից են կառավարել:

- Հնարավոր է, դա մեր գործը չէ, դա պետք է քննությունը ցույց տա:

- Կարո՞ղ էր այդ զենքերը Սիրիայից բերած լինել:

- Քննությունը ցույց կտա: Շատ հնարավոր է, գուցե Իսլամական պետության կողմից է ֆինանսավորվել կամ Ասադի ընդդիմադիրներից է ստացել: Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ: Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը: Նրա մտքերը հեռուն տանող էին, եւ երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:

- Իսկ ի՞նչ մտքեր ուներ:

- Ասացի՝ զենք-զրահ վերցնել եւ կռվել օտարի բանակում, չգիտես ինչու, եւ դա շոուներով, ներկայանալով որպես հայաստանցի, հայ եւ այլն:

- Բայց այդքան զենք ձեռք բերելը թերեւս շատ դժվար է:

- Բայց եթե ծառայություններ կան, որոնք աջակցում են, երեւի թե դժվար չէ: Միայն ԻՊ-ը չէ, կարող է՝ թուրքական ծառայություններ, ամեն ինչ հնարավոր է:

- Իսկ Հայաստանի վերաբերյալ իր պլանների մասին խոսե՞լ է:

- Չէ, չէր խոսում, բայց պարզ չէ՞, որ նա գնացել է այնտեղ զենք վերցնի, հետո տեքստ կարդա, հետո պետք է փորձեն մյուս բաներում: 

- Ունա՞կ էր նա այդքան մեծ ազդեցություն թողնել մարդկանց վրա եւ հեշտությամբ նրանց հավաքագրել:

- Ես չգիտեմ: Կարծում եմ, հավաքվել է մի խումբ, իրենց թվացել է, որ հայրենասեր են, բայց խճճվել են շատ բարդ խնդիրների մեջ, որովհետեւ արաբական պետությունների գաղտնի գործակալների այդ սիստեմը, ես պատկերացնում եմ, որ շատ մեծ եւ բարդ ցանց է: Միջազգային տեռորը արաբական աշխարհից է գալիս եւ սրանք այդ բարդ խաղերի մեջ են հայտնվել, ու կարծում եմ, որ նրանց ձերբակալումը ամենամեծ փրկությունն է: Ես միշտ մտածում էի, որ երբեք ԻՊ-ը չի կարող հասնել Արցախ կամ Հայաստան, օրինակ ՌԴ կամ եվրոպական երկրներ կարող է գնալ, բայց Հայաստանը միատարր է, այստեղ կհասկանան, որ օտար է, կհետաքրքրվեն՝ որտեղից է, ուր է գնում: Տեսեք, բռնել եւ հայ են գտել եւ հայի են ուղարկել, այն էլ ինչ հայի՝ Հայաստանում մեծացած, ՀՀ քաղաքացի: Ես որ ասում եմ՝ վտանգավոր են, այդ առումով են վտանգավոր: Եվ նրա ձերբակալությունը, կարծում եմ, տեղին էր: Լուրջ բան է կանխվել: Այն, որ ԻՊ-ը փաստորեն, ցանկացել է տեռոր անել, մի քանի հիմարների միջոցով է ցանկացել: Ես կարծում եմ, սրանք ղեկավարվում են ինչ-որ մի կենտրոնից, որը Հայաստանի բարեկամը չէ, ընդհակառակը, թշնամին է:

Տպել
6386 դիտում

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին