Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող շենքի բնակիչները չեն վերաբնակեցվի

18/01/2016 schedule19:04

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների կողմից բարձրացված՝ շենքի վթարայնության աստիճանի և վերաբնակեցման խնդրին զեկուցվել է, որ դեռևս նախորդ տարի բնակիչներին պարզաբանվել է, որ նշված շենքը հաշվառված չէ քաղաքապետարանի հաշվեկշռում, ավելին, այն նախկինում «Դողագործ» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքերի համալիրն է եղել: 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2015 թվականին խնդրի ուսումնասիրման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ին պատվիրվել է սեյսմիկ հետազոտություն:

Ապրիլին ստացված եզրակացության համաձայն՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է և ենթակա է ամրացման, այլ ոչ թե վերաբնակեցման:  Բնակիչներին տեղեկացվել է նաև, որ նույն հասցեում գտնվող հարակից շենքը, որը հետագայում քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցվել, ունեցել է 4-րդ աստիճանի վթարայնություն և 01.01.2014 դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման ու բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերաբնակեցվել է: Տարածքում գտնվող ևս մեկ մասնաշենք, որը գտնվում էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում և նույնպես 4-րդ աստիճանի վթարային էր, ՀՀ կառավարության միջնորդությամբ ևս վերաբնակեցվել է: Նշվել է նաև, որ քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեով նախատեսված է մեկ անգամ ևս համապատասխան հետազոտություններ անցկացնել վթարայնություն ունեցող շենքերում՝ հստակեցնելու վթարայնության աստիճանը, համապատասխան ցանկում հաշվառելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և բոլոր պատասխանատուների հանձնարարել է նման դեպքերում բնակիչներին մեկ անգամ ևս իրազեկել և տեղեկացնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերի և նախատեսված աշխատանքների մասին: 

«Մեզ համար առաջնային խնդիր էր 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Այս ուղղությամբ քաղաքապետարանը ծավալուն աշխատանքներ տարավ, կառուցվեցին 6 բազմաբնակարան շենքեր և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բոլոր շենքերի շուրջ 650 ընտանիքներ վերաբնակեցվեցին կամ գտնվում են այդ գործընթացում: Այդպիսով մենք կարողացանք ամբողջությամբ լուծել տասնամյակների սպասված խնդիրը: Սակայն հասկանալի է, որ մայրաքաղաքում կան մի շարք շենքեր, որոնց վթարայանության աստիճանը տարիների ընթացքում հնարավոր է փոխվի: Այդ նպատակով պետք է իրականացվեն ամրացման և համապատասխան այլ աշխատանքներ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Տպել
1584 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց