14 տեղամասում՝ 0 «ոչ». հանրաքվեի կեղծումը ակնհայտ է նույնիսկ պաշտոնական տվյալներից

08/12/2015 schedule17:19

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած քվեարկության նույնիսկ պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կեղծված են կամ ինչպես դիվանագիտորեն ձեւակերպվում է` չեն արտահայտում հասարակության իրական կարծիքը:

Ինչպես կարելի է դրանում համոզվել: Շատ պարզ: Մոտ երկու հազար ընտրատեղամասերից 14-ում ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը չի քվեարկել «ոչ»-ի օգտին: Ի՞նչ է սա նշանակում: Ամենաարտառոց դեպքը, իհարկե, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում տեղակայված 37/30 ընտրատեղամասում արձանագրված արդյունքն է: Գյուղում 752 ընտրող կա, բացի այդ 88 հոգի ներառվել է այսպես կոչված «լրացուցիչ ցուցակներում»: Քվեարկության արդյունքում «այո»-ի օգտին քվեարկել է 822 մարդ, իսկ «ոչ»-ի օգտին` ոչ ոք: Նման բան քվեարկության բնականոն ընթացքի դեպքում լինել չէր կարող: Չի կարող 752 ընտրող-բնակիչ ունեցող գյուղում չլինել գեթ մեկը, որը չքվեարկեր «ոչ»-ի օգտին: Մանավանդ երբ խոսքը ոչ թե գյուղապետի կամ որեւէ քաղաքական ուժի ընտրության մասին է, երբ տեսականորեն կարող է տվյալ գյուղում ավանդույթ լինել այս կամ այն անձին «երկրպագելը», այլ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հարցն է դրված քվեարկության:

 Նույնքան, այսինքն ոչ մի «ոչ»-ի կողմնակից չի եղել, ասենք, Արագածոտնի Սադունց գյուղում (14/16 տեղամաս), որտեղ 143 քվեարկողներից բոլորը «այո» են ասել սահմանադրական փոփոխություններին: Արարատի մարզի Վարդաշատ գյուղում եւս «ոչ» ասող չի եղել, փոխարենը բոլոր 127 քվեարկածները «այո» են ասել...: Եվ այսպիսի տեղամասերի թիվը 14-ն է: Ընդ որում, այդ տեղամասերը մի առանձին վերցրած ընտրատարածքում չեն, կամ նույնիսկ մի մարզում չեն: Այդ տեղամասերի «աշխարհագրությունը» լայն է: Դրանցից 5-ը Արագածոտնում են, 1-ը` Արարատում, 1-ը` Շիրակում, 6-ը` Սյունիքում, 1-ը` Վայոց ձորում:

Զրոյական «ոչ»-երով տեղամասեր կարող են լինել մի քանի պարագայում միայն: Օրինակ, կարող է` տվյալ գյուղերի ողջ բնակչությունը ունի գերբարձր ինտելեկտ, մինչեւ վերջ խորացել է սահմանադրական փոփոխությունների էության մեջ, ամիսներ շարունակ գյուղացիներով քննարկել են, տատանվողներին կարողացել են ապացուցել, որ այս փոփոխությունների արդյունքում Հայաստանը կհզորանա..., ու այդ տրամադրություններով խանդավառված` բոլորով գնացել ու «այո» են ասել:

Մյուս տարբերակը կեղծիքն է. ուղղակի այս գյուղերում տեղական իշխանիկները «պերեբարշչիտ են» արել, որովհետեւ անկախ կամ ընդդիմադիր դիտորդներ, հանձնաժողովի անդամներ չեն եղել, որ կանխեն կեղծիքները: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը: Չնայած այս 14 տեղամասերում տեղի ունեցածը  որեւէ կերպ չի ազդել ընդհանուր արդյունքների վրա, բայց պետք է ապացուցված համարել, որ եղել է «այո»-ի հաղթանակի իշխանական հրահանգ, եւ որտեղ կարողացել են, այնտեղ ապահովել են «այո»-ն, բնականաբար` հնարավոր բոլոր միջոցներով:  

Այն, որ քվեարկության արդյունքները կեղծված են, կարելի է ապացուցված համարել եւս մի օրինաչափություն դիտարկելով: Օրինակ, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/18 տեղամասում «ոչ»-ը ջախջախիչ հաղթանակ է տարել. 544 ընտրող «ոչ» է ասել փոփոխություններին, եւ միայն 222-ը` «այո»: Փաստորեն «ոչ»-ը ավելի քան երկու անգամ շատ է «այո»-ից: Բայց դրա հարեւանությամբ գտնվող 3/19 տեղամասում պատկերը, մեղմ ասած, հակառակն է` այստեղ «ոչ»-ը ստացել է 275 ձայն, «այո»-ն` 1027: Այսինքն, «այո» քվեարկածների թիվը մոտ 4 անգամ գերազանցում է «ոչ»-ի օգտին քվեարկածների թվին:

Որեւէ սոցիոլոգ կամ հոգեբան, որեւէ քաղաքագետ կամ հասարակագետ չի կարող բացատրել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ նույն փողոցի աջ կողմում ապրողների մեջ «ոչ»-երը երկու անգամ շատ են «այո»-ներից, իսկ ձախ մասում ապրողների մեջ «այո»-ն 4 անգամ շատ է «ոչ»-երից: Ի՞նչ է, փողոցի աջ մասում աղքատներ են ապրում, ձախ մասում հարուստնե՞ր, կամ հակառակը, թե՞ ձմռանը աջ մասում ծիրան է հասնում, իսկ ձախ մասում հավերժական սառցադաշտեր են: 

Այս դեպքում էլ է չէ՞ ակնհայտ, որ այն տեղամասում, որտեղ հսկողություն է եղել, «այո»-ի «բեսպրեդելը» չի անցել, իսկ մյուս տեղում այդ «բեսպրեդելը» արել է իր սեւ գործը: Նման ընտրատեղամասերը հարյուրավոր են, եւ դա ցույց է տալիս, որ քվեարկության արդյունքները չեն կեղծվել, կամ կեղծիքները հասել են նվազագույնի այն տեղամասերում, որտեղ իշխանությունը հանդիպել է «ձայն պահողների» եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողների: Այդ բոլոր տեղամասերում «այո»-ն պարտվել է: Ցավոք, այդպիսի տեղամասերի թիվը մեծ չի եղել: Դա էլ իր հերթին ապացուցում է, որ կեղծիքներ չիրականացվելու դեպքում «ոչ»-ը հաղթելու էր, եւ դա միանշանակ է:

Տպել
2943 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով