Տարածաշրջանում մեծ առեւտուր է սպասվում. ինչ է ասել Օբամայի խորհրդականը Հայաստանում

19/01/2016 schedule21:20

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Չարլզ Կուպչանի՝ անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցը շատ խորհրդավոր ու աննկատ մնաց: Նկատենք՝ ամեն տարի չէ, որ ԱՄՆ նախագահի խորհրդական է ՀՀ այցելում: Այնինչ տարածաշրջանում կարծես թե «մեծ առեւտուր» է սպասվում: 

Պաշտոնական լրահոսում հայտնվեց ընդամենը, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ընդունել են Անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին ու մի 2 պրոտոկոլային նախադասությունից հետո գրվեց հետեւյալը. «Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»:

Օբամայի խորհրդականը ՀՀ-ում հանդիպել է նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ պահել քննարկման մանրամասները: Մեր տեղեկություններով, սույն հանդիպման ժամանակ Կուպչանը խիստ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրման վերաբերյալ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես, Թուրքիային եւ Իրանին վերաբերող, ինչպես նաեւ ԵՏՄ-ՌԴ-ՀՀ հարաբերությունները, խոսվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի մասին: Օբամայի խորհրդականն ավելի շատ փորձել է ինֆորմացիա ստանալ, քան խոսել է:

Ի դեպ, ՀՀ կատարած այցից առաջ Կուպչանն այցելել է նաեւ Ադրբեջան, որտեղ նույն մակարդակի հանդիպումներ է ունեցել Ալիեւի ու Մամեդյարովի հետ: Պաշտոնական Բաքվից ստացված  տեղեկատվությունը եւս խիստ սահմանափակ է:     

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում խիստ ուշագրավ փակագծեր է բացել:

- Պարոն Մելիք-Շահնազարյան, Օբամայի խորհրդականի այցը ՀՀ աննկատ անցավ, թեեւ այնպես չէ, որ ամեն տարի ԱՄՆ նախագահի խորհրդական է այցելում այստեղ, սույն այցի բուն նպատակը ո՞րը կարող էր լինել:

- Կարծում եմ, հիմնական նպատակը, իհարկե, տարածաշրջանի այս վերափոխումների ֆոնին հայկական պետության դիրքորոշումները հասկանալն է: Դա վերաբերվում է ոչ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտին կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր քաղաքականությանն ու գլխավոր զարգացումներին, այլեւ ավելի գլոբալ նշանակություն կարող էր ունենալ: Խնդիրները, որոնք հետաքրքրում են ԱՄՆ-ին մեր տարածաշրջանում, շատ են: Դրանք վերաբերում են ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Իրանին, որի նկատմամբ պատժամիջոցները հանվեցին: Բացի դրանից, ԱՄՆ-ին հետաքրքիր է, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի իշխանությունները երկրի կառավարման գործընթացը եւ դրա զարգացումները սահմանադրական բարեփոխումներից հետո: Այսինքն, հարցերի շրջանակը, որոնք կարող էին հետաքրքրել ԱՄՆ-ին եւ որոնք կարող էին պատճառ դառնալ, որպեսզի նման բարձրաստիճան պաշտոնյա այցելի տարածաշրջան եւ Հայաստան, իսկապես շատ են եւ մեծ: Կուպչանը հանդիպել է ե՛ւ երկրի նախագահին, ե՛ւ ԱԳ նախարարին, ինչը նշանակում է, որ հիմնականում հետաքրքրող թեմաները տարածաշրջանային նշանակություն ունեն:

- Մինչ այդ տեղեկատվություն եղավ, որ նա նաեւ Բաքու է այցելել: Նկատի առնելով, որ այնտեղ էլ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում՝ մանաթի արժեզրկում, քաղաքացիական բախումներ, նաեւ ԱՄՆ վերջին պատժամիջոցները Բաքվի հանդեպ, նրանց դիրքորոշման կոշտացումը, մեր նախորդ զրույցում ասում էիք, թե չեք կարծում, որ այդ ամենի պատճառները տնտեսական են, ու մի փոքր ժամանակ է պետք հասկանալու՝ որն է ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը: Արդեն հասկանալի՞ է, թե որոնք են դրա պատճառները:

- Կոնկրետ Ադրբեջանի զարգացումների հետ կապված՝ պետք է սպասել եկող ամիս ԱՄՆ կատարելիք Ալիեւի այցին, որից կարելի է ինչ-որ եզրակացություններ անել: Բայց մի բան պարզ է, որ այդ պատժամիջոցները տնտեսական նշանակություն չունեն, այստեղ թերեւս ավելի խոշոր գործընթացներ են, որոնք մեծ հաշվով, պետք է դարձյալ պայմանավորված լինեն տարածաշրջանային ձեւափոխումների հետ: Իրականում տարածաշրջանում՝ օրինակ, Թուրքիայում, Մերձավոր Արեւելքում եւ Իրանի շուրջ շատ ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, եւ տեսնում ենք, որ դա հասկանալու համար պաշտոնյաներ են գալիս: Պայմանավորել ԱՄՆ մոտեցումը զուտ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով, կարծում եմ, միամտություն է: Այստեղ ավելի խոշոր խաղադրույքներ են դրված, եւ այդ ամենը վերաբերում է ընդհանրապես տարածաշրջանի ապագա տեսքին: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանությունները այդ վերափոխումների եւ վերաձեւումների մեջ չեն համաձայնվել կամ չեն աջակցել ԱՄՆ ծրագրերին եւ փորձում են նաեւ ինչ-որ չափով հարաբերությունները կարգավորել կամ նոր որակի հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ: Անգամ խոսվում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հեռանկարի մասին: Կարծում եմ, որ կուլիսային այս խնդիրն է, որ դեռեւս բացահայտված չէ, բայց արդեն ուրվագծվում են, հասկանալի է՝ ինչ են թեմաները: Հիմնական պատճառը սա է, որ ԱՄՆ-ը կոշտացրել է իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ եւ փորձում է այդ ճանապարհով վերահսկելի դարձնել պաշտոնական Բաքվի քաղաքականությունը:

- Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի համար ավելի գլոբալ հարց է Իրանը եւ Իրանի ազդեցության մեծացումը պատժամիջոցների վերացումից հետո, նաեւ խոսվում է, որ Հայաստանը կարող է տարանցիկ ճանապարհ դառնալ իրանական գազի համար դեպի Եվրոպա:

- Հայաստանը դեռեւս նման ռեսուրսներ չունի խոշոր տարանցիկ պետություն դառնալու, դրա համար անհրաժեշտ են նոր կարողություններ, ենթակառուցվածքներ: Այս առումով ԱՄՆ անհանգստությունները այդքան մեծ չեն: Բայց հետաքրքիր փաստ է, որ Ալիեւին հրավիրել են ԱՄՆ. վերջին 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի իշխանություններին ուղղված ԱՄՆ քննադատություններից հետո  Ադրբեջանը միացավ հակաիրանական այդ կոալիցիային: Հնարավոր է, նրանց ինչ-որ չափով արդեն հաջողվել է Ադրբեջանի վրա ազդել եւ գոնե հակաիրանական այդ դաշինքը տարածաշրջանում ստեղծել նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ: Այսինքն, ԱՄՆ հիմնական խնդիրը տարածաշրջանում, իհարկե, լինելու է Իրանի հնարավոր ազդեցության մեծացման կանխումը: Եթե բոլոր այս քննադատությունները՝ ուղղված Ադրբեջանին, այդ նպատակն էին հետապնդում, որպեսզի Ադրբեջանին ներառեն հակաիրանական դաշինքի մեջ եւ փորձեն Ադրբեջանի ռեսուրսները օգտագործել՝ Իրանին ճնշելու համար, ապա կարծես թե ինչ-որ արդյունքներ պաշտոնական Վաշինգտոնը արդեն ունի: Դրա համար, այո, հարցերը գլոբալ են, այո, ԱՄՆ-ին հուզող խնդիրները շատ են, այսպես ասած, ամեն ինչ խառն է, այդքան էլ դեռ պարզ չէ:

- Մեր տեղեկություններով, Օբամայի օգնականը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված սահմանին լարվածության աճի հետ, այս մասով ինչ-որ բան կարո՞ղ է տեղի ունենալ:

- ԱՄՆ-ը տարիներ շարունակ հանդես էր գալիս կանխատեսելի Կովկաս ստեղծելու նախաձեռնությամբ, ամեն ինչ անում էին, որպեսզի պատերազմը չվերսկսվի եւ մեր տարածաշրջանը մնա վերահսկելիության սահմաններում: Սա կարեւոր տարածաշրջան է ԱՄՆ-ի համար, որովհետեւ Հարավային Կովկասից, բացի նրանից, որ գազի ռեսուրսներ կան, նաեւ տարածաշրջանը օգտագործվել է Աֆղանստանում ռազմական գործողությունների իրականացումը սպասարկելու համար, Իրանի հանդեպ որոշակի ճնշումներ գործադրելու նպատակով եւ այլն: ԱՄՆ-ը հասկանում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը առնվազն նշանակում է կամ ՌԴ-ի դերակատարման կտրուկ մեծացում Հարավային Կովկասում: ԱՄՆ-ը դա չի ուզում, նրանք ուզում են մրցակցությունը շարունակվի եւ իրենք կարողանան վերահսկել այդ մրցակցությունը: Հետեւաբար, այո, սահմանային իրավիճակը անհանգստացնում է նրանց:

- Ու հիմա այդ զարգացումները ո՞ւր կարող են տանել, ինչի՞ կարող են հանգեցնել, ի՞նչ կարող է տեղի ունենալ  տարածաշրջանում՝ ուժերի ինչ դասավորվածություն, ազդեցություն, վերաձեւումներ կարող են լինել:

- Երկու հնարավոր սցենարներ կան՝ ում ուժը որքան պատեց, այնքան կմեծացնի իր ազդեցությունը, եւ քաղաքական մեծ առեւտուր կարող է լինել, որտեղ կողմերը պարզապես կսկսեն պայմանավորվել: Ես ավելի հակված եմ, որ նման դեպքում, երբ անհասկանալի է ամեն ինչ եւ թվում է, թե մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթացներ ու բազմաքայլ զարգացումներ են տեղի ունենում, նման իրավիճակներում ավելի հավանական է հենց պայմանավորվելու հավանականությունը: Հետեւաբար, պետք է անընդհատ շատ ուշադիր լինել եւ հասկանալ, թե որ քամին որտեղից է փչում եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում այս իրողությունների մեջ Հայաստանի համար բավական հետաքրքիր զարգացումների հեռանկար է ստեղծվել՝ մի կողմից Ադրբեջանի իրավիճակն է, որ միանշանակ ավելի շահեկան վիճակում է դնում Հայաստանին հենց ԼՂ հակամարտության կարգավորման տեսակետից, եւ, իհարկե, քրդական գործոնի ակտիվացումը, որը մեծ ռիսկեր է պարունակում Թուրքիայի համար, ու չի կարելի բացառել, որ Թուրքիային սպասվում է այն ճակատագիրը, ինչ եղավ Իրաքում, Սիրիայում:

Տպել
6270 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին