Նախարարը բացահայտեց. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէր

22/01/2016 schedule14:55

Հանրության շրջանում առկա այն մեղմ ասած՝ կասկածները, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ, երեկ ըստ էության հաստատեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցերի արձանագրած ցուցանիշներին, հայտնեց, թե վերջին ամիսներին ՀԷՑ-ում առկա են դրական միտումներ, կորուստները նվազել են, ծախսերը ավելի արդյունավետ են դարձել, եւ դա՝ շնորհիվ նոր սեփականատիրոջ: Ապա ներկա իրավիճակը համեմատեց նախկին սեփականատիրոջ գործունեության ընթացքի հետ եւ բառացիորեն հայտարարեց. «Նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ ի դեմս ՀԷՑ-ի, որտեղ ե՛ւ շահագործման ծախսերն էին բավականին բարձր, ե՛ւ կորուստներն էին բարձր... դրանով էր հիմնականում պայմանավորված, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքը»:

Ի՞նչ է նշանակում նախարարի այս հայտարարությունը: Երվանդ Զախարյանը փաստորեն արձանագրում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերջին բարձրացումը, որը տեղի ունեցավ անցած տարվա օգոստոսին, եղել է նաեւ այն պատճառով, որ ՀԷՑ-ը, «մեղմ ասած, ոչ արդյունավետ է» գործել: Այսինքն լավ չի կառավարվել, անիմաստ ծախսեր է արել, արտադրված էլէներգիայի զգալի մասը «կորել է»...: Ո՞վ պետք է վճարի որեւէ ձեռնարկության, ընկերության, հիմնարկի վատ կառավարման դիմաց: Իհարկե՝ այդ ձեռնարկության սեփականատերը եւ ոչ թե սպառողը:

Եթե, օրինակ, ձեր բակում գտնվող խանութի տերը լավ չի կառավարում իր խանութը, ապրանքը թանկ է, ժամկետանց է, տեսականին աղքատ է, վաճառողը կոպտում է հաճախորդներին եւ այլն, ապա դրա դիմաց պետք է վճարի այդ խանութի սեփականատերը, բայց ոչ երբեք հաճախորդը, որը կարող է գնալ հարեւան բակում գտնվող շատ ավելի լավ խանութ եւ այնտեղից առեւտուր անել:

Եթե դուք ունեք կոշիկի արտադրամաս եւ վատ եք կառավարում, արտադրում եք անորակ ու թանկ կոշիկներ, ո՞վ պետք է տուժի: Իհարկե՝ արտադրամասի սեփականատերը: Այդպիսի արտադրամասում արտադրվող կոշիկները պարզապես չեն վաճառվի, եւ այն կփակվի: Ու դրանից կոշիկների գնորդները որեւէ կերպ չպետք է տուժեն եւ չեն տուժի, այլ կգնեն ավելի լավ կառավարվող, ավելի էժան ու որակյալ կոշիկ արտադրող մեկ այլ արտադրամասի արտադրանքը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ՀԷՑ-ի պարագայում: Այն, «մեղմ ասած, ոչ արդյունավետ» է կառավարվել, որի հետեւանքով նրա առաջարկած ապրանքի գինը բարձրացել է, եւ դրա դիմաց վճարել է՝ ո՞վ... Վճարել է ոչ թե սեփականատերը, այլ «հաճախորդը», «գնորդը», այսինքն մենք` էլեկտրաէներգիա սպառողներս: Սա ուղղակի աբսուրդ է: Վատ կառավարման համար պետք է տուժի սեփականատերը, այնինչ տուժել է գնորդը, որը ավելի թանկ է վճարում էլէներգիայի դիմաց: Ու այսպես՝ տարիներ շարունակ ու նաեւ հենց հիմա, հենց այս պահին:

Կասեք՝ ՀԷՑ-ը խանութ չի, ու ոչ էլ կոշիկի արտադրամա՞ս: Իհարկե, ՀԷՑ-ը, ինչպես ընդունված է ասել, «բնական մենաշնորհ է»: Բայց որպեսզի բնական մենաշնորհների աշխատանքի արդյունավետությունը լինի հսկողության տակ, եւ գների անհիմն բարձրացումներ չլինեն, սակագները որոշում է պետական մի հանձնաժողով, տվյալ դեպքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Այս կառույցը ունի բոլոր լծակները ՀԷՑ-ի գործունեության ողջ ընթացում վերահսկելու կատարվող ծախսերը եւ դրանից ելնելով որոշել` հիմնավորվա՞ծ է արդյոք սակագինը բարձրացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի խնդրանքը: Հանձնաժողովը տարիներ շարունակ ընդառաջ է գնացել ՀԷՑ-ի խնդրանքներին ու ամբողջությամբ կամ առնվազն մասամբ բավարարել է սակագինը բարձրացնելու «խնդրանքները»` հայտերը: Ընդ որում, դա միշտ արել է միաձայն: Հիմա, երբ ՀԷՑ-ը ունի նոր սեփականատեր, հանկարծ պարզվում է, որ նախկին սեփականատերը, «մեղմ ասած, ոչ արդյունավետ է» կառավարել իր սեփականությունը հանդիսացող հիմնարկը, իսկ նորը սեփականատերը ավելի արդյունավետ է կառավարում, որի շնորհիվ կորուստները նվազել են, ծախսերը՝ պակասել...:

Չէ, իհարկե, հանձնաժողովը կպնդի, որ մասնավորապես անցյալ տարի ՀԷՑ-ի ներկայացրած սակագնի բարձրացման հայտը մասամբ է բավարարվել, հաշվի է առել միայն օբյեկտիվ պատճառները եւ անտեսել է անարդյունավետ կառավարման պատճառով առաջացած հանգամանքները: Ու այդ պնդումը համոզիչ կլիներ, եթե չլիներ Երվանդ Զախարյանի երեկ արած մի այլ ուշագրավ հայտարարություն: Զախարյանը տեղեկացրեց, որ նոր սեփականատիրոջը հաջողվել է ցանցում ապահովել ավելի ցածր կորուստներ, քան թույլատրելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից սահմանված թույլատրելի չափով կորուստների համար վճարում է սպառողը: Ու հիմա նոր սեփականատերը փաստորեն ապացուցել է, որ այդ «թույլատրելի մակարդակը» ուռճացված է եւ հնարավոր է ավելի քիչ կորուստներ ունենալ եւ դրա պատճառով չավելացնել սակագինը:

Այս ամենը, իհարկե, հայտնի էր վաղուց եւ այդ մասին շատ լավ գիտեին էներգետիկայի ոլորտի պատասխանատուները: Պարզապես ՀԷՑ-ը ռուսական պետական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառվել է զուտ քաղաքական նկատառումներով: Իսկ ո՞վ համարձակություն կունենա անհարմարավետություն ստեղծել Հայաստանում գործող ռուսական պետական մոնստրի համար:

Ու ամեն ինչ թերեւս նույն կերպ կշարունակվեր, եթե անցած տարվա ամռանը հազարավոր երիտասարդներ դուրս չգային փողոց սակագնի բարձրացման դեմ բողոքելու: Անկախ նրանից, թե ինչպես ավարտվեց այդ շարժումը՝ հենց այդ երիտասարդների «դուխը» ստիպեց իշխանություններին քայլեր ձեռնարկել ՀԷՑ-ի` «մեղմ ասած, ոչ արդյունավետ» սեփականատիրոջից ազատվելու ուղղությամբ: Ընդ որում, իշխանությունը չէր ուզում ազատվել այդ անարդյունավետ կառավարիչից եւ ոստիկանական ոհմակներով ու ջրցաններով հարձակվում էր երիտասարդների վրա:

Տպել
3476 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը