Կարգախոսներով եւ առանց. նախընտրական քարոզարշավը մեկնարկեց

20/01/2016 schedule21:00

Մեկնարկեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլը: Այսօրվանից մինչեւ փետրվարի 17-ը, ՀՀ նախագահի թեկնածուները կներկայացնեն իրենց արժանիքներն, ու նրանցից յուրաքանչյուրը կփորձի հասարակությանը համոզել, թե ինչո՞ւ ժողովուրդը պիտի ընտրի հատկապես իրեն:

Իհարկե, քաղաքական որոշ դիտորդներ կանխատեսում են, որ այս ընտրություններում թե՛ իշխանության թեկնածուն եւ թե ընդդիմադիր դաշտը ներկայացնող նախագահի թեկնածուները զբաղվելու են փոխադարձ քաղաքական ստրիպտիզով՝ ջրի երես հանելով միմյանց դեմ եղած հնարավոր ու անհնար բոլոր կոմպրոմատները եւ միմյանց մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ, սակայն ՀՀ նախագահի 11 թեկնածուների շտաբներն էլ երդվում են, որ դուրս չեն գալու քաղաքակիրթ պայքարի շրջանակներից: Բայց նաեւ ավելացնում են՝ եթե մրցակիցները չհրահրեն: Ինչեւէ, այսօր արդեն հանրապետության ողջ տարածքով, գրեթե բոլոր հաստատությունների պատերին՝ ֆաս, անֆաս ու պրոֆիլ, փակցված են լինելու նախագահի 11 թեկնածուների գովազդային պաստառներն ու  կարգախոսները: Եւ այսպես, ի՞նչ կարգախոսներ են իրենց համար ընտրել նախագահի 11 թեկնածուները, եւ  ո՞ր մարզից է նրանցից  յուրաքանչյուրը սկսելու իր քարոզարշավը: Գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու  Ռոբերտ Քոչարյանի կարգախոսին մենք արդեն անդրադարձել ենք. ինչպես մեր զրույցում նշեց Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը՝ նախագահն իր ընտրողներին առաջարկում է առաջիկա հինգ տարիներին եւս աշխատել միասին: Բացի այդ,  հունվարի 22-ից կգործի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ինտերնետային էջը, որից հասարակությունը կարող է տեղեկանալ նրա առաջիկա բոլոր հանդիպումներին: Ինտերնետային էջում, բնականաբար, կտեղադրվեն  նաեւ շտաբի մամլո ծառայութան հաղորդագրությունները: Ի դեպ, չնայած ժամանակին, մեզ հետ մի զրույցի ընթացքում պարոն Մկրտչյանը չէր բացառել, որ իրենք քննարկելու են նաեւ սեւ PR օգտագործելու տարբերակը, սակայն երեկ վստահաբար հայտարարեց, որ հակաքարոզչություն չի օգտագործվի: Պարզվեց, եթե ուզենան էլ՝ չեն կարող օգտագործել, քանզի  սեւ PR-ի գիրքն ընդդիմադիր մի լրագրող Քոչարյանի շտաբից տարել ու մինչ օրս չի վերադարձրել: Թեկնածու Քոչարյանի քարոզչության պատասխանատուն տեղեկացրեց նաեւ, որ իրենց թեկնածուի գովազդային վահանակներ քաղաքում չեն փակցվի: Փոխարենը, թեկնածու Քոչարյանն անձամբ կայցելի հանրապետության բոլոր մարզերը՝ քարոզարշավի առաջին տասնօրյակում լինելով Արարատի, Արմավիրի,  Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, ապա վերջինս ունի նախընտրական երկու կարգախոս՝ «Արդարություն եւ արժանապատվություն» եւ «Համախմբված Ժողովուրդը կհաղթանակի»: Ինչպես մեզ տեղեկացրեց ՀԺԿ նախագահի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Դեմիրճյանի առաջին այցը լինելու է հունվարի 22-ին՝ Լոռու մարզ: ՀԺԿ նախագահը կլինի հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Որեւէ մարզ առանց այցելության չի թողնելու նաեւ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը. վերջինիս նախընտրական կարգախոսն է՝ «Փետրվարի 19-ին միասին փրկենք Հայրենիքը»: Ինչ վերաբերում է նախընտրական առաջին այցերին, ապա «ԱՄ» շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ  առաջիկա մեկ-երկու օրերին նոր այցերի գրաֆիկը վերջնական տեսքի կբերվի: Ի դեպ, ի տարբերություն թեկնածուներ Քոչարյանի եւ Դեմիրճյանի, որոնք քաղաքի համայնապատկերին իրենց գովազդային վահանակները չեն փակցնի, Արտաշես Գեղամյանի շտաբի պետը տեղեկացրեց, որ իրենք օգտագործելու են քարոզչության համար նախատեսված  հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում նաեւ՝ գովազդային վահանակները: Բացի այդ, արդեն իսկ թողարկվել են Գեղամյանի լուսանկարով օրացույցներ եւ կրծքանշաններ: ՀՀ նախագահի հաջորդ թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը, ըստ վերջինիս նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Սուրեն Սուրենյանցի, ունի մոտ մեկ տասնյակ նախընտրական կարգախոսներ, որոնցից մեկն է՝ «Ընտրեք լույսը»: «Մենք եւս օգտագործելու են ինֆորմացիոն բոլոր ռեսուրսները»,- վստահեցրեց Ս.  Սուրենյանցը: Իսկ Արամ Զավենի Սարգսյանի առաջին նախընտրական այցը կլինի Արագածոտնի մարզ՝ հունվարի 22-ին: Թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական կարգախոսն է՝ «Գալիս են նոր ժամանակներ»: Վերջինիս շտաբից տեղեկացրեցին, որ առաջիկա օրերին իրենց թեկնածուն շատ կարեւոր գործերով կմեկնի Մոսկվա, որից հետո նոր իրենք կկազմեն  նախընտրական այցերի գրաֆիկը: Ինչ վերաբերում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին, ապա վերջինիս նախընտրական  կարգախոսն է՝ «Համարձակվեք դառնալ երկրի տերը, եւ երկիրը կունենա ապագա»: ԱԺՄ նախագահի  շտաբի պետ Ալեքսանդր Բուտաեւը մեզ տեղեկացրեց, որ իրենց թեկնածուն եւս լինելու է հանրապետության բոլոր մարզերում, իսկ առաջին այցը նա կկատարի Սյունիք՝ հունվարի 24-ին:  ՀԿԿ թեկնածու Վլադիմիր Դարբինյանի նախընտրական կարգախոսն է՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»: Վերջինիս շտաբի պետ Սանատրուկ Սահակյանը մեզ  տեղեկացրեց, որ իրենց կուսակցության հնարավորությունները սահմանափակ են, ուստի իրենք շատ շռայլ քարոզարշավ չեն անի: Իսկապես, ի՞նչ իմաստ ունի ավելորդ փողեր ծախսելը, երբ,  միենույն է, Վլադիմիր Սարգիսովիչն իր թեկնածությունը հանելու է՝ հօգուտ Արտաշես Գեղամյանի: Այս առումով առավել պրագմատիկ է «Սոցիալիստական Հայաստան» միավորման թեկնածու Գառնիկ Մարգարյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն առանձին կարգախոս չի ունենալու. ««Ազգային միաբանության» կարգախոսը լինելու է «Ազգային համաձայնության» դաշինքի, այսինքն՝ «ԱՄ»-ի, ՀԿԿ-ի եւ «Սոց.Հայաստանի» միացյալ կարգախոսը»,-վստահեցրեց պարոն Մարգարյանը:  Իսկ ՀԴԿ թեկնածու Արամ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է՝ «Երկրին՝ արդարություն, ժողովրդին՝ աշխատանք»: Վերջինիս առաջին այցը կլինի կա՛մ Գյումրի, կա՛մ Մարտունի: Իսկ առաջիկա շաբաթում ՀԴԿ-ն մայրաքաղաքում սյուրպրիզ է խոստանում, որը կուսակցության նախընտրական շտաբում չցանկացան բացահայտել: ՀՀ նախագահի թեկնածու Ռուբեն Ավագյանի նախընտրական կարգախոսն է՝ «Օրենքի գերակայություն եւ սոցիալ-իրավական պետություն»: Այս թեկնածուն եւս որոշել է իր ընտրողների հետ հանդիպել, ու նրա առաջին այցը լինելու Է Սյունիք: Ինչ վերաբերում է նախագահի թեւկնածու, ԵՊՀ դասախոս Արամ Հարությունյանին, ապա վերջինս մեզ հետ զրույցում համառորեն չէր ցանկանում բացահայտել իր նախընտրական կարգախոսները՝ պնդելով, թե նման գաղտնապահությունը գրեթե բոլոր  դասախոսներին բնորոշ հիվանդություն է: Այդուհանդերձ, մի կերպ համաձայնեց  բացահայտել իր բազմաթիվ նախընտրական կարգախոսներից մեկը. այն է՝ «Ազգային համաձայնության հասարակություն»: Ահա այսպիսի կարգախոսներով են մեր թեկնածուներն ուղիղ մեկ ամիս փորձելու հասարակությանը համոզել, որ  իրենցից լավը չկա: Բնականաբար, դրան գումարած՝ քարոզչության ընթացքում օգտագործվող սեւ ու սպիտակ ընտրական տեխնոլոգիաներն էլ  հետը:

Նաիրա Զոհրաբյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հունվարի 21-ի համարում

Տպել
2232 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց