Հարեւանի սոցիալական բունտը միշտ էլ ավելի «սիրուն է»

14/01/2016 schedule18:00

Նախօրեին երեկոյան Ադրբեջանում սոցիալական բունտի միանգամից չորս օջախ է բացվել, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել միաժամանակ չորս քաղաքներում՝ Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում եւ Աղջաբեդիում, ինչի մասին տեղեկատվության արտահոսքը այդ երկրի իշխանություններին հաջողվել է որոշ ժամանակ կասեցնել:

Հունվարի 12-ի երեկոյան սկսված բողոքի ալիքի մասին լրատվությունը հասանելի դարձավ միայն երեկ կեսօրին: Ինչպես «Արմենպրեսն» է փոխանցում, հղում անելով ադրբեջանական «Ազադլըգ» թերթին, Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքներին արգելվել է լուրեր հաղորդել եւ ռեպորտաժներ ցուցադրել չորս քաղաքներում կատարվող իրադարձությունների մասին: Սա, բնականաբար, երկու նպատակ է հետապնդել. սեփական քաղաքացիներից թաքցնել ընդվզումը, որպեսզի բողոքող լայն զանգվածները չոգեւորվեն եւ փողոց դուրս չգան, եւ հարեւաններից ու միջազգային հանրությունից թաքցնել կատարվողը՝ յուրաքանչյուրի ձեռքում նոր խաղաքարտ չդնելու համար: 

Սակայն դրսում, ինչպես ասում են, 21-րդ դարն է, եւ թեկուզ մի քանի ժամ բլոկադայից հետո ինֆորմացիան, միեւնույն է, արտահոսելու է, ուր որ պետք է: Իսկ մենք, որպես այդ երկրի հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն, ամենաշատն ենք հետաքրքրված այն ամենով, ինչ կատարվում է այնտեղ: Պատմությունը ցույց է տալիս, որ հակամարտության մեջ գտնվող երկու երկրներից մեկում կատարվող ներքին հզոր ցնցումները կարող են անակնկալ ընթացք հաղորդել հակամարտությանը եւ անսպասելի լուծումների հանգեցնել:

Արդյոք այս օրերին Ադրբեջանում սոցիալական բունտի օջախները կարո՞ղ են ընդլայնվել, տարածվելով ողջ երկրով մեկ եւ այնպես ապակայունացնել այդ երկրի ներքին դրությունը, որ այն էական ազդեցություն ունենա նաեւ ղարաբաղյան հակամարտության վրա: Փորձագետների գնահատմամբ, թեեւ այդ երկիրը թե՛ սոցիալական, եւ թե՛ քաղաքական իմաստով իր լավագույն օրերը չի ապրում, սակայն հզոր ցնցումներ ակնկալելը ավելի շատ նման կլինի ցանկալին իրականության փոխարեն մատուցելուն: 

Իրադարձությունների զարգացման երկու սցենար գոյություն ունի: Առաջին սցենարի դեպքում Ալիեւի վարչակազմին կհաջողվի կրկին դիմել սեփական բազմամյա փորձին  եւ ռեպրեսիաների միջոցով լռեցնել սոցիալական դժգոհության հիման վրա ոտքի ելած ժողովրդի ընդվզումը: Երեկ արդեն հաղորդվում էր ընդդիմության առաջնորդների եւ ներկայացուցիչների ձերբակալման մասին:

Ճիշտ է, այս քայլով Ալիեւը կրկին խնդիրներ կհարուցի Արեւմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Հիշեցնենք, որ այս երկրները դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակում առկա սուր խնդիրների վերաբերյալ: Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն քննադատում է Ալիեւի վարչակազմին տասնյակ լրագրողների, ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների ճաղերի հետեւում պահելու համար, Ադրբեջանի խորհրդարանն էլ քննում է ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը: Մի խոսքով, այս հարցում վիճակը լուրջ է: Իսկ նախօրեին սկիզբ առած սոցիալական բունտը խեղդելու համար Ալիեւը ստիպված է լինելու նորանոր «բարձունքներ նվաճել» մարդու իրավունքների ոտնահարման պրակտիկայում: Սակայն տարածաշրջանային իրավիճակը, պատերազմական դրությունը եւ, ի վերջո, սեփական իշխանությունը անսասան պահելու ձգտումը հիմք կհանդիսանան դիմել բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներին՝ սեփական երկրում իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

Երկրորդ սցենարի դեպքում, Ադրբեջանի ժողովուրդը, այնուամենայնիվ, չի զիջի, կշարունակի բողոքել տնտեսական վիճակի վատթարացման եւ թանկացումների դեմ, չի ընկրկի ռեպրեսիաների առջեւ, եւ չորս քաղաքներում սկսված սոցիալական բունտը կտարածվի ողջ երկրով մեկ՝  ներգրավելով լայն զանգվածների: Փորձագետների գնահատմամբ, իրադարձությունների զարգացման այսպիսի հավանականություն նշմարելու դեպքում որոշ միջազգային ուժեր կամ արեւմտյան երկրներ կարող են նույնիսկ իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը եւ, այսպես ասած՝ օգնել ադրբեջանցի ժողովրդին՝ ազատվել բռնապետական կլանից:  Սա ենթադրում է լուրջ ներքաղաքական ցնցում, իսկ ներքաղաքական ցնցումները հակամարտող երկրներից մեկում, ինչպես հայտնի է, կարող են լայն հնարավորություն ստեղծել մյուս կողմի համար պատմական պահը ճիշտ օգտագործելու եւ հակամարտությանը ցանկալի լուծում տալու համար:

Այս երկրորդ սցենարը, որքան էլ մեզ համար նախընտրելի, իրականություն դառնալու ավելի քիչ շանսեր ունի, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը ասիական ճգնաժամի այս օրերին կարեւոր է միջազգային բոլոր կողմերի համար:

Սրան հակառակ, առաջին սցենարն ավելի փորձված է, եւ Ալիեւի վարչակազմի համար թերեւս մեծ դժվարություն չի ներկայացնի դրա իրականացումը: Կարծիքներ կան, որ այս դեպքում վտանգը մեծ է, որ ներքաղաքական իրավիճակը եւ ժողովրդի ցասումը կառավարելի դարձնելու համար ռեպրեսիաներին զուգահեռ Ալիեւը կդիմի նաեւ հայ-ադրբեջանական սահմանում նորանոր ռազմական գործողությունների, դիվերսիոն հարձակումների եւ այլն: Սակայն արդեն երկար ժամանակ է, Ադրբեջանը փորձում է մարդու իրավունքների ոլորտում առաջացած խնդիրներից միջազգային հանրության եւ տնտեսական վիճակից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել  ռազմական գործողությունների միջոցով, ինչը այդպես էլ չի հաջողվում:

Մյուս կողմից, թանկացումներից եւ վատ կյանքից դժգոհ ժողովրդին կարող են է՛լ ավելի բորբոքել  ռազմի դաշտում ունեցած կորուստները, իսկ Ալիեւը, բնականաբար, չի կարող վստահ լինել, որ յուրաքանչյուր դիվերսիոն փորձ կամ հարձակում չի ավարտվի սեփական ուժերի կորուստներով: Ավելի հավանական է, որ ունեցած փորձից դասեր քաղելով՝ հենց այս օրերին Ալիեւը ձեռնպահ կմնա ռազմական լուրջ օպերացիաներից: Հայկական կողմը վաղուց արդեն ապացուցել է, որ երբեք նախահարձակ չի լինում եւ այս անգամ էլ դժվար թե, օգտվելով հակառակորդի ներքին խնդիրներից, խախտի այդ սկզբունքը:

Ա.Հ.

Տպել
1830 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց